Իրանն  աշխարհում էներգիայի մատակարարման և փոխանցման հիմնական օղակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73931-Իրանն_աշխարհում_էներգիայի_մատակարարման_և_փոխանցման_հիմնական_օղակը
Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) նախարարների  նիստը կայացել է հոկտեմբերի 4-ին Մոսկվայի հյուրընկալությամբ և ԻԻՀ նավթի նախարարի մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2017 14:58 Asia/Tehran
  • Իրանն  աշխարհում էներգիայի մատակարարման և փոխանցման հիմնական օղակը

Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) նախարարների  նիստը կայացել է հոկտեմբերի 4-ին Մոսկվայի հյուրընկալությամբ և ԻԻՀ նավթի նախարարի մասնակցությամբ:

Գազ արտահանող երկրների ֆորումը կազմվել է 2001 թվականին: Ֆորումի (GECF) հիմնական անդամ երկրներն են՝ Իրանի իսլամական հանրապետությունը, Ալժիրը, Բոլիվիան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Հասարակածային Գվինեան, Տրինիդադ և Տոբագոն, Վենեսուելան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Նիգերիան, Լիբիան և Կատարը: Իսկ Հոլանդիան, Նորվեգիան, Իրաքը, Օմանը, Պերուն և Ադրբեջանը  ֆորումի դիտորդ անդամներն են:

Ֆորումի անդամ երկրները վերահսկում են գազի համաշխարհային պաշարների ավելի քան 70 տոկոսը և արտադրում են աշխարհի գազի 42 տոկոսը:

Իրանը համարվում է գազի պաշարներ ունեցող խոշորագույն երկիրն աշխարհում : Այս երկիրը համարվում է բնական գազ արտադրող երրորդ երկիրն աշխարհում: Իրանն օժտված է  այս մաքուր էներգիայի  արդյունահանման, արտադրության, վերամշակման, փոխադրման ու մատակարարման հնարավորություններով և անհերքելի դեր ունի այս ոլորտում:

Գազ արտահանող երկրների ֆորումն այն կառույցներից է, որը կարող է գազի առևտրի ոլորտում նպաստել քաղաքականության մշակման դյուրացմանը: Իրանն ունենալով «մարդկային կապիտալ», ձեռք է բերել էներգիայի արտադրության ու փոխադրության  տեխնոլոգիաներ:  Հաշվի առնելով այս հնարավորությունները, որպես հանածո վառելիքների խոշոր աղբյուրների տեր երկիր, Իրանի Իսլամական Հանրապետության դերը մեծ նշանակություն ունի  էներգիայի ապահովման հարցում: Ներկայումս, Իրանի օրակարգում են դրված բազմաթիվ նախագծեր` Կենտրոնական Ասիայի գազը Եվրոպայի շուկաներ փոխադրելու համար:  

 Գազի մեծ  պաշարները գտնվում են Պարսից ծոցում, որոնց սպառողական շուկաներ փոխադրելու լավագույն ճանապարհը Իրանն է:

Այս տարածքում ներդրումը Հնդկաստանի և Չինաստանի նման երկրների ուշադրության կենտրում է : Իրանը այս բնագավառում կարևոր պայմանագրեր է կնքել: Նշենք, որ վերջերս Իրանը և Ֆրանսիայի Total նավթընկերության միջազգային կոնսորցիումը Թեհրանում ստորագրել են Հարավային Փարս հանքավայրի 11-րդ բլոկի զարգացման մասին 4 միլիարդ 800 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ ռուսական Lukoil, Իտալական ENI  և չինական ընկերությունները  համարվում են Իրանի ռազմավարական գործընկերները:  

Գազ արտահանող երկրների ֆորումի  նախարարների նիստի շրջանակներում, Իրանի ազգային նավթընկերությունը և Ռուսաստանի  Lukoil ընկերությունը համագործակցության երկու փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Մոսկվայում:

Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակը էներգիայի ապահովման գործում Իրանի դերակատարության մասին ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը կարող է նավթի , գազի , էլեկտրաէներգիայի և էներգետիկ խարտիայի տարբեր նիստերի հյուրընկալման ոլորտներում ակտիվ դերակատարություն ունենալ»:

Անցած տարի մայիսին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրում կայացած «Բնական գազը նպաստում է ապագայի զարգացմանը» կարգախոսով գազի համաշխարհային ասոցիացիայի հետազոտությունների 15-րդ  համաժողովում որոշվեց, որ Իրանը  2020 թվականին հյուրընկալի Գազի համաշխարհային ասոցիացիայի հետազոտությունների 16-րդ համաժողովը: