Աշխարհը կրկին ողջունում է ծայրահեղականության դեմ պայքարի մասին Իրանի բանաձևը
Երրորդ հաջորդական անգամ Իրանի «Աշխարհը բռնության ու ծայրահեղականության դեմ» խորագրով բանաձևը չորեքշաբթի օրը վավերացվել է ՄԱԿ-ի ԳԱ-ում:
2013թ. ՄԱԿ-ի ԳԱ-ում իր առաջին ներկայության ընթացքում, հաշվի առնելով տարբեր տարածաշրջաներում բռնությունների ու ծայրահեղականության տարածումը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին արծարծեց «Աշխարը բռնության ու ծայրահեղականության դեմ» նախագիծը, ինչը ընդառաջվեց աշխարհի տարբեր երկրների կողմից: Ապա այս կառուցողական առաջարկը ՄԱԿ-ի ԳԱ-ում 190 կողմ ձայների շնորհիվ վերածվեց բանաձևի: Իրանի նախագահի առաջարկը բանաձևի վերածվելուց հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հարկադրվեց երկու տարին մեկ բռնությունների ու ծայրահեղականության մասին զեկուցել ՄԱԿ-ի ԳԱ-ին:
«Աշխարհը բռնության ու ծայրահեղականության դեմ» բանաձևի հորթական վավոերացումը խոսում է համաշխարհային այս թնջուկի վերաբերյալ աշխարհի ուշադրության մասին: Մի խնդիր, որին 4 տարի առաջ Իրանի նախագահը, հաշվի առնելով ծայրահեղականության ու բռնության հետևանքները, ցանկացել է, որ աշխարհը դիմակայի: Այսօր էլ ինչպես 2013թ., երբ Իրանի նախագահն աշխարհին տեղեկացնում էր ծայրահեղականության վտանգավոր հետևանքների մասին, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ ամենակարևոր խնդիրներից մեկը, ինչի կարգավորման համար համաշխարհային համագործակցություն է անհրաժեշտ:
Չնայած Սիրիայում և Իրաքում ամենադաժան ահաբեկչական խմբի՝ ԻԼԻՊ-ի կործանմամբ դրական քայլ է կատարվել ծայրահեղականության ու բռնաության դեմ պայքարի ոլորտում, սակայն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ հատկապես գաղափարական պայքարը դեռ շարունակում է պահպանել իր կարևորությունը: Այս շրջանակներում կարևորագույն և ծայրահեղականության դեմ ժողովրդին համախմբող հարցը ատելության տարածումից հեռու մնալը և ծարահեղականությունը ինչ-որ կրոնի ու ժողովրդի չվերագրելն է:
Այսօր բոլոր կրոններն ու ժողովուրդները զերծ չեն մնացել ահաբեկչության ու ծայրահեղականության վնասներից և ցանկացած կրոնի ու ժողովրդի ահաբեկչության աջակցման մեջ մեղադրելը չի բխում ծայրահեղականության ու բռնության դեմ համաշխարհային կոալիցիայի շահերից: Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը համաշխարհային երևույթներ են, որոնց արմատները գտնվում են մի շարք երկրների քաղաքականություններում: Ահաբեկչությունը միջոց ծառայեցնելու փաստը բռնության տարածման պատճառ է դառնում և որևէ ժողովրդի ու կրոնի ահաբեկչության աջակցման մեջ մեղադրելը նշանակում է խույս տալ առկա իրականություններից: Շեշտելով, որ ահաբեկչությունը համաշխարհային երևույթ է, Իրանի նախագահն աշխարհին հիշեցրել է «Աշխարհը բռնության ու ծայրահեղականության դեմ» նախագծի մասին: ՄԱԿ-ի ԳԱ-ում այդ նախագծի կրկին վավերացումը խոսում է Իրանի հեռատեսության, ճշմարտացիության ու ամենակարևորը՝ ահաբեկչության աջակցման մեջ որևէ կրոնի ու ազգի չմեղադրելու մասին:
Այդ շրջանակներում անդրադառնալով այդ բանաձևի կրկին վավերացմանը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ղոլամ Ալի Խոշռուն ասել է.«Այս բանաձևը ՄԱԿ-ում Իրանի արձանագրած հաջողություններից մեկն է»:
ԻԻՀ-ն կառուցողական դեր ունի ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտությունը ու միաժամանակ «Աշխարհը բռնության ու ահաբեկչության դեմ» բանաձևը ուշադրության կենտրոնում հայտնվելը վկայում են քաղաքական ու գործնական ասպարեզում Իրանի հաջողության մասին: Տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով Թեհրանի գործադրած ջանքերի բերումով աշխարհը նրան ճանաչում է որպես խաղաղատնեչ երկիր: