Իրաքի Քուրդստանում հանրաքվեի անցկացումով Բարզանին դիմում է մեծ ռիսկի
Իրաքի Քուրդստանի անջատման կապակցությամբ անցկացվելիք հանրաքվեի մասին հրապարակված հակասական լուրերի ֆոնին, Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին խիստ վճռական է տրամադրված սեպտեմբերի 25-ին հանրաքվե անցկացնելու հարցում։
2017 թ.-ի հունիսի 7-ին Մասուդ Բարզանիին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 25-ին հանրաքվե է անցկացնելու Իրաքի Քուրդստանի անջատման կապակցությամբ: Այն պայմաններում երբ ընդամենը մեկ օր է մանացել հանրաքվեի անցկացմանը Քուրդստանի տարածքում, սեպտեմբերի 22-ին Քուրդստանից դուրս գտնվող շրջաններում տեղի է ունեցել հանրաքվե:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում միջազգային և տարածաշրջանային մակարդակում ավելի են մեծացել հակառակությունները Իրաքի Քուրդստանի անջատման կապակցությամբ անցկացվող հանրաքվեի շուրջ: Նույնիսկ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին և Իրաքի հարևան երկրների որոշ քաղաքական գործիչներ դեմ են արտահայտվել հանրաքվեի անցկացմանը:
Այս քայլով Բարզանին երեք նպատակ է հետապնդում Քրդստանում:
Առաջին հերթին նա փորձում է հանրաքվե անցկացնելով իրեն ներկայացնել որպես քուրդերի հերոս ղեկավարը, իսկ մյուս կողմից ապացուցել, որ վերջին չորս տարիների ընթացքում Քուրդստանի տարածքի ապօրինի ղեկավարությունից չհեռանալը ունեցել է լուրջ պատճառներ:
Բարզանիի մյուս նպատակն է եղել Իրաքի Քուրդստանի բնակչությանը ներկայացնել որպես պահաջատեր ժողովուրդ: Մի խոսքով Բարզանին փորձում է ձևացնել, թե անջատողականությունը քուրդերի պահանջն է: Նույնիսկ եթե Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեն անցկացվի հաջողությամբ դարձյալ դա ապօրինի քայլ է համարվում, քանի որ Քուրդստանը համարվում է Իրաքի տարածքի ամբողջականության մի մասը: Աշխարհում շատ երկրներ կան որտեղ բնակվում են տարբեր ազգեր:
Բարզանիի երրորդ նպատակը Իրաքի ներքին ուժերին և տարածաշրջանային դերակատարներին փորձարկելն է: Թվում է՝ Բարզանին անտեսում է Իրաքի կենտրոնական իշխանության և տարածաշրջանային երկրների զգուշացումները և փորձում է իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեն անցկացնելով տեսնել, թե կենտրոնական իշխանություններն ու տարածաշրջանային դերակատար ուժերն իրոք կիրականացնեն իրենց հայտարարած սպառնալիքները:
Եթե այդ սպառնալիքները իրականանան, ապա Քուրդստանը կմատնվի արյունահեղության, որի գլխավոր զոհը հենց ինքը Մասուդ Բարզանին է դառնալու: Մյուս կողմից Իրանը, Թուրքիան և Սիրիան կարող են հակադարձել այդ քայլին, որը տնտեսական և հասարակական ծանր հետևանքներ կարող է ունենալ Քուրդստանի համար:
Նույնիսկ եթե, այս սպառնալիքները չիրականան և Քուրդստանի անջատումն կատարվի առանց խոչընդոտների, ինչը շատ անհավանական է, դարձյալ Բարզանին կարող է հասնել իր ամնենամեծ նպատակին, որը քուրդերի հերոս դառնալն է:
Հատկանշական է, որ քաղաքական աշխարհում պաշտոնատարների կամքը փորձարկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը հաշվարկված չեն և կարող են հանգեցնել արյունահեղության կամ տնտեսական ու հասարակական ծանր պատժամիջոցների: