ԱՄՆ պաշտպանության նախարարը կողմ է ՀԳՀԾ-ի պահպանմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73781-ԱՄՆ_պաշտպանության_նախարարը_կողմ_է_ՀԳՀԾ_ի_պահպանմանը
ԱՄՆ պաշտպանության նախարարը միացել է ՀԳՀԾ-ի շարունակման կողմնակիցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 08:37 Asia/Tehran
  • ԱՄՆ պաշտպանության նախարարը կողմ է ՀԳՀԾ-ի պահպանմանը

ԱՄՆ պաշտպանության նախարարը միացել է ՀԳՀԾ-ի շարունակման կողմնակիցներին:

Սենատի զինված ուժերի կոմիտեում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների մասին ունեցած ելույթում, Ջեյմզ Մաթիսն ասել է.«ԱՄՆ-ի շահերից է բխում շարունակել համաձայնությունը, քանի որ ներկայումս ՀԳՀԾ-ին Իրանի անհավատարմության մասին փաստեր չկան»:

Ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղար ՝ Ռեէս Թիլերսոնը և բանակի գլխավոր շտաբի պետ ՝ Ջեզեֆ Դանֆորդն անկախ ելույթներում, հաստատել էին Միջուկային համաձայնությանը Իրանի հավատարմության մասին: Իհարկե կարելի էր ակնկալել, որ Իրանի կողմից բոլոր պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի յոթ զեկույցներից հետո, ամերիկացի պետայրերը հաստատելու էին այդ զեկույցները: Այնուամենայնիվ, Վաշինգտոնում տարբեր կարծիքներ են հնչում , որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ կառավարությունը և մասնավորապես հենց ինքը Դոնալդ Թրամփը ՝ ՀԳՀԾ-ի  հարցում մոլորության մեջ են մնացել: Վերջին ութ ամիսներին, նախագահի պաշտոնում Թրամփը երբեք չի թաքցրել Միջուկային համաձայնության կապակցությամբ իր զայրույթն ու դժգոհությունը և ՄԱԿ-ում նա նույնիսկ դա համարեց «ԱՄՆ-ի ամոթի խարանը»: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Թրամփը զբաղված է հոկտեմբերի 15-ին 90-օրյա ժամկետի ավարտին, Իրանի անհավատարմության մասին զեկույցի աշխատանքներով: 

ՀԳՀԾ-ից դուրս գալու  ԱՄՆ-ի հավանական որոշումն ընդդիմադիրներ ունի ոչ միայն տարբեր երկրներում, այլև հենց երկրի սահմաններից ներս: ԱՄՆ Պետքարտուղարը և պաշտպանության նախարարը համարվում են ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի որոշումների խորհրդականները: Շուրջ երեք ամիս առաջ, Թիլերսոնը և Մաթիսը , նաև ազգային անվտանգության հարցերում նախագահի խորհրդական գեներալ Ռեյմոնդ Մաք Մաստերն ի վերջո կարողացան հաղթել Թրամփի ծայրահեղական խորհրդականներին ՝ համոզելով նախագահին հայտարարել Իրանի կողմից միջուկային համաձայնությունը հարգելու մասին: ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասի ասածով, ՀԳՀԾ-ում մնալը Թրամփի կառավարության լավագույն տարբերակն է:

Մոտենում է հոկտեմբերի 15-ի ժամկետը և գնալով ավելանում է Սպիտակ տանը ՀԳՀԾ-ն շարունակելու կողմնակիցների թիվը: Իհարկե ամերիկացի պետայրերի այդ խումբը փորձում է Միջուկային գործարքը պահպանելով, մեծացնել Իրանի և ՀԳՀԾ-ի բանագնաց մյուս կողմերի վրա ճնշումը, որպեսզի հնարավոր լինի Վաշինգտոնի համար միավորներ շահել: Ինչպես ասվում է, Թրամփի խորհրդականները փորձում են  վերանայել «Քորգեր-Գարդին» ակտը: Այդ դեպքում, Թրամփը պարտավոր չի լինելու  իր կամքին հակառակ, երեք ամիս մեկ հաստատել միջուկային հ ամաձայնությանն Իրանի հավատարմության մասին : Թեև ԱՄՆ-ը հարկադրաբար վերջում կատարելու է այդ շրջանակում իր հանձնառությունները: