ՀԳՀԾ-ն վստահության  հիման  վրա չի ստեղծվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73337-ՀԳՀԾ_ն_վստահության_հիման_վրա_չի_ստեղծվել
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վստահության հիման վրա  չի  ստեղծվել  և Իրանը  բոլորովին չի վստահում ԱՄՆ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2017 07:07 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն վստահության  հիման  վրա չի ստեղծվել

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վստահության հիման վրա  չի  ստեղծվել  և Իրանը  բոլորովին չի վստահում ԱՄՆ-ին:

Նյու Յորքում «Ասիայի միություն»  ամերիկյան հետազոտական կենտրոնում  ունեցած ելույթում  Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ն պետք է ներկայումս ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր որոշման մասին հայտնելով ցույց տա, թե արդյոք միջազգային հանրությունը կարող է վստահել Վաշինգտոնին թե ոչ»:

Վերջերս ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած ելույթում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը համարել է «ԱՄՆ-ի խայտառակությունը», մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ն իր 8 զեկույցներում հաստատել է, որ  Իրանը  կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Այս մասին խոստովանել են նույնիսկ ԱՄՆ իշխանությունները: Հենց երեկ էր, որ ԱՄՆ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդն ասել է.«Մեր ստորագրած համաձայնագրերին հավատարիմ մնալը կազդի այն երկրների վրա,որոնք կցանկանան մեզ հետ համաձայնագիր կնքել»:

Թրամփն այն դեպքում երբ իր պաշտոնավարությունից շատ ժամանակ չի անցել աշխարհին ապացուցեց,որ եթե աշխարհի երկրները ցանկանում են ինչ-որ որոշում ընդունել կամ ինչ-որ համաձայնագիր կնքել պետք է իմանան,որ չեն կարող ԱՄՆ-ի խոստումների և հանձնառությունների վրա հաշիվ անել: Այսօր ոչ միայն Իրանն է,որ խոսում է ԱՄՆ-ին չվստահելու մասին:

ԱՄՆ-ի անվստահելի լինելը շատ երկրների համար ապացուցվել է: NPT պայմանագրի նկատմամբ ԱՄՆ-ի անպատախանատու կեցվածքը, բնակլիմայական փոփոխությունների մասին կոնվենցիայից ԱՄՆ-ի դուրս գալը և այդ երկրի տեղաբնիկներին տված խոստումների չիրականացումը,  վկայում են Վաշինգտոնի խոստմնադրժության մասին: Ամերիկացի հայտի տեսաբան փիլիսոփա Նոամ Չոմսկին  Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքին տված հարցազրուցյում ասել է.«Շատ մարդիկ արդեն հոգնել են ԱՄՆ  պետայրերի տված խոստումներից: Մարդիկ այլևս  չեն վստահում ԱՄՆ իշխանության համակարգին»:

ԱՄՆ Մերիլենդի համալասարանի կողմից 2016 թվականին անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Իրանի ժողովուրդը հենց սկզբից լավատես չէր այն հարցում, որ ՀԳՀԾ-ի շրջանակում ԱՄՆ-ն կկատարի իր պարտավորությունները: Հարցվածների մոտ 62 տոկոսը ասել է, որ «այնքան էլ»  կամ «ընդհանրապես» չի վստահում ՀԳՀԾ-ի շրջանակում ԱՄՆ-ի տված խոստումների իրականացմանը: ԱՄՆ-ի վերաբերմունքի  ամենահաստակ մեկնաբանությունը Զարիֆի այն խոսքերն են ,որ նա  արտահայտել է Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ: «Այն ուղերձը ,որ ԱՄՆ-ն հղում է աշխարհին սա է,որ երբ ԱՄՆ-ի հետ բանակցում եք , այն ինչի շուրջ բանակցությունների ընթացքում համաձայնության եք եկել, նրանք «պարզ ու հստակ» են համարել , և հետագայում հինգ-վեց ամիս կամ մեկ տարի անց գալիս են դեպի Ձեզ ,որպեսզի պահանջեն այն ինչն առաջին փուլում նրանց չի հաջողվել ձեռք բերել», ասել է Զարիֆը:

Նա հստակեցրել է.«Սա լավ պատգամ չէ աշխարհին և ապացուցելու է, որ ԱՄՆ-ն վստահելի գործընկեր չէ բանակցությունների համար: Երբ մի  գերտերություն աշխարհին ապացուցի ,որ չի կարող հուսալի գործընկեր լինել բանակցությունների ժամանակ, չի կարող լավ լինել նաև միջազգային խաղաղության ու անվտանգության համար»: