Լաս Վեգասի ողբերգությունը և վեճ՝ ԱՄՆ-ում զենքի ազատության հարցի շուրջ
ԱՄՆ-ում կրկին վերսկսել են զենք կրելու օրենքի շուրջ վեճերը: Այս ընթացքը շարունակվումէ արդեն երկար տարիներ, սակայն ԱՄՆ-ն որևէ մի քայլ չի ձեռնարկում այս խնդիրը լուծելու համար:
Լաս Վեգասում տեղի ունեցած վերջինդ եպքից հետո, ԱՄՆ-ում վերսկսել են զենք կրելու օրենքի շուրջ վեճերը: Այս դեպքը ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաշատ զոհեր խլած զանգվածային սպանությունն է: Զոհերի թիվը հասնում է 60-ի: ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը այս սպանությունը «կատարյալ սատանայական քայլ» է բնութագրել: Ամերիկացի մյուս դիվանագետները ևս վշտակցել են զոհերի հարազատներին: Ամեն դեպքում, ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական դեմքերի ու կուսակցությունների միջև, խիստ տարաձայնություն կա այն հարցում, թե ինչպես պետք է կանխել նման դեպքերը:
Պահպանողական շարժումը և Ատրճանակի ազգային ասոցիացիան կող են զենքի ազատության օրենքին Իսկ Կոնգրեսի դեմոկրատական փոքրամասնությունը պահանջում է գործնական քայլեր ձեռնարկել` ԱՄՆ-ում զենքի մասին օրենքները խստացնելու համար: Այդ խումբը համոզված է, որ ԱՄՆ-ում վայրագ մթնոլորտ է տիրում: Ոճրագործներն ու հոգեկան հիվանդները հրազենին հասանելիություն ունենալու պատճառով, կրակում են մարդկանց վրա:
Կարևորելով զենքի ազատության մասին Սահմանադրության երկրորդ արձանագրության հարգումը, խումբը պահանջում է ավելի խստացնել զենքի առք ու վաճառքի մասին օրենքները:Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին առաջարկել է կոմիտե ստեղծել` զինված բռնությունների պատճառները քննարկելու համար: Սակայն Սպիտակ Տունը մերժել է այդ դիմումը:
ԱՄՆ-ի գործող կառավարությունը և նախագահ Դոնալդ Թրամփը կողմ չեն զենքի ազատ կրելն ու վաճառքը խստացնելու հարցին: Պահպանողականները հրազենի օգտագործումն անխուսափելի անհրաժեշտություն են համարում փոքրաթիվ բնակչությամբ շրջաններում ու գյուղերում: Մյուս կողմից Ատրճանակի ազգային ասոցիացիան մեծ գումարներ է տրամադրում զենքի ազատության պաշտպաններին, ինչի պատճառով նրանք ավելի հզոր են դարձել զենքի ազատության դեմ պայքարողների նկատմամբ. Անգամ այն դեպքում, երբ 1970 թվականից հետո, ԱՄՆ-ում հրազենով սպանվածների թիվը գերազանցում է վերջին 230 տարիների ընթացքում այդ երկրի պատերազմների ընթացքում սպանված ամերիկացիների թիվը:
Ամեն դեպքում, ինչպես նախորդ զանգվածային սպանությունները, ԱՄՆ-ի դիվանագետներին ու ժողովրդի մեծամասնությանը չկարողացան դրդել մի կողմ դնել զենքը, Լաս Վեգասի սպանությունը նույնպես չի կարող որևէ փոփոխություն առաջացնել այս վիճակում:
Հետևաբար կարելի է ակնկալել, որ ապագայում ԱՄՆ-ի հասարակությունը ավելի վայրագ ու արյունալի ողբերգությունների ականատեսը կլինի :