ՄԱԿ-ի ԳԱ-ում ատոմային զենքերի մասին ԻԻՀ-ի դիրքորոշման լուսաբանումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73157-ՄԱԿ_ի_ԳԱ_ում_ատոմային_զենքերի_մասին_ԻԻՀ_ի_դիրքորոշման_լուսաբանումը
ԻԻՀ-ը դեմ է զանգվածային սպանության ցանկացած զենքի, համոզված լինելով, որ այդ զենքերը ոչ մի երկրի համար անվտանգություն չեն ապահովելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 08:38 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԳԱ-ում ատոմային զենքերի մասին ԻԻՀ-ի դիրքորոշման լուսաբանումը

ԻԻՀ-ը դեմ է զանգվածային սպանության ցանկացած զենքի, համոզված լինելով, որ այդ զենքերը ոչ մի երկրի համար անվտանգություն չեն ապահովելու:

Միջազգային շրջանակներում ԻԻՀ-ը բազմիցս քննադատել է ատոմային զենքերի տարածումն արգելող դաշինքի գործադրման հապաղումը: Այդ դիրքորոշւմը կրկին անգամ արծարծվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանում:

Իրավական և միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը քննադատել է միջուկային զներքի տեր երկրների կողմից զենքերի ոչնչացման հետ կապված իրենց հանձնառությունների չկատարումը, նշելով.«ԱՄՆ-ը միջուկային սպառազինության մրցավազքի նոր փուլ է սկսել»:

Երեքշաբթի օրը միջուկային զենքերի ամբողջական ոչնչացման միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ունեցած ելույթում, Սեյյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ԱՄՆ-ն վերջերս փորձում է մյուս երկրներից ավելի հզոր միջուկային զինանոցներ ունենալ: Դա  միջուկային սպառազինության նոր մրցավազքի կոչ է»: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտ-ի` (SIPRI) տարեկան զեկույցի համաձայն, ԱՄՆ-ը ձգտում է միջուկային զենքերի հինգ նոր տեսակներ ձեռք բերել: 2016 թվականի սկզբին, ԱՄՆ-ն ունեցել է 7000 ատոմային մարտագլխիկներ: Հյուսիսային Կառոլինայի համալսարանի միջուկային զենքերի մասնագետ Մարկ Գուբերադն ասել է .«Աշխարհն անկարող է միջուկային անվտանգություն հաստատել, իսկ այժմ, նոր սպառնալիք է առաջացել»: Այդ գործընթացում, ԱՄՆ-ի մրցակիցները խոսելով միջուկային զինանոցների վերանորոգման համար առաջիկա երեք տասնամյակներում Ամերիկայի նախատեսած շուրջ մեկ տրիլիոն դոլարի մասին, փորձում են  նոր զենքեր ձեռք բերել: Իսկ դա նշանակում է աշխարհի կործանման նոր մրցավազք: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալների համաձայն, Սիոնիստական ռեժիմը շուրջ 300 ատոմային մարտագլխիկներ ունի: «Գարդիան» ֆրանսիական օրաթերթի գրությամբ, կանխատեսվում է, որ Իսրայելն ավելի քան կես տոննա պլուտոնիում և անորոշ քանակությամբ հարստացված ուրան է ամբարել` զենքերի արտադրության համար: Դինամոյի պաշտոնյաները կենտրոնում գործող ատոմային  լաբորատորիան անվանել են «Փոքրիկ Հիրոսիմա»: 

Միջուկային զենքերի արգելման կապակցությամբ Իրանի դիրքորոշման մասին պարզ ասվում է հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ֆիթվայում: 2012 թ. օգոստոսի 30-ին Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ,  Նորին Վսեմություն առաջնորդն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը տրամաբանորեն, կրոնական ու գաղափարական առումներով, հարամ է համարում միջուկային զենքեր ունենալը , համոզված լինելով, որ այդ զենքերն ապարդյուն, ավերիչ ու վտանգավոր են»: Գերապատիվ առաջնորդի խոսքերով, Իրանը ներկայացրել է միջուկային զենքերից զերծ Միջին Արևելքի նախագիծը և հավատարիմ է լինելու այդ նախագծին: 

Այսօր նաև Իրանն ընդգծում է միջուկային զենքերի ամբողջական ոչնչացման և NPT-ի դաշինքի իրագործման կապակցությամբ ատոմային զենքերի տեր երկրների հավատարմության անհրաժեշտությունը: