Իրանը բանակցություններ է վարում Իրաքի իրադարձությունների շուրջ
Չնայած Քուրդստանի տարածքում անկախության հանրաքվեի անցկացման հետ ներքին ու միջազգային հակառակություններին, երկուշաբթի օրը այդ տարածքում հանրաքվե է անցկացվել:
Մի ժամանակ, երբ տարածաշրջանում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, հանրաքվեի անցկացումը բազում հարցեր ու մտահոգություններ է առաջացրել: Այն պայմաններում, երբ ԻԼԻՊ-ը կատարյալ կործանման սեմին է գտնվում, Իրաքի կառավարությունը թուլացնելու և այդ երկրի միասնության դեմ ուղղված ցանկացած քայլ կանաչ ազդանշան է պատեհապաշտ ու դավադիր հոսանքներին` նոր հակամարտություն սկսելու համար: Փաստերը վկայում են, որ այս հանրաքվեն ենթահող է ստեղծել տարածաշրջանում նոր հակամարտությունների համար:
Իրանի և հարևան երկրների տեսանկյունից, կարևորագույն հարցն Իրաքում լարվածության ու բախման մթնոլորտի առաջացումն է, որի հետևանքներից զերծ չի մնա ողջ տարածաշրջանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցներում, Հասան Ռոհանին հավաստիացրել է, որ տարածաշրջանի անվտանգությունը և Իրաքի ազգային միասնության ու տարածքային ամբողջականության պահպանումը չափազանց կարևոր են Իրաքի հարևան երկրների և տարածաշրջանի համար:
Չնայած դա ներքին հարց է և պետք է կարգավորվի Իրաքի կառավարության հետ բանակցության շրջանակում, սակայն խնդրի կարգավորումը հնարավոր չէ անջատողական սադրիչ քայլերով և նոր ճգնաժամ առաջացնելով:
Չմոռանանք, որ երբ ԻԼԻՊ-ը տիրակալ դարձավ Իրաքում, խաղաղությունն ու կայունությունը վտանգվեց ոչ միայն այդ երկրում, այլև ողջ տարածաշրջանում և անվտանգության ծախսերի առաջև կանգնեց տարածաշրջանը, այդ թվում նաև Իրաքի Քուրդստանը: Չնայած թե' Իրաքի Սահմանադրության և թե' միջազգային իրավունքների տեսանկյունից, քննադատվում է Իրաքի Քուրդստանի տարածքի անկախացման հանրաքվեն, , սակայն մի շարք այլ հարցեր մտահոգում են Իրաքի հարևաններին, Այդ հանրաքվեն Իրաքի կենտրոնական կառավարությունից քրդերի անկախության ցանկության դրսևորում լինելուց բացի, գործընթաց է, որ բարդացնում է թե Իրաքի կենտրոնական կառավարության և թե հարևան պետությունների հետ Քուրդստանի հարաբերությունները:
Հաշվի առնելով այս իրողությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Քուրդստանի տարածքում անկախության հանրաքվեի անցկացումը տարածաշրջանն ու Իրաքն ապակայունացնող քայլ է բնութագրել:
Իսկ Իսրայելի ռեժիմը ընդառաջել է անջատողական այդ շարժումը: Որովհետև այդ հանրաքվեն ամերիկյան-սիոնիստական նախագիծ է նոր Միջին Արևելք ստեղծելու ուղղությամբ:
Ինչպես ԻԻՀ նախագահն է հավաստիացրել, ԻԻՀ համար հույժ կարևոր է Իրաքի ազգային միասնության ու տարածքային ամբողջականության և տարածաշրջանի անվտանգության պահպանումը և պետք է հստակ պատգամ փոխանցել տարածաշրջանի անդորրը խախտողներին: Անտարակույս, տարածաշրջանի երկրները թույլ չեն տա, որ նոր անկայունություն ձևավորվի տարածաշրջանում: