Բրիտանիայի Մարդու իրավունքների ակտիվիստները քննադատել են Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73821-Բրիտանիայի_Մարդու_իրավունքների_ակտիվիստները_քննադատել_են_Սաուդյան_Արաբիային_զենք_վաճառելու_քայլերը
Բրիտանիայի Մարդու իրավունքների պաշտպան միջազգային խումբը քննադատել է այդ երկրին` Սաուդյան Արաբիայի ռեժիմին սպառազինություն վաժառելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 14:11 Asia/Tehran
  • Բրիտանիայի Մարդու իրավունքների ակտիվիստները քննադատել են Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլերը

Բրիտանիայի Մարդու իրավունքների պաշտպան միջազգային խումբը քննադատել է այդ երկրին` Սաուդյան Արաբիայի ռեժիմին սպառազինություն վաժառելու համար:

Երեքշաբթի օրը բրիտանական «Պահպանեք երեխաների կյանքը» հասարակական կազմակերպությունը մի զեկույց հրապարակելով քննադատել է Բրիտանիայի կառավարության կողմից Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառելու քայլը և այն բնութագրել որպես վախի ու սարսափի առևտուր: 

Խմբի ղեկավար Քեյվին Վաթքինզն  ասել է.-«Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելով Բրիտանիան մեղսակից է եմենցի երեխաների կոտորածին»:

Հաղորդման համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացրած ռազմական հարձակման ընթացքում Բրիտանիայի կառավարությունը 4 միլիարդ 250 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել Ռիադին ու նրա դաշնակից երկրներին: 

Բրիտանիայի ստվերային կառավարության Միջազգային զարգացման հարցերով նախարար Քեյթ Օսամուրն ասել է.-«Բրիտանական «Պահպանեք երեխաների կյանքը» հասակական կազմակերպության զեկույցը կրկին զգուշացնում է միջազգային զարգացման հարցերով Բրիտանիայի  կառավարության որդեգրած երկակի քաղաքականության մասին»:

Քեյթ Օսամուրը հավելել է.-«Լոնդոնն այն պայմաններում է մարդասիրական օգնություններ առաքում Եմենի  ժողովրդի համար, երբ միաժամանակ սպառազինություն է վաճառում Սաուդյան Արաբիայի ռեժիմին, որը ռմբակոծում է Եմենի անզեն քաղաքացիներին»:

Amnesty International կազմակերպությունը ևս մարտ ամսին ներկայացրած զեկույցում ԱՄՆ-ին և Բրիտանիային մեղադրել է Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մեջ: 

Սաուդյան Արաբիան մեծ քանակությամբ սպառազինություն է գնում Բրիտանիայից: 2015 թ. Ռիադը ավելի քան 2 միլիարդ 750 ֆունտ ստերլինգ սպառազինություն, այդ թվում` կործանիչներ ու ռումբեր է գնել Բրիտանիայից:  

Բրիտանիան  Մարդու իրավունքները ոտնահարող այլ ռեժիմների այդ թվում Բահրեյնին և Արաբական Միացյալ Էմիրություններին նույնպես լրտեսական սարքավորումներ է վաճառել: Լոնդոնի այս քայլն արժանացել է Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների խիստ քննադատությանը: 

Բրիտանիայի կառավարության պաշտոնատարների կարծիքով, ռազմական արդյունաբերությունը մեծ եկամուտ է ապահովում երկրի համար, այնպես որ այդ ոլորտում Բրիտանիան աշխարհի առաջատար երկրներից է համարվում : Այնուամենայնիվ Բրիտանիան միշտ քննադատության է արժանացել Մարդու իրավունքների պաշտպանների կողմից:  

Փորձագետների կարծիքով Բրիտանիային խիստ մտահոգում է Բրեքզիթից հետո այդ երկրի տնտեսական հեռանկարը: 

Մարդու իրավունքները ոտնահարող երկրներին Բրիտանիայի կողմից սպառազինություն վաճառելու քայլը  վկայում է Լոնդոնի տնտեսական մտահոգությունների մասին: 

Բրիտանիայի կառավարական պաշտպանության և անվտանգության կազմակերպությունը Միջազգային առևտրի կազմակերպությանը բողոքի հայց է ներկայացրել` այդ երկրի առևտրի և ներդրումների վարչության դեմ : Սա ցույց է տալիս որ Բրիտանիայի կառավարությունը կենտրոնացել է սպառազինության վաճառքի վրա:   

Հակապատերազմական ակտիվիստ Անդրու Սմիթն ասել է.-« Բրիտանիայի կողմից մեծ քանակությամբ սպառազինության վաճառքը հակասում է բարոյական արժեքներին  և ցույց է տալիս որ Լոնդոնը հովանավորում է մարդու իրավունքները ոտնահարող ռեժիմներին»:

Իհարկե չի թվում որ Մարդու իրավունքների պաշտպան և միջազգային  կազմակերպությունների կողմից ներկայացված զեկույցները կարող են կանխել Լոնդոնի քայլերը: Իրականում  Բրիտանիան մարդու իրավունքների հարցն օգտագործում է  այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, իսկ իր որդեգրած քաղաքականությունում անտեսում է այդ հարցը: