Պաղեստինում մեկնարկել է երրորդ Ինթիֆադան
Գազայի հատվածում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ -ի խոսնակն ԱՄՆ նախագահի՝ Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո հայտարարել է երրորդ ինթիֆադա սկսելու մասին:
Աբդոլլաթիֆ Ալ-Ղանուը հայտարարել է, որ ի նշան բողոքի այդ որոշման դեմ, պաղեստինցիները սկսել են երրորդ ինթիֆադան: Նա ընդգծել է, որ Ղոդսը Պաղեստինի մայրաքաղաքն է:
Վերջին օրերին Պաղեստինի տարբեր շրջաններում բողոքի ալիք է բարձրացել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: Հարկ է նշել, որ եվրոպական երկրները ևս դեմ են ԱՄՆ-ի նախագահի այդ սադրիչ որոշմանը:
Պաղեստինցիները օրեր առաջ հայտարարել էին, որ ԱՄՆ-ի նախագահի այդ սկանդալային որոշումն անտեսում է Ղոդս կենտրոնով Պաղեստինի անկախ երկիր ստեղծելու տեսլականը և մի տեսակ մարտահրավեր է նետում պաղեստինցիների առջև, որը կհանգի նոր ինթիֆադայի մեկնարկին:
Պաղեստինցիների ինթիֆադայի հատկություններից մեկն Իսրայելի ոտնձգություններին դիմակայելն ու Դոդսի պաշտպանությունն է:
Տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ ինթիֆադան պաղեստինցիների քաղաքական ակտերից մեկն է համարվում: Քանի փուլերով պաղեստինցիների անցկացրած ինթիֆադայի շարժումը վկայում է այն մասին որ այդ տեսակ ընդվզումները գրանցվել են տարածաշրջանի պատմության էջերում: Պաղեստինցիների ինթիֆադայի շարժումը անելանելի վիճակի է մատնել Սիոնիստական ռեժիմի պատերազմական մեքենան և չեզոքացրել է նրանց դավադրությունները:
Այժմ «Պաղեստինի և Ղոդսի ազատագրման միակ ելքը դիմադրությունն է» կարգախոսով մեկնարկել է պաղեստինցիների նոր ինթիֆադան, որը Սիոնիստական զավթիչների համար այն ուղերձն է պարունակում, որ Պաղեստինի ժողովուրդը պատրաստ է դիմակայել Ղոդսի օկուպանտ և նրանց հովանավորող ուժերին: Հայացք նետելով պաղեստինցիների ինթիֆադայի շարժման անցյալին, կարող ենք նկատել, որ պաղեստինցիները պատարաստ են անզիջում պայքար մղել իրենց տարածքների ազատագրման համար:
Վերջին օրերին Պաղեստինում մեկնարկած ինթիֆադայի շարժումն ունի ավելի խորը արմատ, որը վերադառնում է 2015 թ.-ին: Այն ժամանակ Պաղեստինյան ինթիֆադան սկսվեց Սիոնիստական ռեժիմի զորայինների և իսրայելական ավանաբնակ ուժերի կողմից Ալ-Աղսա մզկիթի դեմ իրականացրած ոտնձգությունները կանխելու նպատակով: Այդ ընդվզումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դավադրական նոր հայտարարությունը ավելի է սրել պաղեստինցիների բողոքի ակիցիան և պատճառ է դարձել, որ Պաղեստինում մեկնարկի երրորդ ինթիֆադան :
Նոր ինթիֆադայի ալիքը պաղեստինցիների պայքարի պատմության մեջ նոր էջ է բացում և կրկին ցույց է տալիս, որ դեռ շարունակվում է պաղեստինցիների մարտունակ պայքարը զավթողական քաղաքականության դեմ:
Չնայած Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների պայքարի դեմ հարուցած խոչընդոտներին, պաղեստինցիների ընդվզումը նոր թափ է հաղորդել տարածաշրջանային զարգացումներին և երրորդ ինթիֆադայի շարժումը կարող է փոխել տարածաշրջանային հավասարություններն ի նպաստ պաղեստինցիների: