Իրան-Եվրոպա քաղաքական նոր շփումները
Թեհրանը հյուրընկալում է եվրոպական երկու երկրների պետայրերի: Երեքշաբթի օրը Նիդերլանդների ԱԳ նախարար Զիգրիտ Կագը ժամանել է Թեհրան:
Միաժամանակ, Թեհրանում է նաև Իսպանիայի ԱԳ նախարարը: Ալֆոնսո Դաստիսի խոսքերով, ամրապնդելով իր տնտեսական հարաբերությունները, Մադրիդը զարգացնելու է Իրանի հետ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմները:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը հայտարարել է, որ առաջիկա օրերին Իրան է այցելելու:
Մյուս կողմից, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Էրաղչիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոնդոն՝ Իրան-Բրիտանիա քաղաքական երկխոսություններին մասնակցելու նպատակով: Էրաղչին հինգշաբթի օրը ելույթ է ունենալու Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում :
Նման շփումները կարևոր են տարածաշրջանային ու միջազգային առումներով: Այսօր արդեն մեկ տարի է անցնում ՀԳՀԾ-ն խափանելու Թրամփի քայլերից: Նա նաև փորձեր է անում ՝ Իրանի և եվրոպական երկրների միջև անջրպետը մեծացնելու համար : Թեև Եվրամիությունը ցույց է տվել, որ չի պատրաստվում Թրամփի պահանջների ազդեցության ներքո զրկվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շահերից, սակայն լուսանցքային հարցերում իր որդեգրած դիրքորոշումներում թափանցիկություն չի ցուցաբերում:
«Կարնեգի» ինստիտուտը հայտնել է, որ Իրանը մեծ հնարավորություն է Եվրոպայի համար , իսկ Եվրոպան չի ցանկանում կորցնել այդ հնարավորությունը: Ամեն դեպքում, չնայած տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման հարցում Իրանի մեծ դերի կարևորմանը, Եվրամիության որոշ երկրներ քայլում են ԱՄՆ-ի հետ համաքայլ և Իրանի հրթիռային կարողությունը սպառնալիք ներկայացնելու հարցում, նման կողմնորոշում են ընդունել:
Հակադարձելով Իրանի հրթիռային պաշտպանության ծրագրի հետ կապված Ֆրանսիայի և Բրիտանիայի մտահոգությանը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին այդ հայտարարությունները որակել է անտրամաբանական արդարացումներ, ասելով.«Իրանը մերժում է այդ անսկզբունքային կողմնորոշումը, դա անպատասխանատու քայլ գնահատելով»:
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Էրաղչին նաև ասել է , որ ՀԳՀԾ-ում Ամերիկային պահելու համար Դոնալդ Թրամփին լիազորություններ տալու որոշ եվրոպացիների միտքը սխալ է և դա անպայման հակառակ ազդեցություն է ունենալու:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է .«Եվրոպացիները պետք է դեմ գնան ԱՄՆ-ի կառավարության քայլերին, այդ թվում ՀԳՀԾ-ի տապալմանը, ինչպես այն պատժամիջոցներին, որոնք ակնկալում են Կոնգրեսից և զերծ մնան Իրանի պաշտպանական ուժի և տարածաշրջանում Իրանի ներկայության նման հարցերում ամերիկացիներին ձայնակցելուց , քանի որ մենք բացարձակապես չենք հանդուրժելու ԱՄՆ-ի բռնությունը և նրանց հետ եվրոպացիների համաձայնությունը»:
Ներկա պայմաններում թվում է, որ ՀԳՀԾ-ի եվրոպական որոշ կողմեր իրենց դիրքորոշումներում կասկածի են մատնվել , ինչը չի կարող օգնել Իրանի հետ հավասարակշռված հարաբերությունների հաստատմանը: