Թեհրան-Անկարա ռազմավարական համագործակցությունների զարգացման անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բրիգադային-գեներալ Մոհամմեդ Բաղերիի և Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ մարշալ Հուլիուսի Աքարի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պայքարի և համատեղ սահմանների անվտանգության հետ կապված հարցեր:
Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը Թեհրան է այցելել՝ Իրանի անվտանգության ու ռազմական պետայրերի հետ հանդիպելու և բանակցելու նպատակով: Մարշալ Աքարը երկուշաբթի երեկոյան հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Թուրքիայի խորհրդարում ունեցած ելույթում նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է, որ մտադիր է հոկտեմբերի 4-ին Թեհրան կատարվելիք այցի շրջանակում, իրանցի պետայրերի հետ քննարկել Իրաքի Քուրդիստանում վերջերս անցկացված հանրաքվեի հարցը, ինչպես նաև Սիրիայի բանակցությունների գործընթացը, որն իրականացվում է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ:
Իրանը և Թուրքիան երկկողմ և տարածաշրջանային տարբեր հարցերի նկատմամբ, անհրաժեշտաբար միևնույն կողմնորոշումը չունեն և որոշ դեպքերում, նույնիսկ հակառակ դիրքերում են եղել: Այնուամենայնիվ, Իրանը և Թուրքիան երկու հարևան երկրներ են, որոնք տարածաշրջանային առումներով, չեն կարող չգործակցել: Այդ մասին միջազգային հարցերի փորձագետ Սիամաք Քաքային ասել է.«Հաշվի առնելով հարևանության հանգամանքը, և պատմական անցյալը, Իրանը և Թուրքիան տարածաշրջանում կարևոր դիրք են զբաղեցնում: Ուստի որոշ դեպքերում, տարածաշրջանային զարգացումների նկատմամբ արտաքին քաղաքականության համատեքստում երկու երկրների միջև լարվածություն է առաջացել: Սակայն մշակութային, տնտեսական ու պատմական հանգամանքներից ելնելով, երկու երկրները երբեք չեն անտեսել փոխհարաբերությունները»:
Տարածաշրջանի ներկա լարված իրավիճակը հաշվի առնելով, Իրանը և Թուրքիան քաղաքական ու ռազմական բարձր մակարդակի բանակցություններ են վարում, որոնք կարող են ազդել նաև ապագա հարաբերությունների վրա:
Նահատակ Բեհեշթիի անվան համալսարանի դասախոս Ալի Բիգդելին կարևոր է համարել Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեի հարցով իրանի և Թուրքիայի միջև խորհրդակցությունը: Այդ մասին «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում, նա ասել է . «Իրաքի Քուրդիստանը կարող է լինել ամերիկացիների բազան և հաշվի առնելով այն, որ տարածքը գտնվում է Միջին Արևելքի զգայուն շրջանում, այդ հարցը կարող է դառնալ տարածաշրջանում խառնակչության պատճառ»:
«Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում, Թուրքիայի հարցերի փորձագետ Ալի Ղայեմ Մաղամին անդրադարձել է այդ հարցին: Նրա համոզմամբ, իր ազգային անվտանգությունը պահպանելու համար, Թուրքիան Իրանի հետ համագործակցության կարիք ունի: Կարևորելով տարածաշրջանում Դիմադրության ճակատի հետ Անկարայի համադրված քայլերը, Ղայեմ Մաղամին ասել է.«Քրդական միջանցքային, Իրաքի և Սիրիայի մասնատման հարցի կարգավորման համար, Թուրքիան պետք է սերտ համագործակցություն ծավալի Իրանի, Սիրիայի, Հեզբոլլահի և Ռուսաստանի առանցքայնությամբ: Հակառակ դեպքում, նա չի հասնելու ազգային անվտանգության պահպանման և այլ նպատակներին»:
Թեհրանի և Անկարայի կարծիքով, տարածաշրջանի քարտեզում ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնի անկայունության: Այդպիսով, կարելի է ասել, որ այսօր տարածաշրջանային ռազմավարության համագործակցության ծավալման անհրաժեշտության շրջանակում, երկկողմ համագործակցությունների նոր մակարդակ է ձևավորվել: