Աշուրայի հերոսապատումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73239-Աշուրայի_հերոսապատումը
Թերևս կարելի է ասել, որ իսլամի պատմության մեջ ոչ մի հեղափոխություն աշխարհագրական կամ ժամանակի առումով ավելի կարճ ու ավելի փոքր չի եղել Քարբալայի դեպքից:Բայց միևնույն ժամանակ, այս դեպքն իսլամի պատմության մեջ ամենազարմանալի, ամենահրաշալի ու ամենաազդեցիկ դեպքն է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 06:45 Asia/Tehran
  • Աշուրայի հերոսապատումը

Թերևս կարելի է ասել, որ իսլամի պատմության մեջ ոչ մի հեղափոխություն աշխարհագրական կամ ժամանակի առումով ավելի կարճ ու ավելի փոքր չի եղել Քարբալայի դեպքից:Բայց միևնույն ժամանակ, այս դեպքն իսլամի պատմության մեջ ամենազարմանալի, ամենահրաշալի ու ամենաազդեցիկ դեպքն է եղել:

Քարբալան գտնվում է Իրաքում և պետք է ասել, որ իսլամի պատմության   ոչ մի հեղափոխություն աշխարհագարական կամ ժամանակի առումով ավելի կարճ ու ավելի փոքր չի եղել Քարբալայի դեպքից: Այս իրադարձության մեջ Իմամ Հոսեյնի 72 հոգանոց զորքը դիմադրում էր 30 հազար հոգանոց զորքի դեմ: Միևնույն ժամանակ, այս դեպքն իսլամի պատմության մեջ ամենազարմանալի, ամենահրաշալի ու ամենաազդեցիկ դեպքն է եղել: Այս աշխարհագրական փոքրիկ տարածաշրջանում ի հայտ եկան մարդու կյանքի բոլոր գեղեցկությունները և վեհությունը: Երբ Աշուրայի օրը արևը բացվեց, տեղի ունեցավ պատմության ամենամեծ իրադարձությունը: Լուսաբացին իմամ Հոսեյնը զբաղվեց իր զորքի կազմավորմամբ: Այնուհետև նա ընթերցեց առավոտյան աղոթքը և 32 հեծելազորից ու 40 հետիոտնից բաղկացած իր զորքը բաժանեց 3 մասի: Առաջին մասը Մեյմանայում, երկրորդը` Մեյսարայում և երրորդը` դրանց միջև:

իմամ Հոսեյնի շարժման հիմքում ընկած էին գիտակցությունն ու բանակցությունը `մարդկային արժանպատվությունը և կրոնը փրկելու համար: Այս շարժումը տեղի ունեցավ բազմաթիվ բարոյական ու մարդկային արժեքների պաշտպանության համար: Ուստի Հոսեյնի շարժումից ու Քարբալայի արյունալի պատերազմից դարեր անց, պատմության մեջ փայլում են այն մարդկանց անունները, ովքեր կերտեցին այդ հերոսապատումը: Հոսեյնի անունը այն ճշմատությունն է, որ մնալու է մշտապես և նրա շարժման դրոշը մշտապես ծածանվելու է պատմության մեջ: Աշուրայի օրը Իմամ Հոսեյնի նահատակությունը, որը տեղի ունեցավ հանուն ճշմարտության ու արդարության պաշտպանության, մուսուլմանների սրտում բոցավառեց մի ոգևորող և մնայուն սեր: Եվ հենց այդ պատճառով, մուսուլմանները և ազատատենչ մարդիկ, մշտապես մեծարում են այդ հերոսներին:

Այլ խոսքով կարելի է ասել, որ այսօր աշուրան իսլամական ժողովուրդների միասնության ու համերաշխության խորհրդանիշն է: Այս օրերին մուսուլմանները մի մեծ ու ներդաշնակ սիմֆոնիայի ներքո նորից համախմբվել են բռնության դեմ պայքարելու և արդարությունը հաստատելու կոչի տակ: