Բրիտանիայի Մարդու իրավունքների ակտիվիստները քննադատել են Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլերը
Բրիտանիայի Մարդու իրավունքների պաշտպան միջազգային խումբը քննադատել է այդ երկրին` Սաուդյան Արաբիայի ռեժիմին սպառազինություն վաժառելու համար:
Երեքշաբթի օրը բրիտանական «Պահպանեք երեխաների կյանքը» հասարակական կազմակերպությունը մի զեկույց հրապարակելով քննադատել է Բրիտանիայի կառավարության կողմից Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառելու քայլը և այն բնութագրել որպես վախի ու սարսափի առևտուր:
Խմբի ղեկավար Քեյվին Վաթքինզն ասել է.-«Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելով Բրիտանիան մեղսակից է եմենցի երեխաների կոտորածին»:
Հաղորդման համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացրած ռազմական հարձակման ընթացքում Բրիտանիայի կառավարությունը 4 միլիարդ 250 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել Ռիադին ու նրա դաշնակից երկրներին:
Բրիտանիայի ստվերային կառավարության Միջազգային զարգացման հարցերով նախարար Քեյթ Օսամուրն ասել է.-«Բրիտանական «Պահպանեք երեխաների կյանքը» հասակական կազմակերպության զեկույցը կրկին զգուշացնում է միջազգային զարգացման հարցերով Բրիտանիայի կառավարության որդեգրած երկակի քաղաքականության մասին»:
Քեյթ Օսամուրը հավելել է.-«Լոնդոնն այն պայմաններում է մարդասիրական օգնություններ առաքում Եմենի ժողովրդի համար, երբ միաժամանակ սպառազինություն է վաճառում Սաուդյան Արաբիայի ռեժիմին, որը ռմբակոծում է Եմենի անզեն քաղաքացիներին»:
Amnesty International կազմակերպությունը ևս մարտ ամսին ներկայացրած զեկույցում ԱՄՆ-ին և Բրիտանիային մեղադրել է Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
Սաուդյան Արաբիան մեծ քանակությամբ սպառազինություն է գնում Բրիտանիայից: 2015 թ. Ռիադը ավելի քան 2 միլիարդ 750 ֆունտ ստերլինգ սպառազինություն, այդ թվում` կործանիչներ ու ռումբեր է գնել Բրիտանիայից:
Բրիտանիան Մարդու իրավունքները ոտնահարող այլ ռեժիմների այդ թվում Բահրեյնին և Արաբական Միացյալ Էմիրություններին նույնպես լրտեսական սարքավորումներ է վաճառել: Լոնդոնի այս քայլն արժանացել է Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների խիստ քննադատությանը:
Բրիտանիայի կառավարության պաշտոնատարների կարծիքով, ռազմական արդյունաբերությունը մեծ եկամուտ է ապահովում երկրի համար, այնպես որ այդ ոլորտում Բրիտանիան աշխարհի առաջատար երկրներից է համարվում : Այնուամենայնիվ Բրիտանիան միշտ քննադատության է արժանացել Մարդու իրավունքների պաշտպանների կողմից:
Փորձագետների կարծիքով Բրիտանիային խիստ մտահոգում է Բրեքզիթից հետո այդ երկրի տնտեսական հեռանկարը:
Մարդու իրավունքները ոտնահարող երկրներին Բրիտանիայի կողմից սպառազինություն վաճառելու քայլը վկայում է Լոնդոնի տնտեսական մտահոգությունների մասին:
Բրիտանիայի կառավարական պաշտպանության և անվտանգության կազմակերպությունը Միջազգային առևտրի կազմակերպությանը բողոքի հայց է ներկայացրել` այդ երկրի առևտրի և ներդրումների վարչության դեմ : Սա ցույց է տալիս որ Բրիտանիայի կառավարությունը կենտրոնացել է սպառազինության վաճառքի վրա:
Հակապատերազմական ակտիվիստ Անդրու Սմիթն ասել է.-« Բրիտանիայի կողմից մեծ քանակությամբ սպառազինության վաճառքը հակասում է բարոյական արժեքներին և ցույց է տալիս որ Լոնդոնը հովանավորում է մարդու իրավունքները ոտնահարող ռեժիմներին»:
Իհարկե չի թվում որ Մարդու իրավունքների պաշտպան և միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված զեկույցները կարող են կանխել Լոնդոնի քայլերը: Իրականում Բրիտանիան մարդու իրավունքների հարցն օգտագործում է այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, իսկ իր որդեգրած քաղաքականությունում անտեսում է այդ հարցը: