Սաուդյան Արաբիայի նոր դավադրությունը՝ Պաղեստինյան տարածքների և Ղոդսի վաճառքն Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78915-Սաուդյան_Արաբիայի_նոր_դավադրությունը_Պաղեստինյան_տարածքների_և_Ղոդսի_վաճառքն_Իսրայելին
Վերջերս ամերիկյան օրաթեթերը բացահայտել են, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ Բին Սալմանը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի վրա ճնշում է գործադրել՝ պաղեստինկան տարածքների վաճառքի ծրագրին համաձայնելու համար:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 17:50 Asia/Tehran
  •  Սաուդյան Արաբիայի նոր դավադրությունը՝ Պաղեստինյան տարածքների և Ղոդսի վաճառքն Իսրայելին

Վերջերս ամերիկյան օրաթեթերը բացահայտել են, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ Բին Սալմանը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի վրա ճնշում է գործադրել՝ պաղեստինկան տարածքների վաճառքի ծրագրին համաձայնելու համար:

Ամերիկացի  հետազոտող Ջեֆրի Առենսոնի հոդվածում նշված է.«Մոհամմեդ Բին Սալմանը Մահմուդ Աբբասին առաջարկել է, որպեսզի 10 միլիարդ դոլարի դիմաց նրա վարչակազմը  հրաժարվի Հորդանան գետի արևմտյան ափի և Ղոդսի տարածքներից»:

Հաղորդման համաձայն՝ Մոհամմեդ Բին Սալմանը Մահմուդ Աբբասին ասել է, որ  ժամանակն է հասել գործադրել B նախագիծը: Այս նախագծի համաձայն Գազայի հատվածում կստեղծվի Պաղեստին երկիրը: 

Ավելի վաղ Սաուդյան մուֆթի Ահմեդ  Բին Սաաիդ Ալ-Ղարնին  դիմելով պաղեստինցիներին և մուսուլմաններին կոչ էր արել Ղոդսը հանձնել սիոնիստներին:  

Նման դիրքորոշումները և Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ Բին Սալմանի նախագծերի բացահայտումն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելը  վկայում է Սաուդյան-ամերիկյան դավադրության մասին պաղեստինցիների դեմ, որը միտված է ոչնչացնել Պաղեստինի տեսլականը: 

Այս դավադրության հիմքը դրվել է 2017 թ.-ի մայիսին Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ որտեղ ԱՄՆ-ի և Արաբիայի միջև ստորագրվեց 500 միլիարդ դոլարի հասնող առևտրական և ռազմական պայմանագիր: ԱՄՆ-ի նախագահի դավադրական նախագիծը Միջին Արևելքի այսպես ասած խաղաղության համար կոչվում է «Դարի գործարք»: 

Այդ շրջագծում Սաուդյան ռեժիմը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի վրա ճնշում է գործադրել՝ կամ համաձայնվել ԱՄՆ-ի դավադրական նախագծին կամ հրաժարվել պաշտոնից: Սա վկայում է վտանգավոր դավադրության մասին, որը ուղղված է տարածաշրջանի երկրների հատկապես Պաղեստինի դեմ: ԱՄՆ-ի կողմից ներկայացված Մեծ Միջին Արևելք նախագծի համաձայն տարածաշրջանի երկրները մասնատվում են և Նեղոսից մինչև Եփրատ կազմավորվում է Մեծ Իսրայելը Ղոդս կենտրոնով: 

Պատմության ընթացքում Արաբական երկրների ղեկավարները բազմիցս դավաճանել են պաղեստինցիներին: Հատկապես Սաուդյան Արաբիան հատուկ դերակատարություն է ունեցել  այդ գործում և փորձել է տարբեր նախագծեր ներկայացնելով տարածաշրջանում քայլել ԱՄՆ-ի քաղաքանությունների ուղղությամբ: Նման պայմաններում ԱՄՆ-ի պաշտոնատարները փորձում են պաղեստինցիների համար նոր երկիր ստեղծել: Այն պայմաններում երբ Ղոդսի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից նյութված դավադրությունները նոր ծավալներ են ստացել Ալե Սաուդի ռեժիմը  փորձում է ենթահող ստեղծել Սիոնիստական ռեժիմի տիրապետությունն հաստատել Ղոդսի և պաղեստինյան տարածքների վրա և պաղեստինցիներին համոզել Եգիպտոսի Սինայի անապատում և  շրջապատված Գազայի փոքր հատվածում ստեղծել Պաղեստին երկիրը: Պաղեստինցիների իրավունքը անտեսելով և մուսուլմանների համր մեծ նծանակություն ունեցող Ղոդսի դեմ ուղղված դավադրությունները Սաուդյան ռեժիմի կողմից արվում է այն պայմաններում, երբ Սաուդյան Արաբիան հավակնում է որ ծառայում է մուսուլմանների սրբավայրերին: