Արևելյան Ղութայի գործողությունը և Արևմուտքի հակասիրիական դիրքորոշումների պատճառները
Սիրիայի բանակն այն պայմաններում է հինգ օր շարունակ Արևելյան Ղութայում դիմադրում ահաբեկիչներին, երբ արևմտյան երկրները ոչ միայն կրկնում են իրենց մեղադրանքները Սիրիայի համակարգի դեմ, այլև Իրանից ու Ռուսաստանից պատասխան են պահանջում:
Ինչու է կարևոր Արևելյան Ղութայի գործողությունը: Անկասկած ամենակարևոր պատասխանն այն է, որ Արևելյան Ղութան գտնվում է Դամասկոսի արվարձանում: Ներկա պայմաններում, Արևելյան Ղութայի 315 կմ տարածքի 106 կիլոմետրը գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության տակ: Այդ խմբավորումները Սիրիայում խիստ ճնշման տակ են գտնվում և ձախողել են տարբեր շրջաններում, հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում Արևելյան Ղութայում խաղաղ բնակչության դեմ իրականացված գործողություններում: Զինված խմբավորումները մտադիր են Դամասկոսին մոտ լինելու պատճառով, Արևելյան Ղութայից օգտվել Սիրիայի կառավարությանը ճնշելու համար:
Հաշվի առնելով պայմանները, Սիրիայի բանակայինները լայնածավալ գործողություն են սկսել Արևելյան Ղութայում ահաբեկիչների ներկայությանը վերջ դնելու համար: Արևմտյան ուժերը խիստ հակադարձել են այդ գործողությանը: Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահն ու արտգործնախարարը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան, Արևելյան Ղութայում ահաբեկիչներին հովանավորելով և Սիրիայի բանակայինների գործողությունը դատապարտելով, Իրանից ու Ռուսաստանից պահանջել են ենթահող ստեղծել այդ գործողության համար:
Սակայն հարց է ծագում թե Արևմուտքն ինչու է կարծում, որ Իրանն ու Ռուսաստանն են պատասխանատու այդ գործողության համար: Այդ հայտարարությունը կատարվել է 2017թ մայիսի 4-ին, Աստանայում կայացած նիստում, որտեղ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ և երաշխավորեցին դրա իրագործումը: Այսօր արևմտյան երկրների ղեկավարներն այն պայմաններում են Իրանին ու Ռուսաստանին պատասխանատու համարում Արևելյան Ղութայում գործողությունը դադարեցնելու հարցում, երբ 2017թ. մայիսի 4-ի համաձայնության մեջ ահաբեկչական խմբավորումները հրադադարի մաս չեն կազմում:
2013 թվականին, երբ Սիրիայի բանակը ազատագրեց Արևելյան Ղութայի որոշ շրջանները, որոնք գտնվում էին ահաբեկիչների վերահսկողության տակ, արևմտյան ուժերը ահաբեկիչների և Սիրիայի զինված ընդդիմադիրների հետ հայտարարեցին, որ Սիրիայի բանակը քիմիական հարձակում է իրականացրել այդ տարածքի դեմ: Նրանք հակաքարոզչություններով փորձեցին ենթահող ստեղծել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակման համար: Ի վերջո, Վաշինգտոնի ու Մոսկվայի համաձայնության արդյունքում, ռազմական հարձակում տեղի չունեցավ այդ երկրի դեմ: Սակայն այսօր Սիրիայում տիրող իրավիճակը համեմատելի չէ 2013 թվականի հետ և Սիրիայի համակարգն ավելի հզոր դիրքում է ահաբեկիչների ու ընդդիմադիրների նկատմամբ: Ու հենց այդ գերակայության պատճառով, արևմտյան ուժերն ու ընդդիմադիրները ավելի խիստ դիրքորոշում են ընդունել Սիրիայի համակարգի դեմ: