Իրաքում ազատագրման գործողությունների ներքո ԻԼԻՊ-ի օրերը հաշված են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i72719-Իրաքում_ազատագրման_գործողությունների_ներքո_ԻԼԻՊ_ի_օրերը_հաշված_են
Իրաքի վարչապետ և  ԶՈՒ գլխավոր հրամանատար Հեյդար Ալ Էբադին հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Քերքուք նահանգի Ալ-Հուվեյջա քաղաքի ազատագրման և այն ահաբեկիչներից մաքրելու  առաջին փուլը մեկնարկել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2017 09:28 Asia/Tehran
  • Իրաքում ազատագրման գործողությունների ներքո ԻԼԻՊ-ի օրերը հաշված են

Իրաքի վարչապետ և  ԶՈՒ գլխավոր հրամանատար Հեյդար Ալ Էբադին հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Քերքուք նահանգի Ալ-Հուվեյջա քաղաքի ազատագրման և այն ահաբեկիչներից մաքրելու  առաջին փուլը մեկնարկել է:

«Իրաքյան ուժերը միաժամանակ մի քանի ուղղություններով մարտեր են իրականացնում: ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն արդեն ճաշակել են պարտության դառը համը», ընդգծել է Ալ-Էբադին:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը հաշված օրեր են մնացել Իրաքում: Խմբավորումը քաջ գիտակցում է ,որ մոտեցել է իր վախճանն այդ երկրում , ուստի իր ոճրագործություններն ուժեղացրել է` Իրաքում կատարյալ պարտությունից խույս տալու համար: Վերջին շաբաթների ընթացքում ԻԼԻՊ-ն ուժգնացրել է իր ոճրագործությունները: Ելնելով այս նկատառումներից և ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված  ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի խափանարարություններից , իրաքցիները ԻԼԻՊ-ի տեղաշարժերը սանձելու համար թափ են հաղորդել խմբավորման կողմից բռնագրավված մնացած տարածքների ազատագրման գործողություններին:

Վերջին շաբաթներին Իրաքում հակաահաբեկչական գործողություններն ծավալվել են այն դեպքում երբ կարճ ժամանակ է անցել  Իրաքի Մոսուլ քաղաքն ահաբեկիչներից ամբողջությամբ մաքրագործելուց: Իսկ դա վկայում է, որ մեկնարկել է տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ժամանակի հետհաշվարկը : Նման մթնոլորտում իրաքցիների կողմից Ալ-Հուվեյջայի ազատագրման գործողությունները մեկնարկել են ԻԼԻՊ-ին վերջնականապես հաղթելու համար:

Առաջին հայացքից՝ Ալ-Հույվեյջայի ազատագրման նշանակությունը  ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների ազատագրմանը թափ հաղորդելու մեջ է: Այս քաղաքը մեծ նշանակություն ունի նաև բնակչության թվի, աշխարհագրության և գյուղատնտեսության առումով: Փաստորեն Ալ-Հուվեյջա քաղաքի ազատագրումը կհամալրի  Իրաքի ամբողջական տարածքի ազատագրմանն ուղղված ջանքերի շրջանակում  ԻԼԻՊ-ին հաղթելու օղակները:

Ալ-Հուվեյջա քաղաքի ազատագրման մյուս նշանակությունն այն է, որ այս քաղաքը, որպես Քերքուք նահանգի ռազմավարական նշանակություն ունեցող մի հատված, վերջ կդնի Դիալե, Սալահեդդին , Քերքուք և Նինվե նահանգների միջև ընկած տարածքներում ԻԼԻՊ-ի սպառնալիքներին ու հարձակումներին: Այն մեծ նշանակություն ունի  նաև անվտանգության ու ռազմական ինչպես նաև քաղաքական ու քարոզչական առումով էլ :

Ալ Հուվեյջա քաղաքի ազատագրմանն ուղղված Իրաքի գործողություններին թափ հաղորդելու մյուս կարևոր  գործոնն Իրաքի կառավարության ու ԶՈՒ-ի  ջանքերն են Իրաքից Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն կանխելու համար:  

Քերքուք նահանգը Հանրաքվեի կողմնակիցներին  միացնելու ուղղությամբ կատարված քայլերը  ցույց են տալիս, որ Քուրդստանի անջատման հարցը ավելի բարդ է, քան ենթադրվում է: Ալ-Հուվեյջա քաղաքն ազատագրելու Իրաքի կառավարության ջանքերն ուղղված են Իրաքի մասնտաման նպատակով կատարվող քայլերի ձախողմանը: