Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվելու սառը պատերազմի մտածելակերպից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84623-Չինաստանը_կոչ_է_արել_ԱՄՆ_ին_հրաժարվելու_սառը_պատերազմի_մտածելակերպից
Չինաստանի ԱԳՆ խոսնակը կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին դադարեցնել «Սառը պատերազմի» մտածելակերպը այլ երկրների հետ համագործակցելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2018 14:29 Asia/Tehran
  • Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվելու սառը պատերազմի մտածելակերպից

Չինաստանի ԱԳՆ խոսնակը կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին դադարեցնել «Սառը պատերազմի» մտածելակերպը այլ երկրների հետ համագործակցելու հարցում:

Գենգ Շուանգը կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին միջուկային զինաթափման հարցում կատարել իրենց հանձնառությունները: 

Նրա խոսքերով՝ Սպիտակ տունը  վառ գույներով է ներկայացնում աշխարհի որոշ երկրների կողմից  է ԱՄՆ-ի դեմ ուղղված սպառնալիքը, և սա այն դեպքում, երբ Վաշինգտոնը սպառնում է այլ երկրների անվտանգությունը:

Սառը պատերազմը, որն ավարտվեց 1991 թ. Խորհրդային Միության փլուզմամբ, հիմնված էր մրցակիցների  միջև սպառազինությունների մրցավազքի, ռազմական միջամտության և տարածաշրջանային ներգրավվածության վրա:

Սառը պատերազմի ժամանակաշրջանում Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը գաղափարական պատերազմի մեջ էին, և ԱՄՆ-ն իր բոլոր ռազմական ծրագրերը և համաշխարհային ու տարածաշրջանային ռազմական միջամտությունները մեկնաբանում էր Մոսկվայի հետ ունեցած մրցակցության ֆոնին:

Ներկայումս Միացյալ Նահանգները մտադիր է Չինաստանին փոխարինելով Խորհրդային Միության հետ, ռազմական մրցակցություն առաջացնել Արեւելյան Ասիայում  և  Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Ավստրալիայից,  Հնդկաստանից բաղկացած ռազմական բլոկ ստեղծել, որը կոչվում է Ասիական ՆԱՏՕ:

Բացի այդ, ԱՄՆ-ն մտահոգված է աշխարհի տարբեր մասերում Չինաստանի ազդեցության ընդլայնման հետևանքների վերաբերյալ, մասնավորապես այն տարածքներում, որոնք գտնվում են ԱՄՆ-ի ազդեցության տակ: Վերջերս հրապարակված ազգային անվտանգության  փաստաթղթում ԱՄՆ-ն ընդգծել է Չինաստանին դիմակայելու անհրաժեշտությունը:

Չինաստանը բազմիցս ԱՄՆ-ին զգուշացրել է Պեկինի վրա քաղաքական եւ տնտեսական ճնշման գործադրման հետևանքների մասին և համոզված է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրական և տնտեսական դիմակայումն ավելի մեծ ազդեցություն կունենա, Վաշինգտոնի եւ համաշխարհային տնտեսության վրա:

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները, որը Չինաստանին համարում է աշխարհում իր հեգեմոնիայի դեմ ուղղված սպառնալիք, պնդում է, որ Չինաստանը  կուլ է տալիս ոչ միայն ԱՄՆ-ի այլ նաև համաշխարհային տնտեսությունը:

ԱՄՆ-Չինաստան տնտեսության առևտրական խորհրդի ավագ խորհրդական Աննա Թոնն ասել է.«Եթե ԱՄՆ կառավարությունը տնտեսական դաշտում միակողմանի քայլեր է ձեռնարկում, ապա հնարավոր է, որ նաև ԱՄՆ-ը կթերանա միջազգային պայմանագրերի կետերը իրականացնելւո հարցում։ Հետևաբար  այդ պահին, հավանաբար, կսկսվի իրական առևտրային պատերազմը»

Չինաստանի տնտեսական հարցերով փորձագետ Լի Բիան ևս համոզված է, որ միջազգային շատ օրենքներ սահմանվել են այն ժամանակ, երբ Չինաստանը թույլ երկիր էր և այժմ պետք է արդարության համար վերանայել նախկին օրենքները:

Ամեն դեպքում Չինաստանը, որը պատրաստվում է գլոբալ գերտերություն դառնալ, գործարկում է տարբեր տնտեսական նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը: Չինաստանը համոզված է, որ ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել Չինաստանի տնտեսական նախագծերի իրականացմանը և Արեւելյան Ասիայում սպառազինությունների մրցավազքի ակտիվացման հետ մեկտեղ ստեղծել նաև ռազմական լարվածություն: