Եմենի պատերազմում Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելու կուլիսներում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85369-Եմենի_պատերազմում_Իրանի_դեմ_մեղադրանքներ_հնչեցնելու_կուլիսներում
ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը փորձում են միջազգային բեմում Իրանին սպառնալիք ներկայացնել: Վերջին ամիսների ընթացքում, այս տեղաշարժերը կենտրոնացած են եղել Իրանի հրթիռային կարողության վրա և արևմտյան երկրները հայտարարել են, որ Իրանը հրթիռներ է առաքել Եմեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 09:08 Asia/Tehran
  • Եմենի պատերազմում Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելու կուլիսներում

ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը փորձում են միջազգային բեմում Իրանին սպառնալիք ներկայացնել: Վերջին ամիսների ընթացքում, այս տեղաշարժերը կենտրոնացած են եղել Իրանի հրթիռային կարողության վրա և արևմտյան երկրները հայտարարել են, որ Իրանը հրթիռներ է առաքել Եմեն:

Այս բոլորն այն դեպքում, երբ Եմենի ժողովուրդը Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հարձակումների ժամանակ հրի ու սրի  է մատնվում ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից առաքված ոչ-սովորական զենքերով: ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփն իր անմարդկային որոշումներով անտեսել է միջազգային իրավունքները:

Եմենի և Միջին Արևելքի հարցերով ամերիկացի փորձագետ, դասախոս, պրոֆեսոր Չարլզ Շմիթզը ասել է. «Եմենի պատերազմում ԱՄՆ-ի դերակատարությունը մեծ է: ԱՄՆ-ը ուղղակիորեն Ալ-Ղաիդայի դեմ պատերազմի քարոզարշավով և անուղղակիորեն Սաուդյան Արաբիային հովանավորելով, միջամտում է Եմենի պատերազմին»:

Այս վտանգավոր հովանավորությունը նոր փուլ է թևակոխում՝ իրանաֆոբիա տարածելով:

ԱՄԷ-ի «Նեշընալ» օրաթերթին տված հարցազրույցում, ՄԱԿ-ում ԱՄԷ-ի մշտական դեսպան Լանա Նասիբան անդրադարձել է Եմենի պատերազմի հարցով Իրանի դեմ բանաձևի նախատեքստ ներկայացնելու Բրիտանիայի տեղաշարժերին, ասելով, որ իր երկիրը ողջունում է այդ բանաձևը:

Բանաձևում ասված է.«Իրանը Եմենի հուսիներին հրթիռ և անօդաչու թռչող սարք տրամադրելով, ոտնահարել է Եմենի դեմ ՄԱԿ-ի սպառազինական պատժամիջոցները»:

Սակայն իրականությունն այլ  է:

Որոշ ժամանակ առաջ, «Ռայ Ալ-Յոմ» օրաթերթը գրել էր, որ Սաուդյան Արաբիան Լոնդոնից խնդրել է ռազմավարական ճանապարհ ներկայացնել Ռիադին , որպեսզի կարողանա մի կերպ դուրս գալ Եմենում ստեղծված ճգնաժամից:

Եմենի պատերազմում ուժի հավասարությունը փոխվել է և պատերազմը Եմենի բանակի և ժողովրդական ուժերի  հարձակումների արդյունքում, մղձավանջի է վերածվել Սաուդյան Արաբիայի և իր դաշնակիցների համար:

Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների բաժնի հետազոտող, դկտ. Ահմադյանն այդ մասին ասում է.«Եմենի պատերազմն ապացուցեց, որ Անսարալլահը ազդեցիկ դերակատար է այդ երկրի իրադարձություններում: Անսարալլահը Եմենի զարգացումներն այն ընթացքի մեջ է դրել, որ անհնար է այդ երկրի համար ապագա պատկերացնել, առանց այդ շարժումը նկատի առնելու»:

Ներկայումս Անսարալլահն ամրապնդել է իր ներկայությունը Եմենի քաղաքական կառուցվածքում և այդ շարժման քաղքական ու ռազմական դիրքը պաշտոնապես ճանաչվել է տարածաշրջանային ու միջազգային դերակատարների կողմից:

Սաուդյան Արաբիան և տարածաշրջանային շատ դերակատարներ կանգնած են այս իրողության առջև և անկարող են ռազմական ու քաղաքական փոփոխություն առաջացնել Եմենի իրադարձություններում: Ակնհայտ է, որ Իրանի  դեմ մեղադրանքներ հնչեցնելը ևս չի օգնելու նրանց: