ԱՄՆ-ը վստահելի երկիր չէ
Երկուշաբթի առավոտյան, Սպտակ Տունը փոփոխություններ է մտցրել հակամիգրացիոն օրենքում և ավելացրել է որոշ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելող ցանկը:
Այդ օրենքի Իրանի մասին բաժնում նշված է, որ արգելվում է իրանցիների այցելությունն ԱՄՆ, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը ԱՄՆ-ի երկրի կողմից հաստատված ուսանող լինի: Սակայն այս դեպում նույնպես վերջինս պետք է գտնվի վերահսկողության տատ:
Թուիթերի իր էջում, Իրանի արտգործնախարարը գրել է.«Իրանցիների հետ Թրամփի կեղծ սրտակցությունը ոչինչ չի նշանակում, այն էլ նման վեհ քաղաքացիների նկատմամբ նրա սահմանած անարգալից նոր օրենքով»:
Իրան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական զարգացումները լեցուն են եղել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամություններով, որոնք ամեն օր ավելի բացահայտ են դառնում: Անցյալի ենթադրությունների շրջանակում, ԱՄՆ-ը դեռ կարծում է, որ կարող է Իրանին պարտադրել ընդոնել իր պայմանները:
Թրամփի ղեկավարության շրջանում ԱՄՆ-ը կրկնված սցենարներ առաջ քաշելով, երկու նպատակ է հետապնդում:
1-Ահաբեկչության մեղադրանքով, Իրանի նակատմամբ ճնշման նոր ճակատի ստեղծում
2-Այդ մթնոլորտի տարածումը տարբեր ոլորտներ, այդ թվում` բալիստիկական հրթիռների ոլորտ և Իրանի շահերի դեմ քայլերի ձեռնարկում:
Իհարկե կան նաև այլ նպատակներ: Ամեն դեպքում ԱՄՆ-ն նման սցենարներով տարածաշրջանի իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն, փորձում է փոխել բուն խնդիրը : Թրամփի կառավարությունը փորձում է ոչ իրական պատկեր ներկայացնել ԻԻՀ-ից, ինչը բացահայտորեն նկատելի էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթում:
Իսկ ինչպիսին է լինելու Իրանի ռազմավարությունն ԱՄՆ-ի նկատմամբ:
Կիրակի օրը, CNN հեռուստաընկերությունից հեռարձակված հաղորդման մեջ, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Նկատի առնելով ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը, Իրանն ունի մի քանի տարբերակներ, որոնցից մեկն է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հրաժարվելը: Այդ դեպքում նույնպես Իրանի միջուկային աշխատանքները խաղաղանպատակ են լինելու և Թեհրանն այլևս ոչ մի սահմանափակում չի ընդունելու: ՀԳՀԾ-ի շրջանակում ճշտված սահմանափակումները կամավոր են եղել»:
«Նյու-Յորք թայմս» օրաթերթը գրել է, որ Թրամփն իր խորհրդականներից պահանջել է այնպես զեկուցել, որ ինքը կարողանա Իրանին մեղադրել ՀԳՀԾ-ի կետերի խախտման մասին:
Օրաթերթը գրել է, որ ամերիկացիներն իրենց դաշնակիցներին տեղյակ են պահել պատրաստվել Իրանի հետ բանակցության նոր փուլին մասնակցելու համար: Հակառակ դեպքում, ինչպես փարիզյան համաձայնագիրը, ԱՄՆ-ն կհրաժարվի նաև ՀԳՀԾ-ից:
Նկատի առնելով ԱՄՆ-ի այս անտրամաբանական մոտեցումները, Իրանի արտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ի վերաբերմունքն ապացուցում է այն իրողությունը, որ այս երկիրը վստահելի չէ»: