Իրավական ու քաղաքացիական կառույցների կողմնորոշումը Բահրեյնում քաղբանտարկյալների հարցի հանդեպ
Համաձայն մարդու իրավունքների պաշտպան շրջանակների հայտարարության՝ Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից բահրեյնցի քաղաքացիների, մասնավորապես այդ երկրի շիաների ազատության ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումը և խոսքի ազատության ու այլ տեսակի սահմանափակումները շարունակվում են:
Այս կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ակտիվ «Բահրեյնում ժողովրդավարության ու մարդու իրավունքների միջազգային հաստատությունը» պահանջել է շտապ կերպով ազատ արձակել Բահրեյնի «Ալ-Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանին ու այդ երկրի մյուս քաղբանտարկյալներին:
Բահրեյնի ժողովուրդն Ալե Խալիֆայի իշխանության օրոք զրկված է բոլոր իրավունքներից: Ռեժիմը Բահրեյնի ժողովրդին իր քաղաքական, հասարակական ու քաղաքացիական իրավունքներից զրկելու ուղղությամբ որևէ քայլից չի հրաժարվում: Այդ պատճառով 2011 թվականից ի վեր Բահրեյնը հանրային դժգոհության խիստ ճգնաժամ է դիմագրավում և Ալե Խալիֆայի ռեժիմը այդ երկրում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ ժողովրդի քաղաքացիական պահանջատիրությանը պատասխանել է խստացնելով հալածողական քայլերը : Ընդդիմության դեմ Ալե Խալիֆայի կողմից գործադրվող բռնություններն ու Բահրեյնի ժողովրդի իրավունքները լիովին ոտնահարող այդ ռեժիմի քայլերը, միջազգային շրջանակներում լուրջ մտահոգություն են առաջացրել: Նման պայմաններում եվրոպական կառույցները, որոնց պետություններն արաբ իշխանավորների պաշտպաններից են համարվում, հանրային կարծիքի ճնշման ներքո, խորհրդանշական կերպով օրակարգում են ներառել Բահրեյնի ժողովրդի տառապանքների հանդեպ ուշադրության հարցը:
Նույն շրջանակում Բահրեյնի ժողովրդի դեմ հալածողական քայլերի ու Բահրեյնում քաղբանտարկյալների հարցը վերջին օրերին առաջին անգամ քննարկման դրվեց Եվրախորհրդարանում ու դրա կենտրոնավայրը համարվող Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Քննարկման նիստը գումարվեց իրավապաշտպանների ու միջազգային գործիչների և ավելի քան 100 եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ: Նիստում բահրեյնցի իրավապաշտպան Շեյխ Մեյսամ Սալմանը մանրամասնորեն բացատրեց Բահրեյնի շիաների դեմ Ալե Խալիֆայի ռեժիմի հալածողական քայլերն ու նաև նրանց դեմ կանոնավոր կերպով գործադրվող խտրականությունները: Նկատի առնելով իր փոքրաթիվ բնակչությունը, Բահրեյնը համարվում է թվով ամենաշատ քաղբանտարկյալներն ունեցող երկրներից մեկը: Բահրեյնի բանտերում քաղբանտարկյալների կուտակումը վկայում է ժողովրդի ընդվզումն սկսվելուց ի վեր այդ երկրում ճգնաժամի խստացման մասին:
Բահրեյնի ժողովրդի իրավունքները խլելու Ալե Խալիֆայի ռեժիմի հակամարդկային քաղաքականությունները պատճառ են դարձել, որ այդ երկիրը համարվի միջազգային ասպարեզում մարդու իրավունքները խախտող խոշոր երկրներից : Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ Բահրեյնի հազարավոր քաղաքացիներ ճաշակեն բերման ենթարկվելու և կալանավորվելու համը, ինչը վկայում է այդ երկրում ոստիկանական ու հեղձուձիչ քաղաքական մթնոլորտի մասին: Բահրեյնում քաղբանտարկյալների պայմանները քնալով ավըլի են ծանրացել: Նրանց թիվն ավելի քան 40000 հոգի է հաշվվում: Բահրեյնի զարգացումները վկայում են, որ այդ երկիրը հատկապես ժողովրդավարության մթնոլորտը փակվելուց ու բողոքի խաղաղ ցույցերի հանդեպ ապահովական խիստ միջոցառումներ գործադրվելուց հետո իրավական տեսակետից սոսկալի վիճակ ունի: Բահրեյնի ժողովուրդն Ալե Խալիֆայի իշխանության ներքո զրկված է բոլոր իրավունքներից, ինչը վկայում է ընդդիմության հանդեպ Ալե Խալիֆայի միջնադարյան վերաբերմունքի մասին: Միջնադարում նման իրավիճակի փորձն ունեցող ու այսօր էլ եվրոպական պետությունների կողմից արդիական մեթոդներով նման սահմանափակությունները շարունակվելու ականատես Եվրոպայի հանրային կարծիքն ըմբռնում է Բահրեյնի ժողովրդի վիճակն ու իր հովանավորողական դիրքորոշումներով փորձում է պաշտպանել Բահրեյնի ժողովրդի պայքարը: