ԱՄՆ-ը շարունակում է զենք առաքել Սիրիայի ահաբեկչական խմբերի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74439-ԱՄՆ_ը_շարունակում_է_զենք_առաքել_Սիրիայի_ահաբեկչական_խմբերի_համար
Սիրիայի բանակի ռազմական գործողությունների բաժնի հրամանատար Գեներալ Ալի Ալ-Ալին հայտարարել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս զենք ու զինամթերք է առաքել ԻԼԻՊ և Ջիբհաթ Ալ-Նոսրա ահաբեկչական խմբերի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 14:42 Asia/Tehran

Սիրիայի բանակի ռազմական գործողությունների բաժնի հրամանատար Գեներալ Ալի Ալ-Ալին հայտարարել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս զենք ու զինամթերք է առաքել ԻԼԻՊ և Ջիբհաթ Ալ-Նոսրա ահաբեկչական խմբերի համար:

Հաղորդումների համաձայն՝  ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Սիրիայի ընդդիմադիր զինված խմբերը  իրենց սպառազինությունը և զինամթերքը փոխանցել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբին: 

Սիրիայի ճգնաժամի հիմքում է ընկած արտասահմանից  ահաբեկչական խմբերին ֆինանասական և սպառազինական օգնություններ հասցնելը , որը կատարվում է ԱՄՆ-ի և նրա արևմտյան ու արաբական դաշնակիցների կողմից: 

Սիրիայի ճգնաժամի ընթագքում ԱՄՆ-ի քաղաքականությունը  վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը նպատակ ունի թուլացնել Սիրիայի բանակին և կառավարությանը և աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին: 

Այդ ուղղությամբ ԱՄՆ-ը փորձում է ահաբեկչական խմբերին բաժանել լավ և վատ խմբերի, որպեսզի այդ ձևով կարողանա բացատրել  իր միջամտությունները այլ երկրների ներքին հարցերին: Սա այն դեպքում երբ  Սիրիայում ահաբեկիչների ոչնչացումը խիստ մտահոգել է ԱՄՆ-ի պաշտոնատարներին և Վաշինգտոնի դաշնակիցներին: 

ԱՄՆ-ը փորձում է սպառազինական օգնություններ առաքելով Սիրիայի ահաբեկչական խմբերին, նրանց դիրքերը ամրացնել տարածաշրջանում:  Միջազգային հարցերի շուրջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի  հակասական քաղաքականություներն ավելի են սրում տարածաշրջանային, այդ թվում Սիրիայի ճգնաժամը: 

ԱՄՆ-ի պաշտոնատարների նման դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Ղազախստանի Աստանայի բանակցություների ընթացքում ԱՄՆ-ն փորձում էր խոչընդոտ հարուցել Սիրիայի ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու ճանապարհին: 

ԱՄՆ-ն այն պայմաններում է պնդում Սիրիայի հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակի վրա, երբ Սիրիայի ժողովրդին կոտորելը և այդ երկրի հիմնակառույցների ավերումը  վկայում է, որ դիմելով բռնությունների և ահաբեկչական մեթոդներով հնարավոր չի լինի կարգավորել հարցերը: 

ԱՄՆ-ն և ահաբեկիչները միմյանց օգնությամբ  փորձում են կոտորել Սիրիայի ժողովուրդին: Սիրիայում  ԱՄՆ-ի քաղաքականությունը  չի սահմանափակվում ահաբեկչական խմբերին զենք ու զինամթերքի առաքմամբ: Վաշինգտոնն ԻԼԻՊ-ի դեմ կազմավորված ռազմական կոալիցիայի շրջանակում և ռազմական ուղղակի միջամտություններով փորձում է խախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: 

Սա այն դեպքում երբ Սիրիայի կառավարությունը չի դիմել ԱՄՆ-ին՝ ռազմական օգնություն ցուցաբերելու համար: ԱՄՆ-ի կողմից այսպես ասած ԻԼԻՊ-ի դեմ կազմավորված ռազմական կոալիցիայի գործողությունների արդյունքում կոտորվել են Սիրիայի խաղաղ բնակիչները և ավերվել են այդ երկրի տնտեսական հիմնակառույցները: 

Սիրիայում ԱՄՆ-ի միջամտությունները  հակասում են Վաշինգտոնի կողմից հնչեցրած խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ  գործադրած ջանքերի մասին հայտարարություններին: 

ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքում տարածաշրջանի իրավիճակն ավելի է սրվել և միջազգային ասպարեզում ավելի է մեծացել ահաբեկչության վտանգը: ԱՄՆ-ի կողմից կիրառված կոպիտ քաղաքականությունը հանգեցրել է համաշխարհային հանրության զայրույթին: