Իրաքցի քաղաքագետները Բարեզանիին զգուշացրել են Իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73463-Իրաքցի_քաղաքագետները_Բարեզանիին_զգուշացրել_են_Իրաքյան_Քուրդստանի_անջատման_հանրաքվեի_կապակցությամբ
Իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեի կայացումից մի քանի օր անց, բոքոքի մեծ ալիք է բարձրացել տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանիի անօրինական քայլի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2017 14:30 Asia/Tehran
  • Իրաքցի քաղաքագետները Բարեզանիին զգուշացրել են Իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեի կապակցությամբ

Իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեի կայացումից մի քանի օր անց, բոքոքի մեծ ալիք է բարձրացել տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանիի անօրինական քայլի դեմ:

Նման պայմաններում տարածաշրջանում նաև տարածվել է վախի ու սարսափի մթնոլորտ: 

Չնայած Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեի անցկացմանը Իրաքի կենտրոնական կառավարության և այլ պետությունների ընդդիմությանը, Մասուդ Բարեզանին անձնական դրդապատճառներով ,   սեպտեմբերի 25-ին  տարածքում հանրաքվե է անցկացրել:  

Իրաքի Քուրդստանի տեղական ինքնակառավարման խորհրդարանի Փոփոխության շարժման (Գուրան) ֆրակցիայի անդամ Ադել Ազիզն ընդգծել է, որ Մասուդ Բարեզանին խաբել է ժողովրդին և նրան տանում է դեպի կործանում: 

Իրաքի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ալի Մոհամեդ Սալեհը նշել է, որ իսրայելցի խորհրդատուները աջակցել են Իրաքի Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեի անցկացմանը: Նա ասել է.-«Այս քայլը Իրաքյան Քուրդստանը տանում է դեպի անորոշություն»: 

Իրաքյան Քուրդստանի հանրային կարծիքը խիստ մտահոգված է հանրաքվեի բացասական հետևանքների մասին: Արտասահմանայան շատ ընկերություններ լքել են Իրաքի Քուրդստանի տարածքը:  Բաղդադի կենտրոնական իշխանության պահանջով, հարևան երկրները փակել են տարածքի հետ սահմանները: Աշխարհի շատ երկրներ  դադարեցրել են իրենց նախագծերը տարածքում: 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, տարածաշրջանի և  եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն, ընդգծելով Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը, դատապարտել են Բարեզանիի այդ քայլը և հայտարարել են, որ  Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն և դրա արդյունքները հակասում են երկրի  սահմանադրությանը:

Մասուդ Բարեզանին այն պայմաններում է պնդում Իրաքյան Քուրդստանի անջատման քայլերի վրա, երբ 1917 և 2005 թթ.-ին անցկացված հանրաքվեներում Քուրդստանի բնակաչությունը կողմ է քվեարկել Իրաքի սահմանադրության պահպանմանը: 

Իրաքյան Քուրդստանի տարածքում Բարեզանիի քայլերի դեմ ծավալվող քննադատություններն ու բողոքները վկայում են այն մասին, որ Իրաքի Քուրդստանի ղեկավարի արկածախնդրական քայլերը սպառնում են տարածքի ժողովրդի անվտանգւթյունը:

Քաղաքական որոշ փորձագետների կարծիքով, Իրաքի Քուրդստանի անջատման ուղղությամ  արվող քայլը Բարեզանիի կողմից կազմակերպված հեղաշրջում է՝ մրցակիցներին տապալելու նպատակով  և նա փորձում է այդ քայլով իրեն ներկայացնել որպես քուրդ ժողովրդի հերոս: 

Արդեն երկար ժամանակ է, որ ավարտվել է Մասուդ Բարեզանիի նախագահության ժամանակաշրջանը տարածքում և նա փորձում է այդ քայլով շարունակել իր ղեկավարությունը Քուրդստանի քաղաքական դաշտում:

Մասուդ Բարեզանին այն պայմաններում է պնդում Իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեի վրա, երբ տարածքը չունի անկախանալու  անհրաժեշտ պայմանները: 

Բարեզանիի քայլերը կարող են մեծ վտանգ առաջացնել Իրաքյան Քուրդստանի տարածքի համար և այդ պատճառով քուրդ քաղաքագետների և հանրային կարծիքի մոտ մեծ դժգոհություն է առաջացել անջատման ուղղությամբ վերցրած քայլերի կապակցությամբ: