Մահապարտ պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու օրենքը՝ Իսրայելի կազմակերպված ահաբեկչությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80549-Մահապարտ_պաղեստինցիներին_մահապատժի_ենթարկելու_օրենքը_Իսրայելի_կազմակերպված_ահաբեկչությունը
Մահապարտական գործողությունների դիմող պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու օրենքն ընդունելու Իսրայելի խորհրդարանի քայլը արժանացել է պաղեստինցի ու նաև ԵՄ-ի պաշտոնատարների տարբեր հակազդեցությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 05, 2018 10:40 Asia/Tehran
  • Մահապարտ պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու օրենքը՝ Իսրայելի կազմակերպված ահաբեկչությունը

Մահապարտական գործողությունների դիմող պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու օրենքն ընդունելու Իսրայելի խորհրդարանի քայլը արժանացել է պաղեստինցի ու նաև ԵՄ-ի պաշտոնատարների տարբեր հակազդեցությանը:

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը (Քնեսեթ) չորեքշաբթի օրը 52 կողմ և 42 դեմ ձայներով ընդունեց մահապարտական գործողությունների դիմող պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու օրենքը:

Ղոդսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարվելուց հետո Իսրայելի ու ԱՄՆ-ի հակապաղեստինյան քայլերը խստացվել են: Սիոնիստական ռեժիմի Քնեսեթն անցած երեքշաբթի օրն ընդունեց «Միավորված Ղոդս» օրենքը: Համաձայն այդ օրենքի Ղոդսը հայտնվեց Սիոնիստական ռեժիմի լիարժեք իշխանության ներքո և Ղոդսի բաժանումն այսուհետ հնարավոր է լինելու Քնեսեթի 120 պատգամավորներից 80-ի համաձայնության դեպքում: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած երեքշաբթի օրը հայտարարեգ, որ քանի որ Պաղեստինի ինքնավար վարչակազմը մտադիր չէ հաշտվել Սիոնիստական ռեժիմի հետ, հետևաբար դադարեցնում է նրան ցուցաբերվող ֆինանսական աջակցությունները:

Մահապարտ պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու օրենքի վավերացումը Ղոդսի կապակցությամբ Թրամփի դեկտեմբերի 6-ին ընդունած որոշումից հետո համարվում է Իսրայելի ու ԱՄՆ-ի հակապաղեստինյան երրորդ կարևոր քայլը, որը նախկին երկուսից տարբերվում է նրանով, որ տարածում է բռնարարքը: Մահապատժի մասին օրենքը ներկայացրել է Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած «Իսրայելը մեր տունն է» կուսակցությունը: Օրենքի քննարկումը պարզում է, որ նույնիսկ իրենք՝ իսրայելցիներն էլ սարսափում են զավթված Ղոդսի կապակցությամբ Թրամփի ընդունած որոշման հետևանքներից:

Օրենքի գլխավոր  նպատակն է կանխել պաղեստինցիների մահապարտական գործողությունները: Այդուհանդերձ այդ օրենքը ոչ միայն չի կարող որևէ խախտում առաջացնել մահապարտական գործողությունների իրականացման ու հատկապես Իսրայելի դեմ ինթիֆադան շարունակելու պաղեստինցիների վճռակամության մեջ, այլև առավել հզորացնելու է նրանց կամքը: Այս շրջանակում Սիոնիստական «Հաարեց» օրաթերթը տեղեկացրել է այս օրենքի բացասական ազդեցության, այդ թվում մահապարտական գործողությունների թվի հավելման ինթիֆադան տարածվելու, ինչպես նաև արևմտյան ու արաբական երկրներում Իսրայելի քաղաքացիների անվտանգության մակարդակի նվազման կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի տեղեկատվության ու ներքին անվտանգության կազմակերպության (ՇԱԲԱՔ) մտահոգության մասին: Այս հիման վրա էլ Իսրայելի Քնեսեթի 120 պատգամավորներից միակն 52-ը կողմ քվեարկեցին այդ օրենքին, իսկ 42 պատգամավորների դեմ ձայնն ու 26 պատգամավորների բացակայությունը պատճառ դարձավ, որ օրենքն անցնի փխրուն մեծամասնությամբ: «Հրեական տուն» խմբակցության ղեկավար Նեֆթալի Բենեթն ու ՇԱԲԱՔ-ի պետ Նադաֆ Արգամանն այդ օրենքի ընդդիմադիրներից էին:

Անկասկած Իսրայելի դեմ պաղեստինցիների մահապարտական գործողությունների կամ ինթիֆադայի տեսքով իրականացվող քայլերը մեկնաբանվում են ՄԱԿ-ի հռչակագրի 51-րդ հոդվածում ընդգծված «օրինական պաշտպանության» շրջանակում, քանի որ պաղեստինցիները իրենց ու իրենց հայրենիքը պաշտպանում են Սիոնիստական ռեժիմի ոտնձգողական քայլերի ու զավթողականության դիմաց: Ի դեպ, Քնեսեթում մահապարտ պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու օրենքի վավերացումը համարվում է Սիոնիստական ռեժիմի պետական ու կազմակերպված ահաբեկչության բացահայտ ու շոշափելի դրսևորումը: Այս միջոցին Պաղեստինի ԱԳ նախարար Ռիազ Մալեքին և Համաս շարժման քաղբյուրոյի փոխնախագահ Սալեհ Ալ-Արուրին այս օրենքը կազմակերպված ահաբեկչության մարմնացում համարելով ազդարարել են դրա հետևանքների կապակցությամբ:

Այս օրենքն այնքան անարդար է, որ նույնիսկ ԵՄ-ն դրան շտապ արձագանքելով դրա վավերացումը վիրավորական և մարդկային արժանապատվությանը դեմ բնութագրեց: