Թրամփի հռետորաբանությունը «մեծ որոշման» շեմին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ,ով ամեն առիթ ու պատրվակ օգտագործում է որպեսզի խափանի Իրանի միջուկային գործարքը, հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը հավատարիմ չէ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
Հինգշաբթի օրը Սպիտակ Տանը ամերիկացի զինվորական հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրամփն ասել է.«Շուտով կասեմ, հաստատում եմ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը թե ոչ»: ԱՄՆ նախագահը հայտարարել է.«Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը հասանելիություն ունենա միջուկային սպառազինությանը»:Առանց հաշվի առնելով ահաբեկչական խմբավորւմների ստեղծման գործում ԱՄՆ հետախուզական կառույցների դերը և տարածաշրջանում ահաբեկչության նկատմամբ նրանց աջակցությունը, Թրամփը դարձյալ հայտարարել է,.«Իրանը աջակցում է ահաբեկչությանը և բռնություն, սպանություն ու անարխիա է արտահանում միջինարևելյան երկրներ, այդ իսկ պատճառով պետք է վերջ տրվի Իրանի միջուկային ծրագրին»:
Իրականությանը չհամապատասխանող Թրամփի հակաիրանական դիրքորոշումը ցույց է տալիս, որ Սիոնիստական ռեժիմի հետ քայլ պահելով, նա զայրացած է տարածաշրջանում որպես հզոր ու ազդեցիկ ուժ՝ Իրանի իսլամական հանրապետությունից:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ ևս Թրամփը նման հայտարարություններով հանդես եկավ: Նրա այդ խոսքերը ԱՄՆ-ի հզորությունից չեն բխում: Դրանք ցույց են տալիս, որ այդ երկիրը զայրացած է Իրանի հզորությունից: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս արձագանքելով ՄԱԿ-ի ԳԱ-ի 72-րդ նստաշրջանում Թրամփի հակաիրանական և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններին, ընդգծել է.«Այդ խոսքերը չեն վկայում այդ երկրի հզորության մասին: Դրանք բխում են Թրամփի զայրույթից, անճարակությունից ու թեթևամտությունից: Թրամփի հակաիրանական նոր հռետորաբանությունը գնահատվում է ՀԳՀԾ-ի վերաբերյալ վերջնական որոշում ընդունվելու համար նախադրյալներ ստեղծելու շրջանակում:
Ողջ աշխարհը քաջ գիտակցում է, որ Իրանը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի իրական ճակատում և տարածաշրջանում կայուն անվտանգություն հաստատվելու համար պայքարում է ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հովանավորած ահաբեկիչների դեմ: Նեթանյահուի հռետորաբանությանը նման Թրամփի հռետորաբանությունը երբեք չի փոխելու այն իրողությունը, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ահաբեկչության գլխավոր հովանավորներն են ու տարածաշրջանում բռնություն ու անարխիա տարածողները»:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից Կոնգրեսին երրորդ զեկույցը ներկայացվելու շեմին ՀԳՀԾ-ի վերաբերյալ որոշում ընդունելու համար Թրամփի հակաքարոզչությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն պատրաստվում է չհաստատել Իրանի հավատարմությունը միջուկային գործարքին: ԱՄՆ Պետդեպարտամենտի 3-րդ զեկույցը հրապարակվելու է հոկտեմբերի 15-ին:
«Վաշինգտոն Պոստ» թերթը ևս տեղեկացրել է, որ Թրամփը ծրագրում է չհաստատել ՀԳՀԾ-ն: Եթե դա այդպես լինի, ապա Կոնգրեսը 60 օր ժամանակ կունենա Իրանի դեմ միջուկային շրջափակումները վերսկսելու համար: Թրամփի հակաիրանական քայլերը ԱՄՆ-ի ներսում էլ հակառակորդներ ունեն: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսն ընդգծել է,որ Իրանի միջուկային գործարքի պահպանումը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից: ԱՄՆ Բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Ժոզեֆ Դանֆորդը ևս հաստատել է Իրանի հավատարմությունը միջուկային գործարքին և աջակցել է ՀԳՀԾ-ին:
Այսօր Թրամփը պնդում է փոխել ներկա ՀԳՀԾ-ն և վերստին բանակցություններ սկսել դրա շուրջ` Իրանի դեմ ավելի խիստ շրջափակումներ կիրառելու նպատակով, ինչին դեմ են միջուկային գործարքն ստորագրած երկրները և Եվրամիությունը: