ԱՄՆ-ն փորձում է ՄԱԳԱՏԷ-ի միջոցով խափանել ՀԳՀԾ-ն
ՀԳՀԾ-ին դեմ ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունների շրջանակում արված քայլերը , ՄԱԳԱՏԷ-ի վրա ճնշումներով, նոր փուլ են թևակոխել:
Հինգշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել է.«Իրանը ռազմական օբյեկտների ստուգման իրավունք չի տալիս, մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ի հաստատմամբ, ռազմական ու ոչ-ռազմական օբյեկտների միջև տարբերություն չկա»: Հաղորդագրությունում, նա Ռուսաստանին մեղադրել է այսպես կոչված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Իրանում ստուգումները խանգարելու փորձի մեջ: Հեյլին նաև ասել է.«Որոշ երկրներ ջանում են Իրանին պաշտպանել նոր ստուգումներից: Քննիչների բացակայության դեպքում, միջուկային համաձայնությունը սին խոստում է լինելու»:
Հայտնվելով այդ ճնշումների տակ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովից պահանջել է լուսաբանել այդ ոլորտի վստահության ամրապնդման նոր գործնական միջոցառումները: Հակադարձելով Ամանոյի այդ հայտարարությանը, Ռուսաստանը նշել է, որ այդ մասին կարծիք հայտնելը չի ընդգրկվում գործակալության լիազորությունների մեջ և գործակալության գլխավոր տնօրենը պետք է դիրքորոշվի ՀԳՀԾ-ի հարցում իր լիազորությունների սահմանում:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը մեկ ամիս առաջ Վիեննա մեկնեց, որպեսզի գործակալության գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն, առավել անթաքույց խոսի ՄԱԳԱՏԷ-ում իր երկրի միջամտողական քաղաքականությունների մասին: Հեյլին հայտարարեց, որ Միջուկային գործարքին Իրանի հավատարմությունն ինչպես ենթադրվում է, թափանցիկ չէ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը նշել էր, որ Իրանի հավատարմությունը երեք առանցք ունի: Առաջինը ՝ համաձայնության էությունը, 2-րդ ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը, իսկ 3-րդը՝ ԱՄՆ-ի նախագահի և կոնգրեսի հարաբերությունների դիտորդ Corker-Cardin կոչվող ակտը: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի մասին սահմանում է Սպիտակ տան ցանկությանը համապատասխանող նոր բնութագրում: Դա առանձին քննարկվող հարց է, արդյոք Թրամփը գործակալության վրա ազդող դիրքո՞ւմ է, թե՞ ոչ: Այս հարցում ԱՄՆ-ին դեմ է ոչ միայն Ռուսաստանը: Դա մտահոգում է նույնիսկ ԱՄՆ-ի ներքին քաղաքական շրջանակներին:
Ավելի վաղ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, պաշտպանելով ՀԳՀԾ-ն, ասել է.«Միջուկային գործարքը միջազգային մասշտաբով ընդունված համաձայնություն է, որն ամրագրվել է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով և հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից»: «Ռոյտերզ»-ի հաղորդմամբ՝ ՀԳՀԾ-ին դեմ Թրամփի քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Եվրոպան երես թեքի ԱՄՆ-ից :
ԻԻՀ ԱԳ նախարարը ևս «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է.«Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, Իրանն այլընտրանքներ կունենա»: