Վալդայ ակումբի նստաշրջանում Իրանը կարևորել է տարածաշրջանային քաղաքականությունները
ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է արտաքին ուժերի միջամտությունը կանխելու և տարածաշրջանի երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման վրա:
Երկուշաբթի օրը, Մոսկվայի Վալդայ ակումբում միջինարևելյան իրադարձությունների կոնֆերանսում ունեցած ելույթում, Մոհամմադ Ջավադ Զարիֆն համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանի ճգնաժամերը, հատկապես Սիրիայում տիրող ճգնաժամը, քաղաքական լուծում ունեն։ Նրա խոսքերով. «Սիրիայում միջնորդող ուժերից Վաշինգտոնի օգտվելը վտանգավոր է ԱՄՆ-ի և տարածաշրջանի համար»:
Իրանը մշտապես ձգտել է քաղաքական լուծում գտնել տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման համար: Իրաքի և Սիրիայի զարգացումները և ԻԼԻՊ-ի ու մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում այդ երկու երկրի հաջողություններն իրականում տարածաշրջանային համագործակցության արդյունք են, որն իրականացել է Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանի որոշ երկրների դերակատարությամբ: Չնայած Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտությանը, ահաբեկչության մարտահրավերները շարունակվում են և ահաբեկիչներն այսօր տեղաշարժվում են Աֆղանստանի հյուսիսային շրջաններում՝ Իրանի ու Ռուսաստանի սահմանների մոտակայքում:
Այս տեղաշարժերն արդյունքն են ահաբեկչական խմբավորումների ձախողման, որն ԱՄՆ-ից խլել է տարածաշրջանում ներկայության պատրվակը և դա դառն ու ծախսատար է Վաշինգտոնի և Իսրայելի ռեժիմի համար: Որովհետև ԱՄՆ-ի միջինարևելյան նախագծի մաս էր կազմում Իսրայելի գոյությունը պահպանելու համար ԻԼԻՊ-ի միջոցով տարածաշրջանն անապահով դարձնելն ու մասնատելը: Սակայն այդ ծրագիրը ձախողեց և տարածաշրջանային հավասարությունները փոխվեցին: Ստրատեգիական այս փոփոխությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունին գործուն չի եղել տարածաշրջանում:
Նախքան Վալդայի ակումբի նիստին մասնակցելը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մյունխենի անվտանգության նիստում անդրադառնալով օրեր առաջ իսրայելական ռազմական ինքնաթիռի կործանմանը, հավաստիացրել է, որ Իսրայելի անպարտելի լինելու միֆը փշրվել է:
Հակադարձելով Սիրիայում իսրայելական F-16 ինքնաթիռի կործանմանը, Սաուդյան Արաբիայի վետերան գեներալ Անվար Էշղին թուիթերում գրել է, որ Միջին Արևելքում խաղի կանոնները փոխվելու են:
Քաղաքական հարցերի վերլուծաբան Սաաոլլահ Զարեին գտնում է, որ ԱՄՆ-ի նման երկրներն ահաբեկչություն տարածելով, ձգտում են փոխել մի երկրի մթնոլորտը և բռնազավթել այն: Նրա խոսքով, Իրաքում ու Աֆղանստանում ամերիկացիների միջամտությունը և ահաբեկչական խմբավորումների ստեղծումը տարածաշրջանն ահաբեկչության դեմ պայքարի բեմի է վերածել:
Վերլուծելով ԻԼԻՊ-ն ու Ալ-Նուսրայի ճակատը ստեղծելու ԱՄՆ-ի քայլերը և ապա Սիրիայում ու Իրաքում իշխանափոխություն իրականացնելու ամերիկացիների կարգախոսը, Զարեին նշել է, որ ամերիկացիները նման քայլերով փորձում են կործանել իրենց ընդդիմացող կառավարություններին և կոպիտ դիմագիծ ներկայացնել իսլամից:
Փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ տարածաշրջանում համատարած խաղաղության ու անվտանգության հաստատման համար հավաքական ջանք չլինի, բախումներն ու խռովությունները շարունակվելու են:
Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում գրել է.«Տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ԻԻՀ ուղերձը պարզ է: Կամ միասին կհաղթենք, կամ միասին կպարտվենք»: