ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի բոլոր տարբերակները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80979-ՀԳՀԾ_ի_դեմ_Թրամփի_բոլոր_տարբերակները
Առաջիկա շաբաթ Դոնալդ Թրամփը հայտնելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին իր որոշումը : Այդ հարցում նա ունի բազմաթիվ տարբերակներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2018 08:14 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի բոլոր տարբերակները

Առաջիկա շաբաթ Դոնալդ Թրամփը հայտնելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին իր որոշումը : Այդ հարցում նա ունի բազմաթիվ տարբերակներ:

Տարբերակներից մեկը ՝ միջուկային համաձայնությունից հրաժարվելն է: Դա կարող է լինել համաձայնության ավարտը: Երկրորդ տարբերակը ՝ ՀԳՀԾ-ի պահպանումը և միաժամանակ ոչ-միջուկային օրինակ հրթիռային ու մարդու իրավունքների ոլորտին վերաբերող պատճառաբանություններով, նոր պատժամիջոցների սահմանումն է : Վերջինս Վաշինգտոնի ներկա քաղաքականությունն է: Այդ քաղաքականությունը թեև կրկնվող է, սակայն միաժամանակ ՀԳՀԾ-ի ոգին խախտելու կողքին, ցույց է տալիս միջուկային համաձայնությանը Սպիտակ տան հավատարմությունը: 

Թրամփի երրորդ տարբերակն այն է, որ նա կարող է ընդունել Իրանի հետ հարաբերությունների իրողությունը և պահպանելով ՀԳՀԾ-ի ոգին ու բովանդակությունը, մնալ համաձայնության շրջանակում: Սա ամենաքիչ հնարավոր տարբերակն է, սակայն քանի որ ԱՄՆ նախագահն անկանխատեսելի է, սա էլ կարող է լինել տարբերակներից մեկը:

Տարբերակներից յուրաքանչյուրի հետևանքների մասին պետք է ասել, որ առաջին տարբերակը լինելու է ՀԳՀԾ-ից Իրանի հեռանալը , կամ էլ Իրանի, Եվրոպայի և արևելյան երկու կառավարությունների հետ նոր համաձայնության կնքումը : Դա լինելու է ոչ-լիարժեք մի համաձայնություն:

Երկրորդ տարբերակի արդյունքը լինելու է այն ինչ այսօր է տեղի ունենում: Սա նշանակում է, որ միջուկային համաձայնությունից դուրս չգալով, ԱՄՆ-ը շարունակում է Թեհրանի նկատմամբ թշնամանք տածել և ամեն գնով պահպանել միջուկային համաձայնությունը: Այս իրավիճակը երևի համաձայնության ստորագրող երկրների համար վատագույն տարբերակն է: Նրանք մաս են կազմելու մի համաձայնության, որը ոչ վստահելի է , ոչ էլ ավարտված  ու փակված է համարվում: Իսկ երրորդ տարբերակի արդյունքը լինելու է այն, որ պահպանվելու է համաձայնությունը որպես միջազգային հեղինակավոր փաստաթուղթ , որն ի դեպ մեծացնում է տարաձայնությունների վերացմանն ուղղված դիվանագիտական լուծումների շարունակման հետ կապված հույսերը: Հաշվի առնելով քաղաքական ու ոչ-քաղաքական միջազգային համաձայնություններից հրաժարվելու Թրամփի անցյալը, չի կարելի վստահ լինել, որ նա մնալու է համաձայնությունում, ինչպես վարվեց Բարաք Օբաման, սակայն պետք է նկատել, որ Թրամփի անկանխատեսելի լինելու փաստը կարող է բերել նրան, որ ԱՄՆ նախագահը շարունակի Իրանի դեմ արտահայտվել, սակայն գործնականում Իրանի նկատմամբ լինել զգուշավոր ու պահպանողական:

Բոլոր տարբերակներում էլ կարևորն այն է, թե անկախ Թրամփի դիրքորոշումից, 5+1 խմբի անդամ երկրները միջուկային համաձայնության նկատմամբ ինչպի՞սի քաղաքականություն են որդեգրելու: Ռուսաստանը և Չինաստանը ցույց են տվել, որ Թեհրանին դեմ գնալու հարցում  չեն համագործակցելու Վաշինգտոնի հետ: Իսկ կանաչ մայրցամաքն այսօր նվազագույնը դիվանագիտական դիրքորոշման մակարդակում հայտնել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցում չի լինելու Թրամփի կողքին:

Ամեն դեպքում, մի գուցե եթե Թրամփն ընտրի երկրորդ տարբերակն, ապա հավանաբար գործնականում Լոնդոնը և Փարիզն ուղեկցելու են նրան: Իրանը պետք է նման դիրքորոշումների նկատմամբ կազմի կանխավ քայլերի շարանը ՝ խոչընդոտելովայդ երկրների հակաիրանական քայլերը, որոնք կարող են էլ ավելի թուլացնել միջուկային համաձայնության արմատները: