Թրամփի հռետորաբանությունը չի կարող փոխել ՀԳՀԾ-ն
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը կայացած ներքին և արտասահմանյան լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀԳՀԾ-ի և միջազգային ւը տարածաշրջանային հարցերում Իրանի որդեգրած քաղաքականություններին ասել է.«ՀԳՀԾ-ին որևէ հավելում կամ դրանից որևէ կրճատում չի կատարվելու»
Պատասխանելով Ճապոնիայի «Յումիյուրի» օրաթերթի լրագրողի հարցին, Հասան Ռոհանին նշել է.-«Իրանն իր սկզբունքների համաձայն առաջինը չի ոտնահարի ՀԳՀԾ-ն, բայց միևնույն ժամանակ այդ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում անհրաժեշտ կանխատեսումներ է կատարել ու նախաձեռնություններ է մշակել»:
Ամերիկյան «NBC» հեռուստաալիքի հարցին, թե Թրամփի կառավարության պահանջում է ԳՀԳԾ-ի մի մասը փոփոխության ենթարկելու շուրջ վերսկսել բանակցություններն ԻԻՀ հետ, նախագահ Ռոհանին ընդգծել է.«ԻԻՀ-ն իր պաշտպանական հնարավորությունների հետ կապված կարտադրի այն, ինչի կարիքը զգա: Սակայն միևնույն ժամանակ Թեհրանը նաև բարոյական ու կրոնական սկզբունքներին դեմ է համարում այլ երկրների ժողովուրդներին սպանելու նպատակով զենքի ու հրթիռի արտադրությունը»:
2018 թվականի հունվարի 12-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ չեղարկեց Իրանի ատոմային շրջափակումները, սակայն նոր պայմաններ առաջարկեց ՀԳՀԾ-ում մնալու համար:
Նա ասաց.-«Եթե կոնգրեսն ու Եվրոպան չկարողանան պահպանել այդ պայմանները, հաջորդ ժամկետին ԱՄՆ-ը դուս կգա ՀԳՀԾ-ից»:
Նախագահական ընտրությունների քարոզարշավների ժամանակ Դոնալդ Թրամփն ասել էր, որ եթե մտնի Սպիտակ տուն, կչեղարկի ՀԳՀԾ-ն: Իրանը, հակազդելով Թրամփի այդ սպառնալիքներին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը փորձի պատռել միջուկային համաձայնությունը, ապա Իրանը կհրկիզի այն:
ԱՄՆ-ի ներկայիս կառավարության դեմ Իրանի վճռական դիրքորոշումը շփոթեցրեց Թրամփին և նրա խորհրդատուներին, և այսօր, Սպիտակ տանը Թրամփի ներկայությունից մեկ տարի անց, նա չի հաջողվել փոխխոխել ՀԳՀԾ-ը:
Թրամփի բոլոր ջանքերն ուղղվածեն նրան, որ ՀԳՀԾ-ի դեմ ուղղված հռետորաբանությամբ փորձի Իրանին ստիպել փոփոխության ենթարկել իր տարածաշրջանային քաղաքականությունը, սակայն Թրամփի կառավարության այս ջանքերն ապարրդյուն են անցել:
Իրանը տարածաշրջանային հզոր ուժ է և մեծ դերակատարություն ունի տարածաշրջանային հավասարումներում:
Իրանի հրթիռային կարողությունը որպես սպառնալիք ներկայցնելու Սաուդյան-սիոնիստական ջանքերը չեն կարող հասնել իրենց նպատակին:
Տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքը չի կարող տատանվել սիոնիստական լոբբիի եւ Թրամփի հռետորության ազդեցության տակ:
Իրանի տարածաշրջանային հզորությունը գալիս է ժողովրդական աջակցությունից և անկախությունից, ու այդպիսի գերակայությունը նույնպես ազդում է տարածաշրջանի վրա:
ԱՄՆ-ի և արևմտյան որոշ պետությունների կողմից Իրանի հրթիռային կարողության դեմ ուղղված քարոզչությունը և ՀԳՀԾ-ը վերանայելու ուղղությամբ տարած ջանքերը չեն կարող արդյունքի հանգել:
Իրանի հրթիռային պաշտպանական ուժը չի կարող բանակցության թեմա դառնալ և Թեհրանը չի կարող ընդունել Թրափմի նրա կողմնակիցների վարած քաղաքական խաղերը: