Զարիֆի բալկանյան ուղևորությունը և համագործակցության նոր հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85389-Զարիֆի_բալկանյան_ուղևորությունը_և_համագործակցության_նոր_հնարավորությունները
Երկուշաբթի առավոտյան մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի շրջագայությունը դեպի բալկանյան երկրներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 14:02 Asia/Tehran
  • Զարիֆի բալկանյան  ուղևորությունը և համագործակցության նոր հնարավորությունները

Երկուշաբթի առավոտյան մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի շրջագայությունը դեպի բալկանյան երկրներ:

Այցի մասին Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Սերբիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Բոսնիա-Հերցեգովինայի պաշտոնատարների հետ մտքերի փոխանակում կատարելու նպատակով նախարար Զարիֆը երկուշաբթի օրը կուղևորվի Եվրոպայի հարավ-արևելքում գտնվող Բալկանյան տարածաշրջան»: ԻԻՀ ԱԳ նախարարին ուղեկցում է մասնավոր ու պետական ոլորտների գործարարների պատվիրակությունը:

Բալկանյան երկրներից մի քանիսը եվրամիության անդամ են, իսկ մի քանիսն էլ միության անդամ երկրների հարևաններն են:

Վարշավայի համալսարանի արևելյան Եվրոպայի ինստիտուտի ավագ հետազոտող Համեդ Քազեմզադեն  ասել է.«Հաշվի առնելով պատմական գործակցությունը, տնտեսական դիրքը և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններն, այդ երկրները կարող են Իրանի համար ստրատեգիական  կարևոր դեր ունենալ»:

Բալկանյան երկրների և Իրանի հարաբերությունների անցյալը վկայում է հարաբերությունների զարգացման և համագործակցության պոտենցիալներից օգտվելու ենթահողի առկայության մասին: Միջուկային համաձայնությունից հետո Բալկանյան երկրներից առաջինն Իրան է այցելել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Նա 2017 թվականի ապրիլին Թեհրան այցի ժամանակ, հայտնել է Իրանի հետ բազմակողմանի հարաբերությունները ծավալելու իր երկրի ցանկության մասին: Մեկ ամիս անց, Իրան այցելեց Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: Անցյալ տարվա նոյեմբերին Թեհրան էր այցելել  Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության խորհրդի նախագահ Բաղեր Էզաթ Բեգովիչը: Նրան ուղեկցող պատվիրակությունը եղավ նաև Սպահանում: 2017 թվականի դեկտեմբերին Իրան են այցելել նաև Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը և Սերբիայի փոխվարչապետ և առևտրի, զբոսաշրջության ու հեռահաղորդակցության նախարար Ռասիմ Յայիչը: Այցեր, որոնք վկայում են Իրանի հետ հարաբերությունները խորացնելու՝ բալկանյան երկրների վճռակամության մասին:

Բալկանյան տարածաշրջանի հարցերով ավագ փորձագետ Վահիդ Փարասթթաշն անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքականությունում բալկանյան տարածաշրջանի զբաղեցրած դիրքի նշանակությանն, ասելով. «Քանի որ տարածքը հարուստ է ածուխի հանքերով ու հանքային նյութերով և ունի էժան աշխատուժ, ուստի կարող է լինել Եվրամիության հարևանությամբ գտնվող լավ գործընկեր Իրանի համար»:

Այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծվել Իրանի և Բալկանյան երկրների միջև տնտեսական, գիտական ու մշակութային համագործակցությունները զարգացնելու համար և պետք է լավագույնս օգտվել այդ հնարավորություններից: ԻԻՀ ԱԳ նախարարի այցը կարող է խթանել այդ հարաբերությունների զարգացումը: