Թեհրանում է Իրաքի բանակի գլխավոր շտաբի պետը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73265-Թեհրանում_է_Իրաքի_բանակի_գլխավոր_շտաբի_պետը
Իրանի զինված ուժերի գկխավոր շտաբի պետը հայտարարել է.«Իրաքի աշխարհագրական սահմանների փոփոխությունը և այդ երկրի մասնատումը ընդունելի չէ և ԻԻՀ-ն միայն ընդունում է ամբողջական Իրաքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 09:00 Asia/Tehran
  • Թեհրանում է Իրաքի բանակի գլխավոր շտաբի պետը

Իրանի զինված ուժերի գկխավոր շտաբի պետը հայտարարել է.«Իրաքի աշխարհագրական սահմանների փոփոխությունը և այդ երկրի մասնատումը ընդունելի չէ և ԻԻՀ-ն միայն ընդունում է ամբողջական Իրաքը»:

Իրաքի բանակի գլխավոր շտաբի պետ Օսման Ալ-Ղանեմիի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը Բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին շեշետել է.«Իրանի և Իրաքի համատեղ սահմանները լինելու են այնպես ինչպես հայտարարել է Իրաքի կենտրոնական կառավարության վարչապետը և ԻԻՀ-ն մերժում է Իրաքում ցանկացած կուսակցության իշխանությունը»:

Ամիսներ առաջ Իրանն ու Թուրքիան, Քուրդստանի Իրաքից անջատման հանրաքվեի անկացումը Իրաքի սահմանադրության ու միջազգային օրենքներին դեմ էին համարել, հայտարարելով.«Հանրաքվեի նկատմամբ Իրանի, Իրաքի և Թուրքիայի համատեղ դիրքորոշումը բխում է ազգային անվտանգության խնդրին առնչվող համատեղ մտահոգություններից»: Այդ շրջանակներում, մոտ օրերս նախատեսվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Խոլուսի Աքարի այցը Թեհրան : Անցկացվող խորհրդակցությունները խոսում են Իրաքի անվտանության ու հարևան երկրների հետ այդ երկրի համատեղ սահմանների պահպանման կարևորության մասին:

Իրաքի սահմանային շրջաններում Իրաքի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների անցկացումը, Գեներալ Օսման Ղանեիմիի Թեհրան կատարած այցը ու նաև գալիք օրերի ընթացքում Գեներալ Խոլուսի Աքարի Թերհան կատարելիք այցը, վկայում են Իրաքում և այդ երկրի հետ Իրանի ու Թուրքիայի սահմաններում կայուն անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին: Իր հարևանների հատկապես Իրաքի ու Թուրքիայի հետ Իրանի ռազմական կանոնավոր համագործակցությունը խոսում է Արևմտյան Ասիիայի ռազմավարական տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդման հարցում «Պաշտպանական դիվանագիտության» կարևոր դերի մասին: Հաշվի չառնելով քաղաքական տարբեր կողմնորոշումները, անվտանգության պահպանման և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ցանկացած քայլին դիմակայելու համար, անհրաժեշտ է երկրների համատեղ գործակցությունը:

Իրաքից Քուրդստանի անջատման հանրաքվեն, որն անցկացվել է Մասուդ Բարեզանիի անձնական նախաձեռնությամբ, հնարավորություն է ընձեռում «Միաբան ու միատարր Իրաքի» թշնամիների համար, որ անջատողական մոտեցումներով շարունակեն Իրաքի ապակայունացմանն ուղղված քայլերը: Անկասկած, Իրաքում անապահովության շարունակումը իր հետևանաքներն է ունենալու Իրանի ու Թուրքիայի ազգային անվտագնության վրա և անվանգության շարունակման ուղղությամբ գործադրվող ցանկացած քայլ՝ համարվում է Իրանի, Իրաքի ու Թուրքիայի կարմիր գիծը: Այդ շրջանակներում, Իրանի, Իրաքի ու Թուրքիայի ռազմական գործակցությունը բնական երևույթ է և համընկում է տարածաշրջանային խաղաղ համակեցության սկզբունքների հետ: Իրաքից Քուրդստանի բաժանման հանրաքվեի անցկացումը բացասաբար է ազդելու տարածաշրջանում կայուն անվտագնության հիմունքով խաղաղ համակեցության սկզբունքին: Այդ իսկ պատճառով Իրանը, Իրաքն ու Թուրքիան բազմիցս ընդգծել են, որ դեմ են Բարեզանիի նախաձեռնությամբ անցկավող հանրաքվեին և երբեք պաշտոնապես չեն ճանաչելու դրա արդյունքները:

Այդ կապակցությամբ Իրաքի կառավարության խոսնակ Սաադ Ալ-Հադիսին շեշտել է.«Երեք երկրները ընդգծում են Իրաքից Քրդստանի անջատումը չթույլատրող քայլերի ձեռնարկումը: Այդ շրջանակնրում շարունակվում են խորհրդակցությունները և համաձայնություն է կայացել մի շքարք քայլերի գործադրման շուրջ»:

Հաշվի առնելով Իրանի ու Թուրքիայի ազգային անվտանգության հարցում Իրաքից Քրդստանի մասնատման ավերիչ հետևանքները, բնական է, որ երկու երկրները Իրաքի կենտրոնական կառավարության հետ համադրաբար համապատասխան քայլեր ձեռնարկեն: Այդ ոլորտում Իրանի, Իրաքի ու Թուրքիայի ռազմական սեղմ բանակցությունները քննարկելի են: