ՀԳՀԾ-ի վերաբեյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը անորոշ է
ԱՄՆ-ի պաշտոնյաները ՀԳՀԾ-ի վերաբերյալ հակասական դիրքորոշում են ընդունել:
Այն բանից հետո երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է չեղարկել ՀԳՀԾ-ը:
Մի խումբ նախարարների ներկայությամբ Սպիտակ Տանը կայացած նիստում, Դոնալդ Թրամփն ասել է.«Այժմ քննարկում ենք Իրանի հետ միջուկային համաձայնագիրը: Ես համոզված եմ իմ կատարած գործում, և ՀԳՀԾ-ն չեղարկելու հավանականությունը մեծ է»:
Իհարկե Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց ի վեր ամերիկացի պաշտոնատարները բազմիցս հակասական դիրքորոշում են որդեգրել Իրանի միջուկային համաձայնության վերաբերյալ:
Չնայած ԱՄՆ նախագահի կողմից Իրանի և ՀԳՀԾ-ի դեմ հնչեցրած հակաքարոզչությանն ու հռետորությանը, մինչև անցած ուրբաթ օրն ունեցած ելույթը նա հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը: Նաև վերջին 9 ամիսների ընթացքում ԱՄՆ-ի նախագահը վերահստատել է Իրանի դեմ սահմանված շրջափակումների չեղարկումը:
Այդուամենայնիվ անցած ուրբաթ Դոնալդ Թրամփը կրկին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Իրանի ժողովրդի դեմ, հայտարարեց, որ չի հաստատում Իրանի կողմից ՀԳՀԾ-ի հարգումը:
ԱՄՆ-ի նախագահն այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերող կարևոր հարցի մասին որոշում ընդունելը հանձնեց Կոնգրեսին: Այս քայլը նույիսկ դժգոհություն է առաջացրել ՀԳՀԾ-ի հակառակորդ պետայրերի շրջանակում:
Այնպես որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարեց ՀԳՀԾ-ի վերաբերյալ որոշում կայացնելը նախագահի իրավասությունների սահմններում է գտնվում:
Այժմ թվում է թե ԱՄՆ-ի կառավարությունը շարունակելով երկդիմի և սպառնալից քաղաքականությունը, ՀԳՀԾ-ի նկատմամբ փորձում է միջուկային համաձայնության մյուս կողմերին և հատկապես ԻԻՀ-ը ստիպել միջուկային կամ ոչ միջուկային հարցերի շուրջ կրկին բանակցել:
Սակայն ԻԻՀ կառավարությունը ամենաբարձր մակարդակում այսինքն նախագահ Հասան Ռոահնիի կողմից հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ ՀԳՀԾ-ի շուրջ վերստին բանակցել և այս համաձայնությունը կշարունակի նույն բովանդակութկամբ մնալ կամ էլ պետք է այն տապալված համարել:
Հետևաբար կարելի է ենթադրել, որ Իրանի պնդումն իր դիրքերի վրա և համաշխարհային հանրության կողմից ՀԳՀԾ-ի հանդեպ ցուցաբերած հովանավորությունը ձախողեց ԱՄՆ-ի հակասական քաղաքականությունները և կրկին ԱՄՆ-ի նախագահին ստիպեց հետ նահանջել իր նախկին կոշտ դիրքերից: