Իրանն աշխարհում էներգիայի մատակարարման և փոխանցման հիմնական օղակը
Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) նախարարների նիստը կայացել է հոկտեմբերի 4-ին Մոսկվայի հյուրընկալությամբ և ԻԻՀ նավթի նախարարի մասնակցությամբ:
Գազ արտահանող երկրների ֆորումը կազմվել է 2001 թվականին: Ֆորումի (GECF) հիմնական անդամ երկրներն են՝ Իրանի իսլամական հանրապետությունը, Ալժիրը, Բոլիվիան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Հասարակածային Գվինեան, Տրինիդադ և Տոբագոն, Վենեսուելան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Նիգերիան, Լիբիան և Կատարը: Իսկ Հոլանդիան, Նորվեգիան, Իրաքը, Օմանը, Պերուն և Ադրբեջանը ֆորումի դիտորդ անդամներն են:
Ֆորումի անդամ երկրները վերահսկում են գազի համաշխարհային պաշարների ավելի քան 70 տոկոսը և արտադրում են աշխարհի գազի 42 տոկոսը:
Իրանը համարվում է գազի պաշարներ ունեցող խոշորագույն երկիրն աշխարհում : Այս երկիրը համարվում է բնական գազ արտադրող երրորդ երկիրն աշխարհում: Իրանն օժտված է այս մաքուր էներգիայի արդյունահանման, արտադրության, վերամշակման, փոխադրման ու մատակարարման հնարավորություններով և անհերքելի դեր ունի այս ոլորտում:
Գազ արտահանող երկրների ֆորումն այն կառույցներից է, որը կարող է գազի առևտրի ոլորտում նպաստել քաղաքականության մշակման դյուրացմանը: Իրանն ունենալով «մարդկային կապիտալ», ձեռք է բերել էներգիայի արտադրության ու փոխադրության տեխնոլոգիաներ: Հաշվի առնելով այս հնարավորությունները, որպես հանածո վառելիքների խոշոր աղբյուրների տեր երկիր, Իրանի Իսլամական Հանրապետության դերը մեծ նշանակություն ունի էներգիայի ապահովման հարցում: Ներկայումս, Իրանի օրակարգում են դրված բազմաթիվ նախագծեր` Կենտրոնական Ասիայի գազը Եվրոպայի շուկաներ փոխադրելու համար:
Գազի մեծ պաշարները գտնվում են Պարսից ծոցում, որոնց սպառողական շուկաներ փոխադրելու լավագույն ճանապարհը Իրանն է:
Այս տարածքում ներդրումը Հնդկաստանի և Չինաստանի նման երկրների ուշադրության կենտրում է : Իրանը այս բնագավառում կարևոր պայմանագրեր է կնքել: Նշենք, որ վերջերս Իրանը և Ֆրանսիայի Total նավթընկերության միջազգային կոնսորցիումը Թեհրանում ստորագրել են Հարավային Փարս հանքավայրի 11-րդ բլոկի զարգացման մասին 4 միլիարդ 800 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ ռուսական Lukoil, Իտալական ENI և չինական ընկերությունները համարվում են Իրանի ռազմավարական գործընկերները:
Գազ արտահանող երկրների ֆորումի նախարարների նիստի շրջանակներում, Իրանի ազգային նավթընկերությունը և Ռուսաստանի Lukoil ընկերությունը համագործակցության երկու փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Մոսկվայում:
Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակը էներգիայի ապահովման գործում Իրանի դերակատարության մասին ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը կարող է նավթի , գազի , էլեկտրաէներգիայի և էներգետիկ խարտիայի տարբեր նիստերի հյուրընկալման ոլորտներում ակտիվ դերակատարություն ունենալ»:
Անցած տարի մայիսին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրում կայացած «Բնական գազը նպաստում է ապագայի զարգացմանը» կարգախոսով գազի համաշխարհային ասոցիացիայի հետազոտությունների 15-րդ համաժողովում որոշվեց, որ Իրանը 2020 թվականին հյուրընկալի Գազի համաշխարհային ասոցիացիայի հետազոտությունների 16-րդ համաժողովը: