Էրդողանը հակադարձել է ԱՄՆ-ի կողմից Աֆրինի գործողության վերաբերյալ խնդրանքին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82313-Էրդողանը_հակադարձել_է_ԱՄՆ_ի_կողմից_Աֆրինի_գործողության_վերաբերյալ_խնդրանքին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, հակադարձելով Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունների ժամանակը սահմանափակելու ԱՄՆ-ի կոչին , քննադատել է Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ զորքերի երկարատև ներկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 14:42 Asia/Tehran
  • Էրդողանը հակադարձել է ԱՄՆ-ի կողմից Աֆրինի  գործողության վերաբերյալ խնդրանքին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, հակադարձելով Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունների ժամանակը սահմանափակելու ԱՄՆ-ի կոչին , քննադատել է Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ զորքերի երկարատև ներկայությունը:

Ռեջեփ Թայիբ Էրդողանը նաև ասել է, որ ԱՄՆ-ը  պետք է  համաշխարհային հանրությանը պատասխան տա Աֆղանստանում իր 17-ամյա ներկայության մասին, այն պայմաններում, երբ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ը  տարիներ շարունակ անապահովություն է տարածել Աֆղանստանում:

Թուրքիայի նախագահը նաև քննադատել է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ի զորայինների երկարատև ներկայությունն Իրաքում:

Ավելի վաղ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ «Ձիթապտղի ճյուղ» գործողությունից հետո թուրքական բանակը դուրս կգա Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանից:

Թուրքիայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական ուժերին զինելու քայլերն ասելով, որ որոշ երկրներ փորձում են Թուրքիայի հարավային սահմանին ահաբեկչական  խմբերի համար միջանցք ստեղծել:

Թուրքիայի նախագահը չի անվանել այն երկիրը, որոնք փորձում են Թուրքիայի հարավային սահմանին ահաբեկչական խմբերի համար միջանցք ստեղծել, սակայն, անկասկած նա նկատի ուներ ԱՄՆ-ին:

Թուրքիայի «Երջանկություն» կոսակցության ղեկավար Թեմալ Մոլաօղլուն ասել է.-«Միացյալ Նահանգները տարածաշրջանում հետապնդում է իր չար  մտադրությունները: Վաշինգտոնը փորձում է խոշոր նախագծեր իրականացնել  Մերձավոր Արեւելքում»:

Թուրք դիվանագետը հավելել է.«Այսպես կոչված «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրում ոչ մի ազգ, այդ թվում `քրդերը, թուրքերն ու այլ էթնիկ խմբերը կարևոր չեն համարվում  և միայն Իսրայելի գոյությունն ու անվտանգությունն է պահպանվում»:

Տարածաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիան հաստատելու շրջագծում թվում է, որ Թուրքիայի կառավարությունը սահմանել է Սիրիայում իր նպատակները :

Անկարան պնդում է, որ Աֆրին քաղաքում ռազմական գործողությունների նպատակն է ոչնչացնել Թուրքիայի քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին և ISIL ահաբեկչական խմբին ու փրկել տարածաշրջանի ժողովրդին:

Սա այն դեպքում, երբ Դամասկոսի կառավարությունը  բազմիցս բողոքել է Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ, որը կոչվում է «Ձիթապտղի ճյուղ»:

Սիրիայի արտգործնախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ  Աֆրինի վրա Թուրքիայի բանակի ռազմական հարձակումը խախտում է այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը: 

Սիրիայի ԱԳՆ-ն նաև հերքել է Անկարայի կառավարության այն պնդումները, թե Աֆարայի գործողությունների վերաբերյալ Թուրքիան տեղյակ է պահել Դամասկոսին: Սի«իաճի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունները և միջոցներ ձեռնարկել ` այդ գործողությունները դադարեցնելու համար:

Չնայած Սիրիայում Թուրքիայի բանակի գործողությունների անօրինականությանը, կասկած չկա, որ Սիրիայում ԱՄՆ-ի միջամտությունն ու ազդեցությունը հանգեցրել է Միջին Արևելքի այս հատվածում արյունալի պատերազմների վերսկսմանը: