Անվտանգության խորհրդի բանաձեւը Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ․ ժամանակավոր և ապարդյուն
ՄԱԿ-ի ԱԽ-ը փետրվարի 24-ին մշտական ու ոչ-մշտական 15 անդամների ձայների մեծամասնությամբ ընդունեց թիվ 2401 բանաձևը Սիրիայում հրադադար հաստատելու և շրջափակման մեջ գտնվող տարածքներին հումանիտար օգնություն հասցնելու մասին:
Բանաձևի նախագիծը պատրաստել էին Քուվեյթի և Շվեդիայի կառավարությունները, որոնք Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ են:
ԱԽ-ի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ հրադադարի իրագործման ընթացքում հումանիտար օժանդակությունների փոխանցման համար հասանելիություն կստեղծվի Սիրիայում շրջափակման մեջ գտնվող բոլոր տարածքներում։
Անցած կիրակի օրը սկսվել է Սիրիական բանակի գործողությունը Արևելյան Ղութայում: Սակայն գործողությունների հենց առաջին օրը արեւմտյան ուժերը Սիրիայի կառավարության դեմ ծանր հոգեբանական պատերազմ են սկսել` մարդասիրական նախագծեր ներկայացնելով: Ինչպես վերջին 7 տարիները, այժմ նույնպես արևմտյան ուժերը դիմել են ՄԱԿ-ի ԱԽ-ին:
Սիրիայի դեմ նոր բանաձևի ընդունման համար լուրջ տարաձայնություններ էր առաջացել Անվտանգության խորհուրդում, քանի որ հինգշաբթի և ուրբաթ օրերին կայացած նիստերի ժամանակ նույնիսկ Սիրիայի դեմ նոր բանաձեև չընդունվեց:
Թեև քվեարկության հետաձգման պատճառը հանդիսացավ Անվտանգության խորհրդի կողմից այն վերանայելու և Ալ-Քաիդա, Ջիբհա ալ-Նուսրա և ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի բացառումը հրադադարի ռեժիմի ցանկից, սակայն արևմտյան ուժերը նույնպես փորձեցին նոր բանաձևով խախտել Սիրիայի վերաբերյալ Աստանայի բանակցությունները:
2401 բանաձևում համաձայնեցված զինադադարի մասին ահաբեկչական խմբերի Ալ-Քաիդայի, Ջիբհաթ ալ-Նուսրայի և ԻԼԻՊ-ի բացառումը հանդիսանում է բանակցությունների ձեռքբերումների հաստատում: Քանի որ այդ բանակցություններում նաև համաձայնություն կար ստեղծել անվտանգության գոտիներ, և դա Ռուսաստանի և Իրանի դիվանագիտական հաղթանակն էր ընդդեմ ներկայիս Սիրիայի վարչակարգի ընդդիմության:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարիի խոսքերով թիվ 2401 բանաձևը, Սիրիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի 30-րդ բանաձևն է:
Չնայած այս բանաձևը կարող է օգնել կարճաժամկետ կտրվածքով մարդասիրական օգնություն տրամադրել, որը կարող է նույնիսկ 30 օրից պակաս լինել, սակայն այս բանաձևը ոչ միայն քիչ ազդեցություն կունենա Սիրիայի ճգնաժամի վրա, այլև չի կարող փոխարինել այս ճգնաժամի կարգավորման հարցում Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը:
Այս բանաձևը մեծ ազդեցություն չի ունենա Սիրիայի ճգնաժամի վրա, որը առավել մեծ ազդեցություն է թողնում Սիրիայի ներկա իրավիճակի և արևմտյան երկրների շահերի հակասության վրա:
Արևմտյան ուժերը, հովանավորելով ահաբեկչական խմբերին փորձում են տապալել Սիրիայի վարչակարգը, սակայն Սիրիայում ահաբեկչական խմբերի թուլացման գործընթացը համապատասխանում է Սիրիայի կառավարության շահերին:
Այս բանաձևը չի կարող Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը փոխարինել այն առումով որ մի կողմից, բանաձևի հաստատման համար անցկացված երեք նիստերից հետո կայացած քվեարկությունը ցույց տվեց, որ Անվտանգության խորհրդում ևս չկա համաձայնություն: Իսկ մյուս կողմից, արևմտյան ուժերի մարդասիրական քայլերը պարզապես ցույց են տալիս, որ նրանք ցանկանում են դադարեցնել Սիրիայի համակարգի առաջընթացը:
Հետևաբար, ինչպես ՄԱԿ-ում Քուվեյթի ներկայացուցիչ Մանսուր Այադ Ալ-Աթիբին ընդգծեց, այս բանաձևը խնդրի ժամանակավոր՝ այլ ոչ թե մշտական լուծում է: