Եմենի պատերազմում Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելու կուլիսներում
ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը փորձում են միջազգային բեմում Իրանին սպառնալիք ներկայացնել: Վերջին ամիսների ընթացքում, այս տեղաշարժերը կենտրոնացած են եղել Իրանի հրթիռային կարողության վրա և արևմտյան երկրները հայտարարել են, որ Իրանը հրթիռներ է առաքել Եմեն:
Այս բոլորն այն դեպքում, երբ Եմենի ժողովուրդը Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հարձակումների ժամանակ հրի ու սրի է մատնվում ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից առաքված ոչ-սովորական զենքերով: ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփն իր անմարդկային որոշումներով անտեսել է միջազգային իրավունքները:
Եմենի և Միջին Արևելքի հարցերով ամերիկացի փորձագետ, դասախոս, պրոֆեսոր Չարլզ Շմիթզը ասել է. «Եմենի պատերազմում ԱՄՆ-ի դերակատարությունը մեծ է: ԱՄՆ-ը ուղղակիորեն Ալ-Ղաիդայի դեմ պատերազմի քարոզարշավով և անուղղակիորեն Սաուդյան Արաբիային հովանավորելով, միջամտում է Եմենի պատերազմին»:
Այս վտանգավոր հովանավորությունը նոր փուլ է թևակոխում՝ իրանաֆոբիա տարածելով:
ԱՄԷ-ի «Նեշընալ» օրաթերթին տված հարցազրույցում, ՄԱԿ-ում ԱՄԷ-ի մշտական դեսպան Լանա Նասիբան անդրադարձել է Եմենի պատերազմի հարցով Իրանի դեմ բանաձևի նախատեքստ ներկայացնելու Բրիտանիայի տեղաշարժերին, ասելով, որ իր երկիրը ողջունում է այդ բանաձևը:
Բանաձևում ասված է.«Իրանը Եմենի հուսիներին հրթիռ և անօդաչու թռչող սարք տրամադրելով, ոտնահարել է Եմենի դեմ ՄԱԿ-ի սպառազինական պատժամիջոցները»:
Սակայն իրականությունն այլ է:
Որոշ ժամանակ առաջ, «Ռայ Ալ-Յոմ» օրաթերթը գրել էր, որ Սաուդյան Արաբիան Լոնդոնից խնդրել է ռազմավարական ճանապարհ ներկայացնել Ռիադին , որպեսզի կարողանա մի կերպ դուրս գալ Եմենում ստեղծված ճգնաժամից:
Եմենի պատերազմում ուժի հավասարությունը փոխվել է և պատերազմը Եմենի բանակի և ժողովրդական ուժերի հարձակումների արդյունքում, մղձավանջի է վերածվել Սաուդյան Արաբիայի և իր դաշնակիցների համար:
Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների բաժնի հետազոտող, դկտ. Ահմադյանն այդ մասին ասում է.«Եմենի պատերազմն ապացուցեց, որ Անսարալլահը ազդեցիկ դերակատար է այդ երկրի իրադարձություններում: Անսարալլահը Եմենի զարգացումներն այն ընթացքի մեջ է դրել, որ անհնար է այդ երկրի համար ապագա պատկերացնել, առանց այդ շարժումը նկատի առնելու»:
Ներկայումս Անսարալլահն ամրապնդել է իր ներկայությունը Եմենի քաղաքական կառուցվածքում և այդ շարժման քաղքական ու ռազմական դիրքը պաշտոնապես ճանաչվել է տարածաշրջանային ու միջազգային դերակատարների կողմից:
Սաուդյան Արաբիան և տարածաշրջանային շատ դերակատարներ կանգնած են այս իրողության առջև և անկարող են ռազմական ու քաղաքական փոփոխություն առաջացնել Եմենի իրադարձություններում: Ակնհայտ է, որ Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելը ևս չի օգնելու նրանց: