Ֆրանսիան կարևորում է ՀԳՀԾ-ի իրագործումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81365-Ֆրանսիան_կարևորում_է_ՀԳՀԾ_ի_իրագործումը
Իրանի հետ միջուկային համաձայնության առնչությամբ իր ամերիկացի պաշտոնակցի վերջնագրի սահմանումից մեկ օր անց, Ֆրանսիայի նախագահը կարևորել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 08:51 Asia/Tehran
  • Ֆրանսիան կարևորում է ՀԳՀԾ-ի իրագործումը

Իրանի հետ միջուկային համաձայնության առնչությամբ իր ամերիկացի պաշտոնակցի վերջնագրի սահմանումից մեկ օր անց, Ֆրանսիայի նախագահը կարևորել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը:

Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ունեցած հեռախոսազրույցում, Էմանուել Մակրոնն ասել է, որ համաձայնության բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց հանձնառությունները: Դա այն դեպքում, երբ ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը հակաիրանական շրջափակումների առկախման ժամկետը կրկին թարմացնելով, եվրոպացիների համար 120 օրվա ժամկետ է սահմանել ՝ ՀԳՀԾ-ի հարցում Վաշինգտոնին պաշտպանելու համար: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում, չորս նախապայմաններ են նշվել միջուկային համաձայնությունում ԱՄՆ-ի մնալու համար: ԱՄՆ նախագահը Եվրոպայից պահանջել է Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին պարտադրել այդ չորս պայմանները: Այնուամենայնիվ, Եվրոպան հայտնել է ՀԳՀԾ-ի նկատմամբ իր լիարժեք հովանավորության մասին: Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների առկախումը շարունակելու Թրամփի որոշումից մեկ օր առաջ, ԻԻՀ-ի և եվրոպական բանագնաց երեք երկրների ԱԳ նախարարները, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանոտւի հրավերով,  հանդիպեցին Բրյուսեում, որպեսզի Թրամփին հասկացնեն, որ միջուկային համաձայնությունը շարունակվելու է: Երբ Թրամփը հայտարարեց, որ , եթե 120 օր հետո ԱՄՆ պահանջները չկատարվեն, երկիրը դուրս է գալու միջուկային համաձայնությունից, Մակրոնը կտրականապես ընդդիմացավ բանակցող երկրների կողմից հանձնառությունների անտեսմանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Հակերն ասել է .«Եվրոպան չի համաձայնելու Իրանի հետ միջուկային համաձայնության փոփոխմանը կամ չեղարկմանը»:

Վերջին ամիսներին պարզվել է, որ եվրոպացիները Վաշինգտոնի հետ համաձայն են մի շարք հարցերում ՝ ներառյալ պաշտպանական ու հրթիռային ծրագրերը, տարածաշրջանային գործունեությունը և մարդու իրավունքների հարգումը և Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պահանջներին կողմ են արտահայտվել: Եվրոպան հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեության և ՀԳՀԾ-ի հարցը ոչ մի առնչություն չունի Իրանի տարածաշրջանային գործունեության կամ հրթիռային ծրագրերի հետ: Նման դիրքորոշումը սահմանափակում է միջուկային համաձայնությունը տապալելու և ՀԳՀԾ-ի հարցին Իրանի հրթիռային ծրագրերը կապակցելու համար ամերիկացիների  նպատակը: Եվրոպացիների համար ՀԳՀԾ-ն միմիայն տնտեսական ու անվտանգության ոլորտի վերաբերող հարց չէ: Այստեղ արժանապատվության հարցն է շոշափվում: Այդ իսկ պատճառով նրանք ջանքեր են գործադրել ՝ ԱՄՆ ներսում ՀԳՀԾ-ի դեմ հոսանքներին համոզելու համար: Իհարկե ամերիկացիները համոզված են, որ սպառնալիքի և խարդավանքի միջոցով կարող են վերջապես եվրոպացիներին միջուկային համաձայնության դեմ տրամադրել ՝ ենթահող պատրաստել այն տապալելու համար : Եթե դա տեղի ունենա, ապա եվրոպացիները ՝ որպես Իրանի հետ կայացած միջուկային համաձայնության համադրող կողմեր , հեղինակազրկվելու են: