Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (37)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի Շիրազի բժշկական գիտությունների և Արդյունաբերական համալսարանների գիտնականները միասնաբար իրականացրել են մի ուսումնասիրություն, որի արդյունքների համաձայն լազերային և ածխածնային նանոխողովակների միաժամանակ կիրառմամբ, հաջողվել է բուժել քաղցկեղային բջիջները: «Մաշկի քաղցկեղն աշխարհում ամենատարածված քաղցկեղն է և կազմում է քաղցկեղի դեպքերի 75 տոկոսը: Մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը մաշկի հաճախակի շփումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ։ Դա սովորաբար տեղի է ունենում, երբ մենք երկար ժամանակ անցկացնում ենք արևի տակ։ Թեև դա բուժվող հիվանդություն է, սակայն լայն տարածում ունենալու պատճառով, մաշկի քաղցկեղը համարվում է գիտնականներին մտահոգող հիվանդություն:
Նախագծի հեղինակներից մեկի ասածով՝ նոր ուսումնասիրությունում, ածխածնային նանոխողովակները ծածկվում են դեգրադատիվ և բիոհամատեղելի պոլիմերի տեսակով: Ապա ուռուցքային բջիջներում ներարկվում են նանո : Ներարկված ածխախնային նանոխողովակներին լազերային ճառագայթի ներարկման արդյունքում, նանոտարրերն այն ջերմության են փոխակերպում, իսկ ջերմությունը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները: Ածխածնային նանոխողովակները լուսակլանիչ են, ուստի հարմար են այդ նպատակի համար: Մկան քաղցկեղային ուռուցքը նանո տարրերի միջոցով ջերմաթերապիայից հետո ավելի է փոքրանում, քան լազերային թերապիայի դեպքում: Քաղցկեղի բուժման այս մեթոդն ավելի հասանելի է բժիշկների համար: Դա ավելի արագ է և ավելի քիչ կողմնակի հետևանքներ ունի:
Իրանցի գիտնականներին հաջողվել է պարզ, դյուրին ու քիչ ծախսատար մեթոդ գտնել արյան շիճուկի, մեզի և բիոլոգիական այլ հեղուկներում դեղորայքի ցածր քանակը գնահատելու և չափելու համար: Քանի որ բիոլոգիական հեղուկներում դեղի ցածր քանակության գնահատումը համարվում է օրգանիզմում դեղերի գործառույթի կարևոր հարցերից մեկը և հեղուկ-հեղուկ անջատման սովորական LLE և կարծր մասսայի անջատման SPE մեթոդներով նմուշառումը չափազանց թանկ է, երկար ժամանակ , նաև մեծ քանակությամբ թունավոր լուծույթների օգտագործում է պահանջում , ուստի գիտնականները մշտապես փորձել են գտնել ավելի ազդեցիկ ու զգայուն լաբորատորային միջոցներ:
Ամերիկացի գիտնականների համագործակցությամբ , իրանցի գիտնականներին հաջողվել է նանոտեխնոլոգիայի օգնությամբ, քսան վայրկյանների ընթացքում հայտնաբերել պահածոյացված սննդում առկա վտանգավոր նյութը: Ժամանակակից դարի գերզբաղված կյանքի պատճառով, պահածոյացված սնունդը համարվում է հասանելի, արագ ու հեշտ սնունդ: Սննդի ու դեղորայքի ոլորտի գիտնակնների ուսումնասիրությունները պարզել են, որ պահածոների երկարատև օգտագործումը մարդու օրգանիզմում բարդություններ է առաջացնում,քանի որ պահածոների տուփերը պատրաստվում են վտանգավոր բիսֆենոլ A նյութով: Ուսումնասիրության նպատակն է պահածոներում և պլաստիկ տարաների ըմպելիքների բիսֆենոլ A-ի թանձրության գնահատումը: Նախկին մեթոդները պահանջում էին գերարդիական լաբորատորային սարքավորումներ ու մեծ ծախսեր : Ի դեպ այդ մեթոդները հստակ արդյունքեր չէին տալիս: Գիտնականներն արագ ու էժան նանո բիոլոգիական սենսոր նախագծելով ու պատրաստելով, վերացրել են նախկին մեթոդների թերությունները:
Ճապոնիայի 2017 ռոբոքափի մրցություններում, Իրանից մասնակցել են 16 ուսանողական ու աշակերտական թիմեր: Ղազվինի Իսլամական Ազատ համալսարանի MRL թիմը Փրկարարական մոդելավորման լիգայում, արժանացել է փոխչեմպիոնի տիտղոսին: Յազդի իսլամական Ազատ համալսարանի թիմը ևս դարձել է իրական փրկարարական ռոբոտների լիգայի չեմպիոն: Այս մրցույթը համարվում է դժվարին լիգաներից մեկը: Թավրիզի համալսարանի թիմը ևս մրցույթի Փրկարարական մոդելավորման լիգայում զբաղեցրել է առաջատար դիրք:
Բրիտանիայի Քավենթրի քաղաքում կայացած բիոլոգիայի 28-րդ համաշխարհային օլիմպիադայում, Իրանի բիոլոգիական օլիմպիադայի թիմը շահել է ոսկե և արծաթե երկուական մեդալներ:
Իրանի Ռոյանի հետազոտական կենտրոնի մասնագիտական ծառայությունների բաժնի փոխտնօրենի խոսքերով, այդ կենտրոնում բուժվել է 2500 արտասահմանցի զույգերի անպտղությունը: Անցյալում անպտղությունը բուժվում էր միմիայն Յազդ քաղաքի կենտրոնում, իսկ այսօր գործունություն է ծավալում նաև Թեհրանի կենտրոնը: Ավելի վաղ իրանցի անպտուղ զույգերն արտասահմանում էին բուժում ստանում, իսկ այսօր կենտրոնը կարող է ծառայություն մատուցել տարբեր երկրներից այդ նպատակով Իրան ժամանած ամուսնական զույգերի:
Իրանում կրոնական , մշակութային ու հասարակական առումով առանձնակի ուշադրություն է դարձվում անպտղության հարցին: Իրանում կիրառվող մեթոդներն ընդունելի են նաև արաբական ու ասիական երկրներում: Իրանում անպտղության բուժման ծախսերը համեմատաբար շատ ավելի քիչ են Եվրոպայի և ԱՄՆ-ի համեմատությամբ: Իրանում անպտղության բուժման ծախսերը կազմում են Թուրքիայի և Ուկրաինայի նման երկրներում բուժման ծախսերի մեկ երրորդը:
Վերջերս ամերիկացի գիտնականները պոլիկլինիկական ուսումնասիրության արդյունքում, վերականգնել են մարդկային սաղմի սրտամկանային հիվանդությանը հանգեցնող գենետիկական մուտացիան: Այդպիսով կանխվում է հիվանդ գենի հաջորդ սերունդ փոխանցումը: CRISPR-Cas -9 գենետիկական մեթոդով հնարավոր է բուժել ՄԻԱՎ-ի և նորածինների մկանային թուլության հիվանդությունը: Մեթոդի գլխավոր նպատակն է կանխել այդ հիվանդությունների առաջացումը: Նախագծի ղեկավարն ասել է.«Այս հետազոտությունը զգալիորեն մեծացնում է գենետիկական փոփոխման գործընթացի մասին մեր ըմբռնումը»: