CUTSA օրենքի գործադրումը ամոթի խարան է ԱՄՆ-ի ճակատին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է շրջանցելով ՀԳՀԾ-ը Իրանին մեղադրել միջուկային համաձայնության խախտման մեջ և ձևացնել թե ԱՄՆ-ը հաղթանակ է դուրս եկել խաղադաշտից:
2017 թվականի հուլիսի 25-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց CUTSA անունով մի օրինագիծ, որը հավելյալ սահմանափակումներ է հաստատում Իրանի նկատմամբ: Այս օրենքը հաստավելու դեպքում ԱՄՆ-ի նախագահը կարող է վերականգնել ՀԳՀԾ-ից հետո չեղարկված շրջափակումները և տարբեր պատրվակներով նոր շրջափակումներ սահմանել Իրանի դեմ:
ՀԳՀԾ-ի դեմ ԱՄն-ի վարչակարգի CUTSA անունով նոր նախագիծը ուղղված է հարվածել Իրանի պաշտպանական սպառազինության կարողությանը և զիված ուժերին: CUTSA-ի համաձայն Իրանի բալիստիկ ծրագրերի բաժնում աշխատող անձինք կներգրավվեն շրջափակումների ցուցակում:
CUTSA նախագծի համաձայն ահաբեկչությունը հովանավորելու զավեշտական պատրվակով Իրանի իսլամական պահակազորի աշխատակազմի անդամները կներգրավեն շրջափակումների ցուցակում և ԱՄՆ կառավարությունը Իսլամական պահապանների կորպուսն ահաբեկչական խումբ է ճանաչել: Օրենքը ուժի մեջ մտնելուց 90 օր հետո ԱՄՆ-ի նախագահը կարող է նոր շրջափակումներ սահմանել Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի դեմ:
ԻԻՀ պաշտոնատարները հակազդել են այդ օրենքի վավերացմանը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Նման շրջափակումները չեն կարող ազդել Իրանի ժողովրդի վրա և մենք կշարունակենք մեր պաշտպանական կարողության հզորացումը»:
Սակայն մոտենալով օրենքի գործադրման ժամկետին նոր ալիք է բարձրացել Արևմտյան ԶԼՄ-ներում:
Հակադարձելով այդ օրենքին Իսլամական հեղափոխության Պահակազորի գլխավոր հրամանատար Գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաաֆարին ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ի նկատմամբ Դոնալդ Թրամփի կառավարության թշնամական կողմնորոշման առիթոից օգտվելու է՝ պաշտպանական, հրթիռային ու տարածաշրջանային ծրագրերում առաջընթացի համար»:
ԱՄՆ-ը տարածաշրջանի մասին Իրանի հետ բանակցելու սխալ ուղի է ընտրել:
Իրանի պետական բոլոր պաշտոնատարները հայտարարել են, որ ԱՄՆ-ի միակողմանի դիրքորոշումն կարաժանանա Իրանի հակազդեցությանը սակայն Իրանը չի փորձի չեղարկել ՀԳՀԾ-ը:
Ինչպես Իրանի պաշտոնատարները և վերջերս էլ գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաաֆարին է ասել, նոր շրջափակումները փակում են համագործակցության բոլոր ճանապարհները, քանի որ ԱՄՆ-ի հետ բանակցելն անօգուտ է: