ԱՄՆ-ը և Իրանի պաշտպանունակության դեմ ուղղված քայլերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74593-ԱՄՆ_ը_և_Իրանի_պաշտպանունակության_դեմ_ուղղված_քայլերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հակաիրանական քայլի դիմելով, ԻԻՀ հրթիռային ծրագրի դեմ բանաձև է ընդունել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2017 13:57 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը և Իրանի պաշտպանունակության դեմ ուղղված քայլերը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հակաիրանական քայլի դիմելով, ԻԻՀ հրթիռային ծրագրի դեմ բանաձև է ընդունել:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսի ներկայացրած բանաձևը ծավալելու է Իրանի իսլամական հեղափոխության Պահակազորի դեմ շրջափակումները ՝ այսպես կոչված «Բալիստիկ հրթիռային անօրինական ծրագրի» բարեփոխման պատճառով: «Իրանի բալիստիկական հրթիռային իրավունքի և միջազգային պատժամիջոցների կիրառման» բանաձևը ճանապարհ է բացում` Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ կառավարության նոր շրջափակումներ սահմանելու համար: Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեն այդ որոշւմն ընդունել է ՀԳՀԾ-ի հարցով Իրանի նկատմամբ կողմնորոշումների մասին Դոնալդ Թրամփի ժամկետի ավարտից մեկ օր առաջ: 
ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ փորձում են Իրանի դեմ երկրի նախագահի խիստ դիրքորոշումներում լինել նրա կողքին ՝ այսպես ասած Վաշինգտոնում հակաիրանական միջավայրից հետ չմնալու նպատակով: Ուստի նրանք թիրախավորել են ԻԻՀ-ի էապես պաշտպանական ծրագիրը: 

Իրանի իսլամական հանրապետության ազգային անվտանգության ստրատեգիայում, հրթիռային ծրագիրը և նրա զարգացումը միմիայն պաշտպանական բնույթ են կրում և ուղղված են Ասիայի արևմտյան խիստ լարված տարածքում երկրի շահերի ապահովմանը: Կարևոր է այն, որ Իրանի և 5+1 խմբի միջև կայացած համաձայնության ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում ոչ մի անդրադարձ չի եղել Իրանի հրթիռային հարցին: ՀԳՀԾ-ն հաստատած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևում ևս, միայն Իրանին խորհուրդ է տրվել զերծ մնալ ատոմային մարտագլխիկներ կրելու նպատակով հրթիռներ արտադրելուց: Բանաձևն իրավական առումով ԻԻՀ-ի համար պարտադիր չէ: Իրանի հրթիռային ծրագրում, նպատակակետի ճշգրտությունը գերակայություն է համարվում, իսկ այդ հարցը սովորաբար ատոմային մարտագլխիկներ կրող հրթիռներում անտեսվում է: Այլ խոսքով, քանի որ իրանական հրթիռներն ատոմային մարտագլխիկներ կրելու համար չեն նախատեսվել, կարևորվում է նպատակակետին հասանելիության ճշգրտությունը: 

Մյուս կողմից, տարածաշրջանում , որի որոշ երկրները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ  իրենց զինանոցները հզորացնելու հարյուրավոր միլիարդ դոլարների համաձայնագիր են ստորագրում , արդարացված է իր հրթիռային մարտունակության ոլորտում Իրանի ներդրումը: Արևմտյան երկրների կողմից Իրանի դեմ ուղղված տարիների սպառազինական շրջափակումների կիրառման և Ասիայի արևմտյան որոշ երկրներին արևմուտքի սպառազինության անսահմանափակ վաճառքի հետևանքով, Իրանը հետևել է սպառազինական ինքնաբավության քաղաքականությանը ՝ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց ունենալու և թշնամուն Իրանի դեմ ոտնձգության քայլերից զերծ պահելու և Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի ոտնձգության կրկնությունը կանխելու նպատակով: Մյուս կողմից, Իրանի իսլամական խորհրդարանի դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների հարձակումից հետո, այդ խմբի դիրքերի վրա մի քանի միջին հեռահարությամբ հրթիռների արձակումն, ապացուցեց, որ այդ ունակությունն ՝ ազդեցիկ ու գործունյա միջոց է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի դաշտում: Ուստի Իրանի հրթիռային ծրագրի դեմ սահմանափակում կիրառելու նպատակով ցանկացած քայլ զուրկ է լինելու անօրինականությունից, տրամաբանություն ու արդյունավետությունից: