Թրամփը ողջունում է ԱՄՆ-ի դպրոցների ուսուցիչներին զինելու քայլը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84999-Թրամփը_ողջունում_է_ԱՄՆ_ի_դպրոցների_ուսուցիչներին_զինելու_քայլը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի Սթոունմեն Դուգլաս ավագ դպրուցում տեղի ունեցած ողբերգությունից մեկ շաբաթ անց5 ԱՄՆ նախագահը ողջունել է այդ երկրի դպրոցների ուսուցիչներին զինելու միտքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 08:43 Asia/Tehran
  • Թրամփը ողջունում է ԱՄՆ-ի դպրոցների ուսուցիչներին զինելու քայլը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի Սթոունմեն Դուգլաս ավագ դպրուցում տեղի ունեցած ողբերգությունից մեկ շաբաթ անց5 ԱՄՆ նախագահը ողջունել է այդ երկրի դպրոցների ուսուցիչներին զինելու միտքը:

Սպիտակ Տանը Սթոունմեն Դուգլաս դպրոցի աշակերտների ու զոհվածների ծնողների հետ  հանդիպման ժամանակ  Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուսուցիչներին զինելու մասին հանդիպման մասնակիցներից մեկի առաջարկը կարելի է քննարկել: Վերջինս նշել էր, որ նման դեպքերում, նախքան ոստիկանության ուժերի հասնելը հարձակվողներին դիմակայլեու և աշակերտների փրկելու համար անհրաժեշտ  է  զինել ուսուցիչներին:

Թրամփի կողմից ուսուցիչներին զինելու առաջարկին տված ոչ պաշտոնական համաձայնությունը ավելի է բարկացրել հանրությանը: Սթոունմեն Դուգլաս դպրոցի դեպքից մեկ շաբաթ անց, ԱՄՆ-ի մեծ թվով քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում Սպիտան Տան դիմաց, բողոքի համահվաքներ են անցկացվել: Բողոքարարները ԱՄՆ-ի կառավարության անդամներին ու օրենսդիրներին կոչ են արել ելքեր գտնել այդ երկրում օրեցօր ավելացող զինյալ սպանությունների խնդրի կարգավորման համար: Մի խումբ մարդիկ կարևորում են զենքի վաճառքի սահմանափակման անհրաժեշտությունը և մի այլ խումբ պահանջում է խիստ քննարկման ենթարկել զենքի գնորդների անցյալը: Նրանք հայտարարել են.«Եթե զենքի վաճառքի գործող օրենքները ճիշտ գործադրվեն, Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի  Սթոունմեն Դուգլաս  դպրոցի դեպքի նման ցավալի դեպքերի ակնատեսը չենք լինի»:

Իհարկե զենքի վաճառքի ազատության աջակիցներն էլ անգործ չեն մնացել և նախագծեր են ներկայացրել ԱՄՆ-ում զինյալ բռնություններին դիմակայելու համար: Ի տարբերություն զենքի վաճառքին դեմ հանդես եկող շարժման, այս խումբը կարևորում է հանրությանը առավել քան երբևէ սպառազինելու անհրաժետշությունը: Մի խոսքով, զենքի վաճառքի կողմնակիցները փորձում են օգտվելով այս օրերին ԱՄՆ-ում զենքի վաճառքի դեմ ստեղծված պայմաններից, ավելի զարգացնել հրազենի վաճառքի շուկան: ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ էլ, ովքեր հիասթափվել են զենքից հրաժարվելու կամ այն ճիշտ օգտագործելու մտքից, այս խնդրի կարգավորման ելքը համրում են ժողովրդի սպառազինումը,  հանցագործների ու խուլիգաններից պաշտպանվելու համար:

Դասարաններում զինված ուսուցիչների ներկայությունը աշակերտների մոտ կվերացնի ապահովության զգացողությունը ու միաժամանկ դպրոցներում կավելացնի հրաձգության դեպքերի քանակը: Բացի այդ, ամերիկյան բանակի զորանոցները, որոնք գրեթե բոլոր զինվածն են, զերծ չեն մնացել  նման խնդիրներից: Հետևաբար չի թվում, որ ԱՄՆ-ի մեծ ու փոքր քաղաքներում հարյուրավոր դպրոցների շենքերը զորանոցների վերածելը հասարակությանը կփրկի անապահովությունից ու բռնություններից:

Սթուոնմեն Դուգլաս դպրոցի դեպքից անվնաս մնացած 15-ամյա աշակերտ Դավիանա Վարենն ասում է.«Ոչ մի երեխա, եթե կարծում ե, որ իր կյանքը վտանգված է, չպետէ է դպրոց գնա»: