Աշխատավորների պահանջները ԱՄՆ-ում
ԱՄՆ տարբեր քաղաքներում հազարավոր աշխատավորներ ու ակտիվիստներ ցույցեր են անցկացրել:
Ցույցերը կայացել են «Աշխատավորների հիշատակի օրվա» և Դաշնային գերագույն դատարանի կողմից աշխատավորական գործի վարույթի սեմին : Դաշնային գերագույն դատարանը երկուշաբթի օրը սկսելու է «Յանոս ընդդեմ ԱՄՆ Պետական, Վարչաշրջանային ու Համայնքային աշխատողների ֆեդերացիայի» գործի լսումները: Արդյունքները պարզելու են, , թե արհմիություններին չանդամակցող հանրային բաժինների բանվորները միություններին կանխիկ գումար ե՞ն վճարելու, թե՞ ոչ: Մի խումբ բանվորներ գտնում են, որ այդ պարտադրումը դեմ է աշխատավորների իրավունքներին:
Իհարկե երկրում աշխատավորների խնդիրներն այսքանով չեն սահմանայակվում: Շաբաթ օրվա բանվորական ցույցերը հնարավորություն էին կառավարությունի, գործատուների ու արհմիությունների պահանջները բարձրաձայնելու համար: Աշխատանքային անվտանգությունը, հավասար պայմանները, մարդկային արժանապատվության հարգումը, բանվորների պահանջներից են: Թվերը խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ում, աշխատանք գտնելիս կամ աշխատավարձերի վճարման ժամանակ , բանվորները խտրականության են ենթարկվում: Մեծ թվով աշխատավորներ, մասնավորապես նրանք, ովքեր արհմիությունների կողմից չեն պաշտպանվում, հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առջև:
ԱՄՆ-ում աշխատավորները բողոքում են նաև նվազագույն աշխատավարձերի բարձրացման հարցին պատասխանատուների անուշադրության դեմ: Վերջին տարիներին աշխատավարձի նվազագույն շեմը ժամը 7-ից 15 դոլարի բարձրացման համար բանվորների ու ակտիվիստների ջանքերն ապարդյուն են անցել: Միաժամանակ, բարձրացել են կենցաղային ծախսերը և շատ ընտանիքներ դժվարությամբ են հոգում առօրյա ծախսերը :
Անցյալ տարի, որոշ գործիչներ, ամերիկյան ընկերությունների համար հարկային խրախուսիչ քաղաքականություն են որդեգրել, արտասահմանյան էժանագին ապրանքների համար սակագներ են սահմանվել: Ուստի ստեղծվել են նոր աշխատատեղեր: Այնուամենայնիվ, սպիտակամորթ բանվորների և առհասարակ աշխատավոր խավի պահանջները դեռևս չեն իրականացել :
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դի. Բլասիոն ասել է .«Վաշինգտոնում նախագահ Թրամփը և նրա կապիտալիստ կառավարությունը փորձում են ոտնահարել բանվորների իրավունքները»:
Որոշ կանխատեսումների համաձայն, առաջիկա տարում բանվորների իրավիճակն ավելի է բարդանալու: Այդ իսկ պատճառով էլ շաբաթ օրը ցույցեր իրականացնելով, բանվորները բողոքել են առկա պայմանների դեմ ՝ մտահոգություն հայտնելով ապագայի կապակցությամբ:
.