Աշխատավորների պահանջները ԱՄՆ-ում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85267-Աշխատավորների_պահանջները_ԱՄՆ_ում
ԱՄՆ տարբեր քաղաքներում հազարավոր աշխատավորներ ու ակտիվիստներ ցույցեր են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2018 08:30 Asia/Tehran
  • Աշխատավորների պահանջները ԱՄՆ-ում

ԱՄՆ տարբեր քաղաքներում հազարավոր աշխատավորներ ու ակտիվիստներ ցույցեր են անցկացրել:

Ցույցերը կայացել են «Աշխատավորների հիշատակի օրվա» և Դաշնային գերագույն դատարանի կողմից աշխատավորական գործի վարույթի սեմին :  Դաշնային գերագույն դատարանը երկուշաբթի օրը սկսելու է «Յանոս ընդդեմ ԱՄՆ Պետական, Վարչաշրջանային ու Համայնքային աշխատողների ֆեդերացիայի» գործի լսումները: Արդյունքները պարզելու են, , թե արհմիություններին չանդամակցող հանրային բաժինների բանվորները միություններին կանխիկ գումար ե՞ն վճարելու, թե՞ ոչ: Մի խումբ բանվորներ գտնում են, որ այդ պարտադրումը դեմ է աշխատավորների իրավունքներին:

Իհարկե երկրում աշխատավորների խնդիրներն այսքանով չեն սահմանայակվում: Շաբաթ օրվա բանվորական ցույցերը հնարավորություն էին կառավարությունի, գործատուների ու արհմիությունների պահանջները բարձրաձայնելու համար: Աշխատանքային անվտանգությունը, հավասար պայմանները, մարդկային արժանապատվության հարգումը,  բանվորների պահանջներից են: Թվերը խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ում, աշխատանք գտնելիս կամ աշխատավարձերի վճարման ժամանակ , բանվորները խտրականության են ենթարկվում: Մեծ թվով աշխատավորներ, մասնավորապես նրանք, ովքեր արհմիությունների կողմից չեն պաշտպանվում, հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առջև:

ԱՄՆ-ում աշխատավորները բողոքում են նաև նվազագույն աշխատավարձերի բարձրացման հարցին պատասխանատուների անուշադրության դեմ: Վերջին տարիներին աշխատավարձի նվազագույն շեմը ժամը 7-ից 15 դոլարի բարձրացման համար բանվորների ու ակտիվիստների ջանքերն ապարդյուն են անցել: Միաժամանակ, բարձրացել են կենցաղային ծախսերը և շատ ընտանիքներ դժվարությամբ են հոգում առօրյա ծախսերը :

Անցյալ տարի, որոշ  գործիչներ, ամերիկյան ընկերությունների համար հարկային խրախուսիչ քաղաքականություն են որդեգրել, արտասահմանյան էժանագին ապրանքների համար սակագներ են սահմանվել: Ուստի ստեղծվել են նոր աշխատատեղեր: Այնուամենայնիվ, սպիտակամորթ բանվորների և առհասարակ աշխատավոր խավի պահանջները դեռևս չեն իրականացել :

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դի. Բլասիոն ասել է .«Վաշինգտոնում նախագահ Թրամփը և նրա կապիտալիստ կառավարությունը փորձում են ոտնահարել  բանվորների իրավունքները»:

Որոշ կանխատեսումների համաձայն, առաջիկա տարում բանվորների իրավիճակն ավելի է բարդանալու: Այդ իսկ պատճառով էլ շաբաթ օրը ցույցեր իրականացնելով, բանվորները բողոքել են առկա պայմանների դեմ ՝ մտահոգություն հայտնելով ապագայի կապակցությամբ:

 

 

  .