Քուվեյթում ընթանում է Իրաքի վերակառուցման միջազգային կոնֆերանսը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84191-Քուվեյթում_ընթանում_է_Իրաքի_վերակառուցման_միջազգային_կոնֆերանսը
Երկուշաբթի օրը Քուվեյթի մայրաքաղաքում մեկնարկել է Իրաքի Վերակառուցման միջազգային կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև չորեքշաբթի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2018 14:43 Asia/Tehran
  • Քուվեյթում ընթանում է Իրաքի վերակառուցման միջազգային կոնֆերանսը

Երկուշաբթի օրը Քուվեյթի մայրաքաղաքում մեկնարկել է Իրաքի Վերակառուցման միջազգային կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև չորեքշաբթի:

Աշխարհի ավելի քան 70 երկրների և մոտավորապես 2000 ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ կմասնակցեն Իրաքի վերակառուցման կոնֆերանսին:

Իրաքի վերակառուցման գագաթնաժողովը հնարավորություն է տալիս ընդգծել միջազգային հանրության հանձնառությունը Իրաքի հանդեպ:

Կոնֆերանսը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ակնկալվում է միջազգային տարբեր աղբյուրների մոբիլիզացումը, հատկապես պատերազմական շրջանում, ապահովելով ներքին հակամարտությունների արմատական լուծումը, Իրաքի ազգային կարողությունների արդիականացումը,  Իրաքի սոցիալական կառուցվածքի ամրապնդումը,վերակառուցման գործընթացի հավասարակշռումը  և ազգային հաշտեցման ծրագրը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը:

Այս համատեքստում, երկուշաբթի օրը, Իրաքի աղբյուրները հայտարարել են, որ իրենց երկիրը պետք է վերականգնվի առնվազն 88,2 միլիարդ դոլար ներդրումով: Հարկ է նշել, որ Իրաքի ավերածությունները չեն սահմանափակված միայն թաքֆիրական ահաբեկչական խմբերի գործողություններով: Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի քայլերը նույնպես վնաս  են հասցրել Իրաքին:

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ռազմական կոալիցիայի կողմից Իրաքի ենթակառուցվածքներին հասցված վնասը հասնում է 45 մլրդ դոլարի:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբի և  ԱՄՆ-ի հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններն Իրաքի ներկա վիճակի գլխավոր պատճառն են:

Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Իրաքում վերակառուցման համար անհրաժեշտ է առնվազն 10 տարի ժամանակ:

Անապահովությունը, ենթակառուցվածքների ոչնչացումը և Իրաքում տարբեր ահաբեկչական խմբերի ներկայությունն ԱՄՆ-ի միջամտության և օկուպացիայի հետևանքներն են:

Իսրայելի ու ԱՄՆ-ի ու ԻԼԻՊ-ի հետ տարածաշրջանի որոշ արաբական հետադիմական կառավարությունների, ինչպես Սաուդյան Արաբիան, ակնհայտ ու գաղտնի կապերը ,   ավերել են տարածաշրջանի շատ երկրները:

Ահաբեկչական խմբերը փաստորեն միջոց են տարածաշրջանային ու միջազգային բռնատիրության ձեռքում՝ տարածաշրջանը ոչնչացնելու համար:

Վիճակագրական տվյալները վկայում են թաֆիրական ահաբեկչական խմբերի և նրանց աջակիցների կողմից Իրաքում իրականացված  ավերածությունների մասին: Այս խնդիրը պահանջում է Իրաքի ժողովրդին օգնելու նպատակով միջազգային ջանք:

Իրաքի վերակառուցման հարցում խիստ կարևոր  է միջազգային հանրության անվերապահ մասնակցությունը:  Այս հարցում Սաուդյան Արաբիան փորձում է տարածություն պահել Իրանի և Կատարի հետ, ինչպես նաև, նպաստել է Կատարի շրջափակմանը:

ԱՄՆ-ը և Թուրքիան նույնպես ունեն իրենց հատուկ տեսակետները Իրաքի վերակառուցման վերաբերյալ:

Օկուպանտ պետությունների կողմից Իրաքի վերակառուցման վերաբերյալ առաջադրված այլ պայմանների թվում են նաև Իրաքի ժողովրդական ուժերի Հաշդ Ալ- Քաաշաբիի մարգինալացնելը Իրաքի քաղաքական և պաշտպանական ոլորտներից :

Նման մոտեցումը համարվում է  Իրաքի տնտեսական զարգացմանը ուղղված քայլերի դիվերսիֆիկացում միջազգային  ուղեքարտեզի ճանապարհին: