Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեն տեղի է ունեցել սպառնալիքների և վախի մթնոլորտում
Իրաքյան Քուրդստանի պաշտոնատարները տարբեր խաբուսիկ հնարքներով և կեղծ քարոզչություններով փորձում են բարձրացնել այդ տարածքի անջատման հանրաքվեի մասնակիցների թիվը:
Սակայն փաստերը վկայում են, որ այդ անօրինական հանրաքվեի անցկացումը տեղի է ունեցել տարածաշրջանի քուրդ բնակչության անտարբերության և սպառնալիքի ու վախի մթնոլորտում:
Այդ կապակցությամբ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին հայտարարել է, որ ստացված հաղորդումների համաձայն` Արբիլի իշխանությունները սպառնալիքի միջոցով քվեատուփերի մոտ են բերել քուրդ քաղաքացիներին:
Իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ փիշմերգե ուժերը Իրաքի քրդաբնակ որոշ տարածքների բնակչությանը սպառնացել են, որ եթե չմասնակցեն հանրաքվեին, բռնագաղթի կենթարկվեն:
Իրաքի նախկին Ռեժիմի բռնապետ Սադդամ Հոսեյնի դատարանի փաստաբան Մոնիր Հադադը ևս ընդգծել է, որ Քերքուք և Սոլեյմանիա նահանգներում հանրաքվեին մասնակցել են բնակչության միայն 20 տոկոսը:
Չնայած միջազգային հանրությունը դեմ էր Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի անցկացմանը, սակայն տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանիի անձնական ցանկությամբ և կուսակիցների պնդմամբ, սեպտեմբերի 25-ին այն տեղի ունեցավ : Բարեզանիի այս քայլը արժանացել է Իրաքի կենտրոնական իշխանության հակազդեցությանը, քանի որ դա համարվում է Իրաքի սահամանդրության խախտում:
Իրաքի կառավարությունը և խորհրդարանը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, տարածաշրջանի և եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն, ընդգծելով Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը, դատապարտել են Բարեզանիի այդ քայլը և հայտարարել են, որ Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն և դրա արդյունքները հակասում են երկրի սահմանադրությանը:
Անկասկած Մասուդ Բարեզանիի այդ քայլը, որով նա Իրաքի Քուրդստանի բնակչությանը ստիպել է մասնակցել հանրաքվեին, այն էլ վախի ու սպառնալիքի մթնոլորտում, հիշեցնում է Սադամ Հոսեյնի բաասական ռեժիմի ժամանակ վախի ու սպառնալիքի մթնոլորտում կայացող ընտրությունները, որի ընթացքում ռեժիմը փորձում էր ցանկացած նպատակներին հասնելու համար կեղծել ընտրությունների արդյունքները:
Իրաքցի մի խումբ քաղաքական գործիչների և շրջանակների կարծիքով, Մասուդ Բարեզանիի բռնապետական քայլերը, և թույլ տված քաղաքական սխալները, պատճառ կդառնան, որ նա ևս արժանանա Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հոսեյնի ճակատագրին:
Մասուդ Բարեզանիի անօրինական քայլերը վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ Իրաքի քուրդերի համար:
Իրաքի Քուրդստանի տարածքում անվտանգության մթնոլարտ և արտակարգ պայմաններ ստեղծելը վտանգավոր խաղ է որը Բարեզանին սկսել է Իրաքում:
Իրաքի Քերքուքի տարածքում քուրդ պաշտոնյաների կողմից ռազմական իշխանություն հաստատելու ուղղությամբ վերցրած քայլերը վկայում են այդ վտանգավոր պայմանների մասին:
Իրաքյան Քուրդստանի անջատման քանրաքվեին մեծ թվով բնակչության մասնակցությունը ներկայացնելու մասին Բարեզանիի քայլերը և հանրաքվեի արդյունքները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այն իրականության վրա, որ այդ հանրաքվեն հակասում է Իրաքի սահմանադրությանը և խախտել է միջազգային օրենքները: