Մյունխենյան անվտանգության կոնֆերանսը և համաշխարհային անվտանգության բացասական հեռանկարը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84719-Մյունխենյան_անվտանգության_կոնֆերանսը_և_համաշխարհային_անվտանգության_բացասական_հեռանկարը
Կիրակի փետրվարի 18-ին իր աշխատանքն ավարտեց Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսը: Համաշխարհային խաղաղության առումով կոնֆերանսի արդյունքները բացասական են գնահատվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2018 14:25 Asia/Tehran
  • Մյունխենյան անվտանգության կոնֆերանսը և համաշխարհային անվտանգության բացասական հեռանկարը

Կիրակի փետրվարի 18-ին իր աշխատանքն ավարտեց Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսը: Համաշխարհային խաղաղության առումով կոնֆերանսի արդյունքները բացասական են գնահատվում:

Մյունխենյան կոնֆերանսը գումարվում է համաշխարհային խաղաղության ու անվտանգության մասին խորհրդակցելու և մտքեր փոխանակելու նպատակով: Գերմանական մամուլը գրել էր. «Կոնֆերանսը, որ պետք է մտածեր աշխարհի անվտանգության մասին, ինքը դարձավ անապահովության հարթակ: Կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը բացասական է արտահայտվել ստացված արդյունքների մասին, ասելով.«Մենք գիտենք, թե աշխարհում ինչպիսի սխալ կողմնորոշումներ կան և ինչից պետք է զերծ մնալ: Սակայն մեր գիտելիքները չեն բավարարում այս բացասական իրադրությունը լուսավորելու որոշակի քայլերի համար»:

Մյունխենյան եռօրյա կոնֆերանսին մասնակցել էին հինգ մայրցամաքների հարյուրավոր պետայրեր ու փորձագետներ: Անվտանգության կոնֆերանսը անվտանգության ոլորտի կարևորագույն միջոցառումներից էր, որը գրավում է րքաղաքական ու մեդիա շրջանակների ուշադրությունը: Տարբեր երկրների պետայրեր ու փորձագետներ իրենց տեսակետներն են հայտնում համաշխարհային խաղաղության ու անվտանգության մասին: 2018 թվականի կոնֆերանսին քննարկվել են ամենատարբեր հարցեր ՝ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի դաշնակիցների, ինչպես նաև   ՆԱՏՕ-ի անդամների միջև տարաձայնություններից մինչև Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարված կապերը և միջինարևելյան ճգնաժամին առնչվող հարցեր:  

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն իր ելույթում խոստովանել է. «Մենք չենք ճանաչում այսօրվա Ամերիկային»: Նա խոստովանել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև խորը անջրպետ գոյություն ունի:  Նշելով, որ այսօր աշխարհը հայտնվել է անդունդի առջև, Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է Եվրոպայի դերակատարությունը մեծացնելու անհրաժեշտությունը: 

Կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը քննադատական խոսեց Թրամփի մասին՝ ասելով. «Թրամփը ոչ միայն սպառնալիքի, այլև զենքի ուժով է փորձում վերականգնել ԱՄՆ-ի ժանդարմի դերը, մինչդեռ տարիներ է, ինչ այդ երկիրը զրկվել է նման դերակատարությունից»:

ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը կոնֆերանսը դարձրել են ատելություն սերմանելու և մյուս երկրներին ՝ այդ թվում ԻԻՀ-ին սպառնալու հարթակ: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Մաք Մաստերը և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձեցին Իրանին որպես սպառնալիք ներկայացնել, առաջ քաշելով անհիմն մեղադրանքներ, որոնք ԶԼՄ-ներում լայն արձագանք գտան: Անհիմն հայտարարություններին պատասխանեց ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը: Իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի այլ դիրքորոշումը գնահատվեց որպես ԱՄՆ-ի ղեկավարությում անհամաձայնության առկայություն: Հակառակ ԱՄՆ կառավարությանը Քերին կարևորեց միջուկային համաձայնության պահպանումը:

Կոնֆերանսի երրորդ օրը Իսրայելի ռեժիմի վարչապետը մի կտոր երկաթ հանելով, հայտարարեց, որ դա Իրանի ԱԹՍ-ի մի մասն է և շարունակեց սպառնալ ԻԻՀ-ին: Նրան պատասխանելով, ԻԻՀ ԱԳ նախարարը նրա ելույթը որակեց բեմադրություն, որը պատասխանելու արժանի չէ և ներկաներին խորհուրդ տվեց ավելի լուրջ հարցեր քննարկել: