ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել է ՀԳՀԾ-ն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել է Իրանի միջուկային համաձայնության գործադրման շարունակումը:
Մի հաղորդագրություն տարածելով, Անտոնիո Գուտերեշն իր գոհունակությունն է հայտնել ՀԳՀԾ-ի գործադրման երկրորդ տարվա կապակցությամբ: Նա նշել է .«Համաձայնության հետ չառնչվող հարցերը չպիտի վնաս հասցնեն միջազգային փաստաթղթին»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը նշանակություն է ստանում ԱՄՆ նախագահի սպառնալի խոսքերից հետո: Օրեր առաջ, Դոնալդ Թրամփը թարմացնելով հակաիրանական միջուկային շրջափակումների առկախումը, ՀԳՀԾ-ում մնալու համար չորս պայմաններ էր սահմանել: Նա նաև զգուշացրել էր, որ այդ չորս պայմանները չբավարարվելու դեպքում, 120 օր անց չի երկարաձգելու շրջափակումների առկախումը և դուրս է գալու միջուկային համաձայնությունից:
Ներկայումս Իրանի իսլամական հանրապետությունը, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն, Ֆրանսիայի նախագահը և Ռուսաստանի ու Չինաստանի ավագ պաշտոնյաները կտրանակապես հակադրվել են ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ նախագահի նոր դիրքորոշմանը: Փաստաթուղթն իրականում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած թիվ 2231 բանաձևի մաս է կազմում, իսկ դրա անտեսումը նշանակելու է ԱԽ-ի բանաձևերի խախտում: ՄԱԳԱՏԷ-ն որպես NPT դաշինքի անդամ երկրների միջուկային ծրագրերի խաղաղ բնույթի մասին կարծիք հայտնելու լիիրավ կառույց, առ այսօր 10 անգամ հաստատել է , որ Իրանն ամբողջությամբ հարգում է միջուկային համաձայնության հոդվածները:
Ամեն դեպքում, ԱՄՆ կառավարության թշնամական քաղաքականությունը և Դոնալդ Թրամփի կողմից միջազգային համաձայնագրերի խախտումը շարունակվում են: Սպիտակ տունը զգուշացրել է, որ 120 աօր անց դուրս է գալու Իրանի և 5+1 խմբի երկամյան բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունից : Դա չի լինի միայն այն դեպքում, եթե Թրամփի սահմանած նախապայմանները բավարարվեն: Մինչդեռ Իրանն այսօր կամավոր կերպով կատարում է լրացուցիչ արձանագրության հոդվածները և ՀԳՀԾ-ի իրագործումը բացառում է Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրում շեղումների հավանականությունը: Ուստի Թրամփի չորս պայմաններից երեքն արդեն անհիմն են: Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարությունը փորձում է Կոնգրեսին և Թեհրանի հետ բանակցող երկրներին սպառնալով, նրանց հարկադրել կապակցել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը: Մինչդեռ Իրանը, Եվրամիությունը, Ռուսաստանը, Չինաստանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել են, որ դրանք երկու առանձին հարցեր են և ՀԳՀԾ-ն պետք է իրականացվի ամբողջությամբ:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում դեմոկրատ ավագ սենատոր Բեն Կարդիանն ասել է.«Դոնալդ Թրամփի սահմանած վերջնագիրն ավելի է բարդացնում ՀԳՀԾ-ի հարցով բանակցային պայմանները»:
Այդ իսկ պատճառով, միջուկային համաձայնությունից հրաժարվելու Թրամփի հավանական որոշման դեմ համաշխարհային մասշտաբով լսելի ձայներին միացել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: