ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի չեղարկման գլխավոր պարտվողն է լինելու
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74821-ԱՄՆ_ը_ՀԳՀԾ_ի_չեղարկման_գլխավոր_պարտվողն_է_լինելու
Սպիտակ Տուն Մուտք գործելուց հետո, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը փորձել է քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ի համաձայնության դեմ: Թրամփի նպատակն էր միջազգային մասշտաբով ճակատ կազմել Իրանի դեմ, սակայն բազում մարտահրավերների առջև կանգնեց այդ սցենարի իրագործման ճանապարհին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2017 09:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի չեղարկման գլխավոր պարտվողն է լինելու

Սպիտակ Տուն Մուտք գործելուց հետո, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը փորձել է քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ի համաձայնության դեմ: Թրամփի նպատակն էր միջազգային մասշտաբով ճակատ կազմել Իրանի դեմ, սակայն բազում մարտահրավերների առջև կանգնեց այդ սցենարի իրագործման ճանապարհին:

ՀԳՀԾ-ի հարցում այսօր ԱՄՆ-ը երկու իրողությունների առջև է կանգնել: 1.ԱՄՆ-ի անտրամաբանական քաղաքականությունների հարցով համակարծության բացակայումը և միջազգային հասարակության մոտ այդ երկրի մեկուսացվելը:

2.Իրանի կարողականությունը ցանկացած թշնամական քայլին պատասխանելու համար և ԱՄՆ-ի ճնշումներին ու սպառնալիքներին չենթարկվելը:

Նկատի առնելով այս երկու իրողությունները, Թրամփի կառավարությունը կեղծ հայտարարություններ կատարելով փորձում է Իրանին մեղադրել տարածաշրջանում ճգնաժամ առաջացնելու մեջ և այդ հարցն արծարծել Անվտանգության խորհրդում:

Կիրակի օրը, «Սի Էն Էն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնն ասել էր.«Մենք կարիք ունենք համաձայնության, որտեղ Իրանի կողմից ավելի շատ սպառնալիքներ ընդգրկված լինի»:

Սակայն միջազգային հանրությունն անուշադրության մատնեց այդ համաձայնությունը: Հակադարձելով ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը, ՌԴ փոխարտգործնախարար՝ Ռիաբկովը ՏԱՍ լրատվական գործակալությանը տված ասուլիսում ասել է.«Վաշինգտոնը չպետք է միջամտի մի հարցում, որը շատ լավ է ընթանում»:

Իրանի արտգործնախարար՝ Զարիֆի հետ ունեցած երկրորդ հեռախոսազրույցում, Բրիտանիայի արտգործնախարար՝ Բորիս Ջանսոնն իր երկրի հովանավորությունն է հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ:

Պարզ է, որ Իրանն իր գնդակը նետել է ԱՄՆ-ի դաշտ և Թրամփի դիրքորոշումները համաշխարհային խնդրի է վերածվել, որն անշուշտ խնդիրներ կհարուցի նաև Եվրոպայի հետ այդ երկրի հարաբերություններում:

«Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլին ասել է.«Միջազգային հանրությունը չափազանց բարձր է արժևորում ՀԳՀԾ-ն»:

Թրամփին ուղղված քննադատություններն անգամ ԱՄՆ-ում են մեծացել:

Վաշինգտոն փոսթ օրաթերթում լույս տեսած հոդվածում, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին գրել է, որ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, կկորցնի իր եվրոպացի դաշնակիցներին և աշխարհին կպատգամի, որ ինքը չի հարգում իր պայմանավորվածությունները:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին նույնպես զգուշացրել է, որ ՀԳՀԾ-ն խախտվելու դեպքում, Իրանը դադարեցնելու է լրացուցիչ արձանագրության իրագործումը:

Թրամփը այսօր մի ուղով է ընթանում, որ անպայման ձախողելու է: Չնայած ՀԳՀԾ-ն միջազգային մասշտաբով այնպես էր ձևավորված, որ ոչ մի պարտվող չունենա:

Անտարակույս ԱՄՆ-ի կողմից իրողությունների սխալ մեկնաբանումը , մեկուսացումից բացի այլ ձեռքբերում չի ունենա ԱՄՆ-ի համար:

Եթե խնդիրն այսպես ընթանա, ԱՄՆ-ը կամ պետք է հարգի միջազգային պահանջը կամ ընդդիմանա աշխարհի հասարակական կարծիքին: