Թուրքիայի ոստիկանները հաստատվել են Սիրիայի Իդիլբում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73523-Թուրքիայի_ոստիկանները_հաստատվել_են_Սիրիայի_Իդիլբում
«Ինտեր ֆաքս» գործակալությունը հաղորդել է Սիրիայի Իդլիբում թուրք ոստիկանների հաստատման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 08:53 Asia/Tehran
  • Թուրքիայի ոստիկանները հաստատվել են Սիրիայի Իդիլբում

«Ինտեր ֆաքս» գործակալությունը հաղորդել է Սիրիայի Իդլիբում թուրք ոստիկանների հաստատման մասին:

Գործակալությանը տված հարցազրույցում, տեղյակ աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիայի ոստիկանությունը սկսել է Սիրիայի Իդլիբի նահանգում հաստատման գործընթացը: «Իդլիբում թուրք ոստիկանների տեղակայումը համարվում է մայիսին ձեռքբերված համաձայնության մաս, ըստ որի պայմանավորվածություն է ձեռ բերվել ոչ միայն տարածքում ապաէսկալացիոն գոտիներ ստեղծելու շուրջ, այլև որոշվել է, որ իրանցի, ռուս և թուրք ուժերն իրականացնեն տարածքում իրականացվող օպերացիան, իսկ Ռուսաստանի ոստիկանությունը հսկի այլ շրջաններում գործողությունները», հայտարարել են տեղյակ աղբյուրները:

Իդլիբում ներկա գտնվելու համար Թուրքիայի հայտարարած պատճառն ունի նաև ստրատեգիական նշանակություն: Իդլիբը կրկնակի նշանակություն ունի ՝ Դամասկոսից Հալեպ և Հալեպից Լաթաքիա տանող ճանապարհներին գտնվելու բերումով: Աստանայի համաձայնությունից առաջ, Իդլիբում Թուրքիայի կարճաժամկետ նպատականերից մեկն էլ նահանգում հրապարակային իրավիճակի պահպանումն էր: Հատկապես որ նահանգում կառավարական և սիրիացի ընդդիմադիրների լայնամասշտաբ ուժերի ցանկացած օպերացիա , հանգեցնում էր Սիրիայից Թուրքիա փախստականների հոսքին:

Իդլիբում Թուրքիայի  նպատակներից մեկը Սիրիայի ընդդիմադիր խմբերի համար զինտեխնիկայի առաքման համար ճանապարհների ստեղծումն էր: Սակայն Անկարայի խոշոր նպատակը ՝ Սիրիայի դեմոկրատ ուժերի տեսքով քրդերի ներթափանցման կանխումն էր: Աստանա-6 համաձայնությունը , որը կարևորում էր Իդլիբում իրանցի, ռուս և թուրք ուժերի ներկայությունը, վկայում է Դամասկոսի կառավարության մտահոգության մասին, որը շարունակում է վստահություն չունենալ տարածաշրջանում Թուրքիայի ռազական մուժերի ներկայության կապակցությամբ: 

Այդ անվստահության պատճառը պետք է որոնել Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությանը Դամասկոսի ընդդիմության մեջ, քանի որ այդ երկիրը համոզված է, որ հաշվի առնելով Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Անկարայի կողմնորոշման անցյալը, դա կատարվում է ահաբեկչական խմբերի ու սիրիացի ընդդիմադիրներին թաքուն աջակցելու պատճառով: Սակայն թվում է, որ Աստանայի նիստների արդյունքում, Մոսկվային հաջողվել է Թուրքիայից ստանալ անհրաժեշտ երաշխիքները ՝ սիրիացի ընդդիմադիրներին չաջակցելու և ահաբեկչության դեմ լուրջ պայքարելու ուղղությամբ: Թեև Մոսկվան և Դամասկոսը շարունակում են կասկածով նայել Թուրքիայի կողմնորոշումներին:

Հույսեր կան, որ Թուրքիան հավատարիմն կմնա հրադադարի ռեժիմի երաշխավորման, Սիրիայի տարածքային աբողջականության և ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու կապակցությամբ Աստանայի նիստի եզրափակիչ հաղորդագրությանը: Հատկապես որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը շեշտել են, որ ապաէսկալացիոն գոտիների ստեղծումը ոչ մի գնով չի վնասելու Սիրիայի անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը : Թեև Դամասկոսի կառավարությունը կասկածում է Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական ու ոստիկանության ուժերի ներկայությանը, քանի որ Էրդողանին մոտ կանգնած որոշ այրեր հավատացած են, որ Թուրքիան պետք է շարունակի աջակցել ահաբեկիչներին և հնարավոր չէ թաքցնել, թե Էրդողանը գայթակղված է տարածաշրջանի հավասարություններում դերակատարության մտքից: Դա այն դեպքում, երբ Էրդողանն այդ դերակատարությունը կտեսնի Աստանա-6 նիստի համաձայնությանը հավատարմության և ահաբեկիչներին ու սիրիացի ընդդիմադիրներին չաջակցելու մեջ: