Սահմանների փակումը և Իրաքի Քուրդիստանի աշխարհաքաղաքական խնդիրները
Իրաքի Քուրդիստանի ղեկավարները պնդում էին հանրաքվե անցկացնելու վրա, ինչին խիստ ընդդիմացել են Իրաքի կառավարությունը և հարևան երկրները, որոնք փակել են տարածքի հետ սահմանները:
2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանի տարածքում անջատման հանրաքվե է անցկացվել: Իրաքի կառավարությունը և հարևան երկրների առաջին հակադարձ քայլը՝ սահմանների փակելն էր: Իրաքի կենտրոնական իշխանության, Թուրքիայի և ԻԻՀ-ի կողմից Քուրդիստանի տարածքի օդային սահմանները փակելով, փաստորեն տարածքը հայտնվել է ավիապաշարման մեջ: Քուրդիստանի հետ Թուրքիայի և ԻԻՀ-ի ցամաքային սահմաններում, նաև խստացվել են անվտանգության միջոցառումները: Նույնիսկ հաղորդվում է, որ Թուրքիայի կառավարությունը փակել է Խաբուրի սահմանային անցուղին: Այդ քայլը, որ Քուրդիստանի անօրինական հարաքվեի նկատմամբ առաջին հակադարձ որոշումն էր, համարվում է տարածքի աշխարհագրական սահմանափակումը: Քանի որ տարածքն ազատ ջրեր չունի և նույնիսկ աշխարհագրական սահմանների առումով, հարևան է Իրաքի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի հետ: Իրաքի հարցերի փորձագետ և համալսարանի դասախոս Ալի Աքբար Ասադին ասել է, որ Քուրդիստանի աշխարհագրական առումով կախված է հարևան երկրներից, նաև ազատ ջրեր չունի, ուստի տարածքի համար անհրաժեշտ է հարևանների հետ կապը:
Կարևոր հարց է առաջանում, որ Քուրդիստանի տարածքի սահմանների փակելն ինչպիսի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի համար: Ամենակարևոր հետևանքը ՝ տարածքի տնտեսության վրա թողած ազդեցությունն է: Տարածքի գլխավոր եկամուտը ստացվում է նավթի վաճառքից: Քուրդիստանն օրական 350 հազար բարել նավթ է արտահանում, սակայն նավթը պետք է փոխադրվի Իրանի և Թուրքիայի սահմանով: Սահմանի փակումը նշանակում է նավթի վաճառքից Քուրդիստանի զրկումը: Հաշվի առնելով նավթային եկամուտներից Քրդստանի կախվածությունը, Իրաքի կառավարությունը մյուս երկրներից պահանջել է տարածքից նավթ չգնել: Դա այն դեպքում, երբ Քրդստանն այսօր ունի 22 միլիարդ դոլարի պարտք: տարածքում գործազրկությունը տարածվել է, իսկ աշխատավարձերը չվճարվելու պատճառով բողոքներ են տեղի ունենում: Ի հայտ եկած աշխարհաքաղաքական խնդիրներն առավել զգալի են դարձնում տնտեսական հարցերը և հասարակական բողոքների տարածումը:
Գեոպոլիտիկական խնդիրների մյուս հետևանքն է՝ Քուրդիստանի սահմանում բախումների ու անապահովության ծավալման հավանականությունը: Անջատման հանրաքվե անցկացնելու հետևանքով, Քուրդիստանի սահմաններում մեծացել է ԻԻՀ-ի և Թուրքիայի ռազմական , նաև իրաքյան «Հաշտ Ալ-Շաաբի» ուժերի թվաքանակը: Թեև Քուրդիստանի դեմ ռազմական լուրջ սպառնալիքը հնչում է հենց Իրաքի կենտրոնական իշխանության կողմից, սակայն Թուրքիայի ԻԻՀ-ի հետ սահմանին անվտանգության միջոցառումների խստացման պատճառով, փաստորեն տարածքը հայտնվել է ռազմական պաշարման մեջ: Իսկ եթե Իրաքից Քուրդիստանի տարածքի անկախացման հանրաքվեն հարևան երկրների համար հետևանքներ ունենա, ապա ռազմական պաշարումը կարող է վերածվել բախումների և նույնիսկ պատերազմի:
Ամփոփելով ասենք, որ Իրաքի կառավարության և Քուրդիստանի տարածքի հարևան երկրների տեղաշարժերը վկայում են այն մասին, որ գեոպոլիտիկական սահմանափակումներն անօրինական հանրաքվեի անցկացման առաջին հետևանքն է համարվում: